https://arm.sputniknews.ru/20220521/berman-en-entarkel-pvokhgndapet-aram-grigvorjanin-42314172.html
Բերման են ենթարկել փոխգնդապետ Արամ Գրիգորյանին
Բերման են ենթարկել փոխգնդապետ Արամ Գրիգորյանին
Sputnik Արմենիա
Գրիգորյանը եղել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի օգնականը։ 21.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-21T15:03+0400
2022-05-21T15:03+0400
2022-05-21T15:17+0400
երվանդ վարոսյան
խուզարկություն
գնդապետ
արթուր վանեցյան
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0b/41926111_0:67:1600:968_1920x0_80_0_0_1c5d5d79418dccbcce3833ae8b5cbbe9.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. ՊՊԾ նախկին աշխատակից, փոխգնդապետ Արամ Գրիգորյանին բերման են ենթարկել։ Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։Նշենք, որ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության, ինչպես նաև ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության ծառայողներն առավոտից խուզարկություն էին իրականացնում փոխգնդապետի բնակարանում։ Փաստաբան Երվանդ Վարոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ խուզարկության են եկել մի տեսագրության հետքերով, որտեղ Գրիգորյանը ձմռանը մուրացկաններին գումար է բաժանում։Խուզարկությունից հետո փաստաբանը հայտնեց, որ ոչ մի ապօրինի բան չի հայտնաբերվել, սակայն դրանից հետո է որոշում կայացվել Գրիգորյանին բերման ենթարկելու մասին։Ոստիկանական ավտոբուսի վարորդը բացեց դուռն ու դուրս թողեց բերման ենթարկվողներինՆշենք, որ Արամ Գրիգորյանը եղել է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի օգնականը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0b/41926111_127:0:1551:1068_1920x0_80_0_0_7e3cc41a529b0cd908d67757e0bc5cbd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
երվանդ վարոսյան, խուզարկություն, գնդապետ, արթուր վանեցյան, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
երվանդ վարոսյան, խուզարկություն, գնդապետ, արթուր վանեցյան, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
Բերման են ենթարկել փոխգնդապետ Արամ Գրիգորյանին
15:03 21.05.2022 (Թարմացված է: 15:17 21.05.2022) Գրիգորյանը եղել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի օգնականը։
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. ՊՊԾ նախկին աշխատակից, փոխգնդապետ Արամ Գրիգորյանին բերման են ենթարկել։ Տեղեկությունն իր
ֆեյսբուքյան էջում հայտնել է «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։
Նշենք, որ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության, ինչպես նաև ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության ծառայողներն առավոտից խուզարկություն էին իրականացնում փոխգնդապետի բնակարանում։
Փաստաբան Երվանդ Վարոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ խուզարկության են եկել մի տեսագրության հետքերով, որտեղ Գրիգորյանը ձմռանը մուրացկաններին գումար է բաժանում։
«Այժմ էլ հավաքի (նկատի ունի ընդդիմության հավաքները,– խմբ.) մասնակիցների ցուցակներ են փնտրում։ Ծիծաղել է, բայց այդպես է»,– նշեց Վարոսյանը։
Խուզարկությունից հետո փաստաբանը հայտնեց, որ ոչ մի ապօրինի բան չի հայտնաբերվել, սակայն դրանից հետո է որոշում կայացվել Գրիգորյանին բերման ենթարկելու մասին։
Նշենք, որ Արամ Գրիգորյանը եղել է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի օգնականը։