00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չավուշօղլուի ժեստից հետո Ուրուգվայում կասկածներ ունեն Թուրքիայում դեսպան ունենալու հարցում

© Sputnik / Владимир Песня / Անցնել մեդիապահոցՄևլութ Չավուշօղլու
Մևլութ Չավուշօղլու - Sputnik Արմենիա, 1920, 26.04.2022
Բաժանորդագրվել
Ընդդիմադիր «Լայն ճակատ» խմբակցությունը խորհրդարան է հրավիրել ԱԳ նախարար Բուստիլյոյին` նրա հետ քննարկելու Թուրքիայի արտգործնախարարի պահվածքն ու Թուրքիայում Ուրուգվայի դեսպան նշանակելու նպատակահարմարության հարցը։
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլույի ազգայնական ժեստը լուրջ քննարկումներ է առաջացրել Ուրուգվայում։ Խորհրդարանն այսօր քննարկելու է Թուրքիա դեսպան ուղարկելու նպատակահարմարության հարցը։
Ինչպես հայտնում է elpais.com կայքը, նման առաջարկով հանդես է եկել ընդդիմադիր «Լայն ճակատ» մեծաքանակ խմբակցությունը, որը երեկ հայտարարել է, որ խորհրդարան է հրավիրելու ԱԳ նախարար Բուստիլյոյին` նրա հետ քննարկելու Թուրքիայի արտգործնախարարի պահվածքի ու դրա հնարավոր հետևանքների, մասնավորապես` Թուրքիայում Ուրուգվայի դեսպան նշանակելու նպատակահարմարության հարցը։
Բանն այն է, որ Ուրուգվայի և Թուրքիայի միջև Ազատ առևտրի գոտու բանակցությունների շրջանակում որոշվել է նաև երկու երկրներում դիվանագիտական ներկայացուցչություն բացել։

Թուրքիան Ուրուգվայում արդեն դեսպանատուն բացել է, և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն շաբաթ օրը հենց դեսպանատան բացման ու դեսպանի երդման արարողությունից հետո էր Թուրքիայի ժխտողականության դեմ բողոքող հայ համայնքին ծաղրական ժեստով արձագանքել։

Իսկ Թուրքիայում Ուրուգվայի դեսպանի նշանակման հարցը դեռ ընթացքի մեջ է։ Խորհրդարանի հաստատմանն է ներկայացված դիվանագետ Հյուգո Կայրուսի թեկնածությունը։ Նա արդեն մասնակցել է Սենատի միջազգային հարցերի հանձնաժողովի նիստին, որից հետո նախատեսվում է նրա թեկնածության քննարկումն ու հաստատումը խորհրդարանի լիագումար նիստում։
Դիվանագիտական հարաբերությունների գործընթացը վերանայելու առաջարկով հանդես եկած «Լայն ճակատ» կուսակցությունից elpais.com-ին ասել են, որ իրենք դեսպանի անձի հետ կապված որևէ խնդիր չունեն և պատրաստ են քվեարկել նրա օգտին։

«Մենք Կայրուսի հետ խնդիր չունենք։ Բայց կա հավասարակշռությունների և ժամանակների խնդիր, որը մենք պետք է վերլուծենք»,- լրատվամիջոցին ասել է ընդդիմադիր կուսակցության պատգամավորներից մեկը։

Կայքը նաև հայտնում է, որ խորհրդարանում այսօր նախանշված է Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառում, դրան մասնակցելու է նաև նախագահ Լուիս Լակալ Պուն, որը նախօրեին դատապարտել էր Թուրքիայի ԱԳ նախարարի պահվածքը` ցավ հայտնելով կատարվածի վերաբերյալ։
Նույն կարծիքը լրատվամիջոցին հայտնել են կառավարությունից` ասելով. «Մեզ նման ժողովրդավարական երկրում նման բաներն անթույլատրելի են։ Դա արժեքների հարց է»։
Միաժամանակ, կառավարությունում հայտնել են, որ երկրի տնտեսության համար կարևորում են Թուրքիայի հետ ազատ առևտրի գործարքը, բայց նաև համարում են, որ Թուրքիայի արտգործնախարարի ու հայ ցուցարարների միջև տեղի ունեցած միջադեպը չի կարելի անտեսել։
Ուրուգվայի նախագահը և ԱԳ նախարարը դատապարտել են Չավուշօղլուի՝ հայերին ուղղված ժեստը
Ավելի վաղ հայտնել էինք, որ Չավուշօղլուն Ուրուգվայում ծաղրել է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ակցիայի հայազգի մասնակիցներին, որոնք իրենց բողոքն էին արտահայտում Թուրքիայի ժխտողական քաղաքականության ու թուրք նախարարի այցի դեմ։
Նա ավտոմեքենայի պատուհանից ցույց է տվել թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպությունը խորհրդանշող ժեստը, իսկ նրանք, ովքեր հավաքվել էին փողոցում` արտգործնախարարին ողջունելու, ի պատասխան ծափահարել են։
Ապրիլի 25-ին Ուրուգվայի արտգործնախարար Ֆրանսիսկո Բուստիժո Բոնասսոն կանչել է Թուրքիայի նորանշանակ դեսպան Հուսեյն Մուֆթյուօղլուին։
El Pais-ը հայտնում է, որ նախարարը թուրք դեսպանին հայտնել է կառավարության մտահոգությունը` արտգործնախարար Չավուշօղլուի գործողությունների վերաբերյալ։
Սա է այն Թուրքիան, որի հետ ուզում են բարեկամանալ. թուրքագետը` Չավուշօղլուի պահվածքի մասին
Թուրքիայի դեսպանը որոշ բացատրություններ է տվել` ներկայացնելով իր մեկնաբանոթյունը տեղի ունեցածի վերաբերյալ։ Միաժամանակ, Թուրքիայի դեսպանն ի գիտություն է ընդունել Ուրուգվայի արտգործնախարարության ու կառավարության պաշտոնական տեսակետը։
Հիշեցնենք, որ Ուրուգվայն աշխարհում առաջին երկիրն է, որը պետական մակարդակով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1965 թվականին։
Լրահոս
0