00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկոն աշխարհի լավագույն հայրն էր. Անահիտ Սիմոնյանը որդու հետ լուսանկար է հրապարակել

© Sputnik / Aram NersesyanՀայկոն ու Անահիտ Սիմոնյանը
Հայկոն ու Անահիտ Սիմոնյանը - Sputnik Արմենիա, 1920, 15.05.2022
Բաժանորդագրվել
Երգչուհու խոսքով`որդին 10 տարվա ընթացքում հորից այնքան բարություն, ջերմություն և խորհուրդներ է ստացել, որ նա կհիշի իր ողջ կյանքում։
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը «Ինստագրամի» իր էջում որդու` Արմանի հետ նոր լուսանկար է հրապարակել ու նշել, որ երգիչ, կոմպոզիտոր Հայկոն աշխարհի լավագույն հայրն էր։
Երգչուհին նշել է, որ 4 օր հետո որդու ծննդյան տոնն է ու ինքը անսահման երախտապարտ է Աստծուն և Հայկոյին` նման որդի ունենալու համար։
«Ես երախտապարտ եմ Հայկոյին, որ նա աշխարհի լավագույն հայրն էր, և Արմանն իր 10 տարիների ընթացքում նրանից այնքան բարություն, ջերմություն և խորհուրդներ է ստացել, որոնք նա կհիշի իր ողջ կյանքի ընթացքում․․․ Ես շնորհակալ եմ նրան այս բարի փոքրիկի դաստիարակության գործում ամենամեծ ներդրման համար և այն ուժի համար, որ նա հիմա տալիս է մեզ, որպեսզի մենք ժպտանք եւ շարունակենք ապրել»,–գրել է երգչուհին։
Անահիտը շեշտել է, որ որդու առաջին ծննդյան օրն է առանց հոր, բայց վստահ է, որ Հայկոն ամեն ինչ տեսնում է։
Հիշեցնենք՝ կոմպոզիտոր, երգիչ Հայկոն մահացել է 2021 թ. սեպտեմբերի 29-ին։ Նա 48 տարեկան էր։
Լրահոս
0