00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարևոր է ոչ միայն դռները բացելը. Ռուբեն Վարդանյանը՝ հայ-թուրքական հաշտեցման մասին

© Sputnik / Aram NersesyanՌուբեն Վարդանյանը Արցախից միացել է «Ավրորային»
Ռուբեն Վարդանյանը Արցախից միացել է «Ավրորային»  - Sputnik Արմենիա, 1920, 24.04.2022
Ռուբեն Վարդանյանը Արցախից միացել է «Ավրորային»
Բաժանորդագրվել
Նուբար Աֆեյանի խոսքով էլ` Թուրքիայի հետ խաղաղության պայմանագրի վերաբերյալ ցանկացած որոշում պետք է համապատասխանի հայության բոլոր շերտերի պահանջներին։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Ցանկացած խաղաղ համաձայնագիր, որը ստորագրվում է առանց իրական հիմքի, չի կարող խաղաղություն ապահովել երկրների միջև ու տարածաշրջանում։ Այս մասին ասել է «Ավրորա» մարդասիրական մրցանակի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը՝ խոսելով հայ-թուրքական հաշտեցման գործընթացի մասին։
«Ինչ փաստաթուղթ էլ ստորագրվի Հայաստանի կառավարության կողմից, մենք պետք է հասկանանք, որ մենք պետք է հզոր երկիր դառնանք, որպեսզի երկու կողմերը հավատարիմ մնան համաձայնագրին»,- ասել է նա։
Այս համատեքստում Վարդանյանը կարծում է, որ Հայաստանը չի հզորանա իր տնտեսությամբ, պետականաշինությամբ, Հայաստան–սփյուռքի հարաբերությունների ներկա որակով ու մակարդակով։ Հետևաբար չի կարելի վստահ լինել, որ ստորագրվելիք համաձայնագիրը հարգելու են հարևաներկրները։
«Շատ կարևոր է, որ ցանկացած անձ, ով կստորագրի որևէ փաստաթուղթ, գիտակցի, որ դա ոչ միայն պետության, այլև ազգի խնդիր է։ Քննարկումներում պետք է հավասարակշռություն գտնել ու զգույշ լինել։ Ընդհանրապես կապ չունի, թե դու լեգիտիմ իրավունք ունես փաստաթուղթ ստորագրելու, կարևոր է, որ որոշումը լինի կոնսենսուսային»,- ասաց Վարդանյանը՝ ընդգծելով Արցախի և սփյուռքի հետ քննարկումների կարևորությունը։
Ըստ նրա` հայ-թուրքական հարաբերություններում կարևոր է հասկանալ, թե Հայաստանը ինչպես է զարգանալու, կարողանալու է պաշտպանել իր տարածքն ու տնտեսությունը, ինչ ծրագրեր ունի Արևմտյան Հայաստանի հետ կապված, կվերականգնի՞ իր մշակութային ժառանգությունը, թե՞ ոչ։
Այս իշխանության օրոք հայ-թուրքական հարաբերություններ ստեղծելն ինքնասպանություն է. Մանոյան
«Կարևոր է ոչ միայն դռների բացումը,– ասել է Վարդանյանը,– այլ հարց է, թե արդյոք մենք ուզում ենք վերադառնալ մեր պատմական հայրենիք և որն է մեր ռազմավարությունը։ Եթե դու բարեկամություն ես անում հարևանի հետ, պետք է ապացուցես, որ կարող ես ոչ միայն պաշտպանել քո տարածքը, այլև նորովի դիրքավորվել տարածաշրջանում»։
«Ավրորա» մրցանակի մեկ այլ համահիմնադիր` Նուբար Աֆեյանն էլ կարծիք է հայտնել, որ ցանկացած որոշում, որը կկայացվի այսօր Թուրքիայի հետ խաղաղության պայմանագրի վերաբերյալ, պետք է համապատասխանի հայության չորս շերտերի պահանջներին։ Առաջինը, նրա խոսքով` Ցեղասպանության ժամանակ իրենց կյանքը տված մեր նախնիներն են` նրանք, ովքեր կցանկանային մեզ հետ միասին տեսնել 2022 թվականը։ Երկրորդը` այն նորածին երեխաներն են, որոնք 20 տարի անց ժառանգելու են այս երկիրը։ Երրորդը` Արցախի և Հայաստանի հայությունը, ում վրա անմիջականորեն ազդելու են բոլոր իրադարձությունները։ Վերջինը` սփյուռքի հայերն են։
«Մենք պետք է հավասարակշռություն գտնենք այս շերտերի հանդեպ ունեցած պարտավորությունների միջև։ Բոլորը ցանկանում են, որ տարածաշրջանում լինի երկարաժամկետ և կայուն խաղաղություն, բայց դա պետք է հիմնված լինի սկզբունքների և հաշվետվողականության վրա, այլ ոչ թե թելադրվի պահի ազդեցության տակ»,- ասել է Աֆեյանը։
Հիշեցնենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն առաջին անգամ հանդիպել են Մոսկվայում` հունվարի 14-ին։ Երկրորդ հանդիպումը եղել է փետրվարի 24-ին` Վիեննայում։
Լրահոս
0