00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:13
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անասնաբույժների մեծ մասը միայն շների և կատուների հետ է ուզում աշխատել

© Sputnik / Евгений Епанчинцев / Անցնել մեդիապահոցԱնասնաբույժը աշխատանքի ժամանակ
Անասնաբույժը աշխատանքի ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 26.04.2022
Բաժանորդագրվել
Անասնաբույժների միջազգային օրվան ընդառաջ, ոլորտի պատասխանատուները խոսել են խնդիրների, սպասվող բարեփոխումների ու ծրագրերի մասին։
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Հայաստանում անասնաբուժության ոլորտում մասնագետների պակասի լուրջ խնդիրներ կան, երիտասարդները չեն ցանկանում սովորել ու անասնաբույժ դառնալ։
Անասնաբույժների միջազգային օրվան` ապրիլի 29-ին ընդառաջ, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն ու Սննդամթերիքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպել են լրագրողների հետ։
«Մեզ արդեն կարելի է «Կարմիր գրքում» գրանցել». անասնաբույժները` ստեղծված իրավիճակի մասին
«Փորձելու ենք անել ամեն ինչ, որ անասնաբույժի մասնագիտությունը ևս պահանջված լինի։ Անասնաբույժների մեծ մասը շների և կատուների հետ է ուզում աշխատել, ինչի հետևանքով ոլորտը մնում է բաց։ Կարելի է վստահ ասել, որ բացի շուն, կատու բուժողներից՝ բոլոր օղակներում բացեր ունենք, դրանք փակելու համար անասնաբույժները պետք է արժանապատիվ աշխատավարձ ստանան »,- ասաց Գեորգի Ավետիսյանը։
Տիգրան Գաբրիելյանը տեղեկացրեց, որ օրենքի փոփոխության նախագիծ են մշակում, որով յուրաքանչյուր անասնաբույժ պետք է գործունեություն ծավալելու լիցենզիա ունենա։ Կարևոր է ոչ միայն լիցենզիան ստանալը, այլև պահելը, որի համար անասնաբույժները մշտապես պետք է հարստացնեն իրենց գիտելիքները։
Նրա խոսքով, օրենքի փոփոխությունից հետո կլինեն խստացումներ, և գյուղացիներն այլևս չեն կարող իրենց անասուններին ներարկումներ անել, դա պետք է պարտադիր անի անասնաբույժը։ Ու երբ մսամթերքի վաճառքի համար անասնաբույժը տեղեկանք տա, նա վստահ կլինի, որ կենդանին բոլոր պատվաստումներն ու բուժումները ստացել է։

«Քանի որ հակառակ պարագայում ոչ միայն անասնաբույժի աշխատանքն են նրա ձեռքից վերցնում, այլև դա վնասում է մարդկանց առողջությանը, քանի որ երբեմն հակաբիոտիկներով հարուստ մսամթերքը հայտնվում է մեր սեղանին»,- ասաց Գաբրիելյանը։

Բանախոսների խոսքով, այս տարի աշնանը նախատեսվում է ևս մեկ կարևոր գործընթաց՝ կենդանիների հաշվառումն ու համարակալումը, որը լրացուցիչ գործիք կլինի վերահսկողության համար։
Նշենք, որ Անասնաբույժի միջազգային օրն ընդունվել է Համաշխարհային անասնաբուժական ասոցիացիայի կողմից 2000 թվականին: Տոնը նշվում է ամեն տարի՝ ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը:
Հայաստանում առաջին անգամ այս տոնը պետական նախաձեռնությամբ ու աջակցությամբ նշվել է 2019 թվականին:
Լրահոս
0