00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մայրն ասել է, որ ուզում էր ազատվել երեխայից. մանրամասներ` գետը նետված փոքրիկի դեպքից

© Sputnik / Aram NersesyanԱլավերդի
Ալավերդի - Sputnik Արմենիա, 1920, 27.04.2022
Բաժանորդագրվել
2 տարեկան աղջկա մայրը տարիներ առաջ կորցրել էր 2 երեխաներին. նրանք թունավորվել էին։
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Ապրիլի 25-ին մոր կողմից Դեբեդ գետը գցված երեխայի ընտանիքի և ընդհանրապես դեպքի մասին Sputnik Արմենիային մի շարք մանրամասներ են հայտնի դարձել։
Տեղեկացրել էինք, որ 2-ամյա աղջնակին Դեբեդից մի տղամարդ է դուրս հանել և ԲԿ տեղափոխել (ի դեպ, նա այսօր ԱԻ նախարարի կողմից պարգևատրվել է)։ Ոստիկանությունը հայտնեց, որ երեխայի մայրը ձերբակալվել է` փոքրիկին գետը գցելու կասկածանքով։ Այժմ 2-ամյա աղջկա` Արևիկի կյանքին վտանգ չի սպառնում։
Ալավերդի քաղաքի Դեբեդ թաղամասի բնակշահագործման տեղամասից Մարիետա Մանուկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց` գետն ընկած երեխան 30-ամյա կնոջ երրորդ զավակն է։

«Սիլվան երկրորդ անգամ է ամուսնացել։ Նա նախկին ամուսնու և 2 անչափահաս երեխաների հետ ժամանակին Ռուսաստան է գնացել։ Դժբախտ դեպք է եղել` 2 երեխաները շմոլ գազից խեղդվել ու մահացել են։ Դրանից հետո Հայաստան են եկել»,- ասաց Մանուկյանը։

Որոշ ժամանակ անց ընտանիքում Արևիկն է ծնվել, սակայն ծնողներն ամուսնալուծվել են։ Սիլվայի առաջին ամուսնու ընտանիքում հոգեկան առողջության խնդիրներ ունեցողներ են եղել` ամուսնու քույրը հոգեբուժարանում է, մյուս քույրն էլ որոշակի խնդիրներ ունի։
Երկրորդ անգամ ամուսնանալուց հետո Սիլվան տեղափոխվել է Սարահարթ թաղամաս. տեղի բնակշահագործման աշխատակից տիկին Ռաիսան ասում է` մի քանի ամիս է, ինչ Սիլվան ու Աշոտն ամուսնացել են։
«Երկրորդ ամուսինը` Աշոտը, Սիլվայից բավական փոքր է` 20-21 տարեկան է։ Խեղճ ապրող ընտանիք են` նպաստառու։ Մի տան մեջ ապրում էին ամուսիններով, Աշոտի երեք եղբայրները, մայրն ու պապիկը. Աշոտի հայրը մահացած է։ Խելոք ընտանիք է` նրանցից ոչ մի վատ բան լսած չկանք»,- ասաց տիկին Ռաիսան։
Ալավերդիում դեպքի հետ կապված իրարամերժ լուրեր են շրջանառվում, սակայն բոլորն ապշած են մոր պահվածքից։ Այդ թաղամասի ԲՇՏ մեկ այլ աշխատակից՝ Գոհար Ուլուխանյանը, նշեց` ամիսներ առաջ Աշոտենց տանը տեսել է Սիլվային, ծանոթացել հետը, սակայն որևէ արտառոց վարքագիծ չի նկատել:

«Ասաց, որ նոր է հարս եկել, Աշոտի կինն է։ Նորմալ աղջիկ էր։ Էդ մի անգամ էի տեսել այսքան ժամանակ, և մեկ էլ դեպքի օրը տեսա ամուսիններին` իրար հետ «Հայփոստում» էին։ Հավանաբար, կոմունալ վճարումներ կատարելու համար էին եկել»,- ասաց նա:

Նրա խոսքով` Աշոտի ընտանիքում որևէ մեկը չէր աշխատում` միրգ ու պտուղ էին վաճառում, ապրում։ Ուլուխանյանն ասաց նաև, որ 2-ամյա փոքրիկին խորթ տատը շատ է սիրել, և ընտանիքում նրան վերաբերվել են հարազատի պես։
Տեղացիների համար, սակայն, անհասկանալի է, թե ինչը կարող էր կնոջ նման վարքի պատճառ հանդիսանալ։
Մեր տեղեկություններով` Արևիկի մայրն ինքնախոստովանական ցուցմունք է տվել և ասել` ուզում էր ազատվել երեխայից, քանի որ այն առաջին ամուսնուց է եղել, ինչպես նաև խանգարում էր իր կյանքին ու գործերին։ Կինն ասել է նաև, որ երկրորդ ամուսինը չի սիրել երեխային։
Sputnik Արմենիային քննչական կոմիտեից հայտնեցին, որ ձերբակալված կնոջը կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։
Լրահոս
0