00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սոթքի հանքը պետք է նորմալ և անխափան գործի. ՌԴ դեսպանը` Ադրբեջանի ոտնձգությունների մասին

© Sputnik / Aram NersesyanՍերգեյ Կոպիրկին
Սերգեյ Կոպիրկին - Sputnik Արմենիա, 1920, 09.05.2022
Բաժանորդագրվել
Մայիսի 7-ին Ադրբեջանի ԶՈւ-ն տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակել էր հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական դիրքերի և Սոթքի ոսկու հանքավայրի ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Ռուսաստանի Դաշնությունը շահագրգիռ է Սոթքի ոսկու հանքավայրի անխափան աշխատանքով։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Իհարկե, մենք շահագրգիռ ենք, որ հանքը նորմալ ու անխափան գործի, սա շատ կարևոր է Հայաստանի Հանրապետության համար նաև սոցիալական առումով»,- ասաց Կոպիրկինը։
Պատասխանելով ադրբեջանական կողմի վերջին ոտնձգությունների մասին հարցին, ռուսաստանցի դիվանագետը շեշտեց, որ Ռուսաստանի վերաբերմունքը խնդրին պայմանավորված է հենց այդ դիրքորոշմամբ։
«Դուք գիտեք մեր դիրքորոշումը: Բնականաբար, մենք ելնում ենք նրանից, որ բոլոր կնքված պայմանագրերը պետք է խստորեն կատարվեն, որ բոլորը պետք է խուսափեն իրավիճակը սրող ու սրման վտանգ ներկայացնող քայլերից»,- ասաց Կոպիրկինը։
Մայիսի 7-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ադրբեջանի ԶՈւ-ն տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակել է հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական դիրքերի և Սոթքի ոսկու հանքավայրի ուղղությամբ։
Կրակոցների հետևանքով հրազենային վիրավորում է ստացել հանքավայրի աշխատակիցներից մեկը։
Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։
Հանքավայրը շահագործող «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը Sputnik Արմենիային հայտնել է, որ կրակոցները սկսվել էին դեռ մայիսի 6-ի երեկոյան։
Դրանց հետևանքով հանքի աշխատակիցը վիրավորվել է ձախ ձեռքի կողմից` սրտի ուղղությամբ։ Բարեբախտաբար, նրա ներքին օրգանները չեն վնասվել։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Լրահոս
0