00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում աջակցող տեխնոլոգիաների մրցույթ է անցկացվում. ովքեր են շահառուներն ու մասնակիցները

© Photo : Facebook / Tigran Avinyan / Տիգրան ԱվինյանՏիգրան Ավինյանը մասնակցել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կողմից կազմակերպված Աջակցող տեխնոլոգիաների նախագծման ինժեներական (ATDEC) մրցույթին (6 ապրիլի, 2022թ). Երևան
Տիգրան Ավինյանը մասնակցել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կողմից կազմակերպված Աջակցող տեխնոլոգիաների նախագծման ինժեներական (ATDEC) մրցույթին (6 ապրիլի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 09.04.2022
Բաժանորդագրվել
Տիգրան Ավինյանը ներկա է եղել պոլիտեխնիկական համալսարանի կազմակերպած մրցույթին։ Ի դեպ, գլխավոր մրցանակը 2.5 միլիոն դրամ է։
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Աջակցող տեխնոլոգիաների համար Հայաստանում նպաստավոր միջավայրի զարգացումը կարևոր է, քանի որ այն հնարավորություն կտա ոչ միայն հաշմանդամություն ունեցող անձանց, այլ նաև տարեցներին ապրել առողջ ու անկախ` մասնակցելով կրթությանը, աշխատաշուկային ու քաղաքացիական կյանքին։ Աջակցող տեխնոլոգիաների նախագծման ինժեներական (ATDEC) մրցույթի ժամանակ նման կարծիք է հայտնել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի տնօրենների խորհրդի նախագահ, «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը, տեղեկանում ենք Ավինյանի ֆեյսբուքյան էջից։
«Մրցույթը հնարավորություն է տալիս երիտասարդ ինժեներական և հետազոտական թիմերին` մշակելու աջակցող տեխնոլոգիաներ, որոնք կմեծացնեն աջակցության կարիք և հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորությունները հասարակության շրջանում»,–գրել է Ավինյանը։
© Photo : Facebook / Tigran Avinyan / Տիգրան ԱվինյանՏիգրան Ավինյանը մասնակցել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կողմից կազմակերպված Աջակցող տեխնոլոգիաների նախագծման ինժեներական (ATDEC) մրցույթին (6 ապրիլի, 2022թ). Երևան
Տիգրան Ավինյանը մասնակցել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կողմից կազմակերպված Աջակցող տեխնոլոգիաների նախագծման ինժեներական (ATDEC) մրցույթին (6 ապրիլի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 09.04.2022
Տիգրան Ավինյանը մասնակցել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կողմից կազմակերպված Աջակցող տեխնոլոգիաների նախագծման ինժեներական (ATDEC) մրցույթին (6 ապրիլի, 2022թ). Երևան
Նշենք, որ մրցույթը կազմակերպել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը` ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՅՈւՆԻՍԵՖ-ի հետ համատեղ՝ բարելավված ծառայություններ, հավասար մասնակցություն և ներառական զարգացում ծրագրի շրջանակում:
Միաժամանակ, պոլիտեխնիկական համալսարանի պաշտոնական էջից էլ տեղեկանում ենք, որ մրցույթն առաջին անգամ է անցկացվում։
Մրցույթն ունի 2 ուղղություն՝ աջակցող էլեկտրոնային սարքեր և աջակցող ծրագրեր: Դրանք ներառում են լսողական, տեսողական, խոսքի խնդիրների լուծումներից մինչև տրանսպորտային միջոցները հասանելի դարձնող գաղափարներ: Մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել մոտ 150 թիմ՝ յուրաքանչյուրում 2-5 մասնակից։ Եզրափակիչ է անցել 22 թիմ, որոնք ժյուրիին պետք է ներկայացնեն իրենց նորարար լուծումները:
Եզրափակիչ դուրս եկած թիմերը երեք օր ունեն առաջարկած գաղափարները շոշափելի արդյունք դարձնելու համար: Սահմանվել է երեք անվանակարգ՝ 1.5 մլն, 1մլն 250 հազար և 1 մլն դրամ պարգևներով: Բացի այդ, կլինի նաև գլխավոր մրցանակ՝ 2,5 մլն դրամ: Ժյուրին հաղթողների անունները կհայտարարի վաղը` ապրիլի 10–ին։
Լրահոս
0