00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Հայաստանը չունի անկախ իրավական համակարգ, որ Փաշինյանը որպես մեղադրյալ ներգրավվի․ Իշխանյան

«Ֆանտաստիկայի ժանրից է»․ իրավապաշտպանը համոզված է՝ Փաշինյանի դեմ դիմումը հեռանկար չունի
Բաժանորդագրվել
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին դատախազությանն ուղղված դիմում-բողոքին։
Հայաստանում իրավական համակարգը կախված է Փաշինյանից, եթե այն անկախ լիներ, ապա նույնիսկ դիմում գրելու կարիք չէր լինի, իրավական մարմիններն իրենք այդ հարցով արդեն քրգործ հարուցած կլինեին, վարչապետն էլ պաշտոնանկ եղած կլիներ։ Sputnik Արմենիայի եթերում Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին դիմումն այսպես մեկնաբանեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
Իրավապաշտպանը՝ չցանկանալով քննադատել մարդկանց ու քաղգործիչներին, որոնք տարբեր առիթներով Փաշինյանի դեմ բողոք են գրել, ասաց՝ այնուամենայնիվ անիմաստ են այդ բողոքները, որովհետև առանց անկախ իրավական համակարգի դրանք որևէ հեռանկար չունեն։
«Դուք պատկերացնո՞ւմ եք, որ վարչապետին կից կառույցը, որի պետերին նա ձեռնոցի պես փոխում է և որոնց հրահանգ է տալիս գործեր հարուցել, հանկարծ համարձակվի վարչապետի դեմ գործ հարուցել, դա ֆանտաստիկայի ժանրից է, իմիտիացիա է ընդամենը»,- նշեց Իշխանյանը։
Այսօր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի որոշմամբ 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործը վերցվել է Հակակոռուպցիոն կոմիտեից և հանձնվել Քննչական կոմիտեին։ Մինչ այդ էլ դատախազության ու Քննչական կոմիտեի միջև անհասկանալի խնդիր է եղել․ դատախազը գործի վարույթն իրականացնող քննիչին ցուցում է տվել, իսկ երկու օր անց քննիչն ասել է, թե չի ստացել նման ցուցում դատախազից։
Հարցին՝ այս երկու կառույցների միջև ծագած խնդիրներն ինչո՞վ կարող են պայմանավորված լինել, Իշխանյանը պատասխանեց՝ սկզբունքային որևէ բան չկա, պարզապես ներքին մրցակցություն է, թե ով ավելի շատ կհաճոյանա վարչապետին։ Իսկ այն, որ դատախազն ասում էր՝ անպայման անաչառ քննություն պիտի լինի, ըստ Իշխանյանի, ընդամենը գեղեցիկ խոսքեր են։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները, երկու շաբաթ շարունակ բողոքի ակցիաներ էին անում ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց։ Նրանք դատախազին են փոխանցել իրենց ստորագրություններով դիմում-պահանջը 44-օրյա պատերազմի վերաբերյալ քրգործում վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու և իրենց տուժող ճանաչելու մասին։

Ապրիլի 28-ին դատախազությունից ծնողներին հայտնել են, որ միջնորդությունն ուղարկվել է քրգործի վարույթն իրականացնող մարմնին։

Ծնողների դիմումը վերաբերում է ՀՀ ՀՔԾ-ում 2020թ. նոյեմբերի 21-ին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով հարուցված քրգործին. քննության առարկա են պատերազմից առաջ և դրա ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից ենթադրաբար կատարված այնպիսի արարքներ, որոնք բացասական նշանակություն են ունեցել զինված ուժերի մարտունակության հարցում և ազդել են պատերազմի արդյունքի վրա։
Քրգործի նախաքննությունը հանձնված էր ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին, այսօր հայտնի դարձավ, որ այն փոխանցվել է Քննչական կոմիտեին։
Լրահոս
0