https://arm.sputniknews.ru/20220408/hhum-2021-tin-arvel-e-2200-srti-anhetadzgeli-virahatutjun-shaharuneri-70-y-tghamard-e-40692881.html
ՀՀ–ում 2021 թ–ին արվել է սրտի 2200 անհետաձգելի վիրահատություն. շահառուների 70%-ը տղամարդ է
ՀՀ–ում 2021 թ–ին արվել է սրտի 2200 անհետաձգելի վիրահատություն. շահառուների 70%-ը տղամարդ է
Sputnik Արմենիա
Stand for life ծրագրի համար 2022 թվականին պետական բյուջեով նախատեսվել է շուրջ 1 մլրդ 650 մլն դրամ։ 08.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-08T14:31+0400
2022-04-08T14:31+0400
2022-04-08T16:17+0400
սիրտ
վիրահատություն
հայաստան
տղամարդ
բժիշկ
ծրագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/891/93/8919315_0:0:3102:1745_1920x0_80_0_0_3d199e65bb2d596e994f45057b96eb4e.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Սրտի անհետաձգելի վիրահատություններ (Stand for life) ծրագրով 2021 թվականին Հայաստանում կատարվել է 2200 սրտի անհետաձգելի վիրահատական ծառայություն։Այս մասին ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության hիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Լիանա Բարսեղյանը։Նշենք, որ ծրագիրը մեկնարկել է 2015 թվականին, դրա շրջանակում պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններում ամբողջ բնակչությանը` անկախ սոցիալական վիճակից ու տարիքային խմբից, մատուցվում էր ոչ դեղապատ ստենտի տեղադրման ծառայություններ` սրտամկանի սուր ինֆարկտ ախտորոշման դեպքում։Ծրագրի մեկնարկի ժամանակ վիրահատություններն իրականացվել են ՀՀ 10 բժշկական կենտրոնում, որոնցից 2-ը` մարզերում (Սյունք և Շիրակ), իսկ ներկա պահին ծրագրում ընդգրկվել են նաև Լոռու մարզը և Երևանի ևս 3 ԲԿ։2015 թվականին շահառուների թիվը եղել է 1500, իսկ 2021–ին մատուցվել է սրտի 2200 անհետաձգելի վիրահատական ծառայություն։ Ծրագրից օգտվողները հիմնականում 60-65 տարեկան անձինք են, նրանց շուրջ 70%-ն արական սեռի ներկայացուցիչներ են։Մասնագետն ընդգծեց, որ Հայաստանում ոչ վարակիչ հիվանդություններից մահացությունը հասնում է մինչև 85 %–ի։ Մահվան դեպքերի շուրջ 45 տոկոսի դեպքում պատճառն արյան շրջանառության համակարգի հիվանդություններն են։Հայաստանում կատարված սրտի բացառիկ վիրահատությունը` լուսանկարներովՀՀ առողջապահության նախարարության սրտաբանության գծով խորհրդատու Համլետ Հայրապետյանն էլ նշեց, որ ծրագրի նպատակը սրտանոթային հիվանդությունների հետևանքով մահացության ցուցանիշը նվազեցնելն է եղել։ Նա արձանագրեց, որ ծրագրի շնորհիվ լուրջ արդյունքներ են գրանցվել։Նա շեշտեց` մեկնարկից ի վեր ծրագիրը ոչ մի օր չի դադարել գործել, ոչ մի շահառու դուրս չի մնացել։ Սրտաբանն ընդգծեց, որ հնարավոր է` ապագայում ծրագրում ընդգրկվեն բոլոր օրգանների ինֆարկտները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/891/93/8919315_316:0:3047:2048_1920x0_80_0_0_432b4ef2c44fd1baff54fcdc047fd24d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
սիրտ, վիրահատություն, հայաստան, տղամարդ, բժիշկ, ծրագիր
սիրտ, վիրահատություն, հայաստան, տղամարդ, բժիշկ, ծրագիր
ՀՀ–ում 2021 թ–ին արվել է սրտի 2200 անհետաձգելի վիրահատություն. շահառուների 70%-ը տղամարդ է
14:31 08.04.2022 (Թարմացված է: 16:17 08.04.2022) Stand for life ծրագրի համար 2022 թվականին պետական բյուջեով նախատեսվել է շուրջ 1 մլրդ 650 մլն դրամ։
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Սրտի անհետաձգելի վիրահատություններ (Stand for life) ծրագրով 2021 թվականին
Հայաստանում կատարվել է 2200 սրտի անհետաձգելի վիրահատական ծառայություն։
Այս մասին ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության hիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Լիանա Բարսեղյանը։
Նշենք, որ ծրագիրը մեկնարկել է 2015 թվականին, դրա շրջանակում պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններում ամբողջ բնակչությանը` անկախ սոցիալական վիճակից ու տարիքային խմբից, մատուցվում էր ոչ դեղապատ ստենտի տեղադրման ծառայություններ` սրտամկանի սուր ինֆարկտ ախտորոշման դեպքում։
«Ծրագիրը 2018 թվականին ընդլայնվել է, և այժմ վիրահատությունն իրականացվում է դեղապատ ստենտով, իսկ 2019 թվականից էլ ծրագրում ընդգրկվել է նաև այն, որ առանց սրտամկանի սուր ինֆարկտ ախտորոշման ընդունված մարդկանց կարող են վիրահատել։ Արտոնյալ պայմաններով էլ իրականացվում է աուտոկորոնար շունտավորում»,– նշեց Բարսեղյանը։
Ծրագրի մեկնարկի ժամանակ վիրահատություններն իրականացվել են ՀՀ 10 բժշկական կենտրոնում, որոնցից 2-ը` մարզերում (Սյունք և Շիրակ), իսկ ներկա պահին ծրագրում ընդգրկվել են նաև Լոռու մարզը և Երևանի ևս 3 ԲԿ։
2015 թվականին շահառուների թիվը եղել է 1500, իսկ 2021–ին մատուցվել է սրտի 2200 անհետաձգելի վիրահատական ծառայություն։ Ծրագրից օգտվողները հիմնականում 60-65 տարեկան անձինք են, նրանց շուրջ 70%-ն արական սեռի ներկայացուցիչներ են։
«Մեկնարկի ժամանակ ծրագրի համար նախատեսված է եղել մոտ 500 մլն դրամ, սակայն նույն տարվա ավարտին ծախսվել էր 900 մլն դրամ` հատկացվել է լրացուցիչ գումար։ Ներկայում 2022 թվականի համար պետական բյուջեով նախատեսվել է շուրջ 1 մլրդ 650 մլն դրամ»,– ասաց Բասեղյանը։
Մասնագետն ընդգծեց, որ Հայաստանում ոչ վարակիչ հիվանդություններից մահացությունը հասնում է մինչև 85 %–ի։ Մահվան դեպքերի շուրջ 45 տոկոսի դեպքում պատճառն արյան շրջանառության համակարգի հիվանդություններն են։
ՀՀ առողջապահության նախարարության սրտաբանության գծով խորհրդատու Համլետ Հայրապետյանն էլ նշեց, որ ծրագրի նպատակը սրտանոթային հիվանդությունների հետևանքով մահացության ցուցանիշը նվազեցնելն է եղել։ Նա արձանագրեց, որ ծրագրի շնորհիվ լուրջ արդյունքներ են գրանցվել։
«Եվրոպական զարգացած երկրներում սրտամկանի սուր ինֆարկտի պատճառով հիվանդանոցային մահացության թիվը կազմում է 4-6 %։ Մինչ մեր ծրագրի սկիզբը մեր երկրում այդ հիվանդության պատճառով հիվանդանոցային մահացությունը կազմում էր 8-10 %, իսկ այժմ` շնորհիվ այս ծրագրի, հասել է եվրոպական զարգացած երկրների ցուցանիշին»,– նշեց Հայրապետյանը։
Նա շեշտեց` մեկնարկից ի վեր ծրագիրը ոչ մի օր չի դադարել գործել, ոչ մի շահառու դուրս չի մնացել։ Սրտաբանն ընդգծեց, որ հնարավոր է` ապագայում ծրագրում ընդգրկվեն բոլոր օրգանների ինֆարկտները։