00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Թաթուլ Մանասերյան
Թուքիայի հետ սահմանի բացումը կնշանակի Հայաստանի տնտեսության կործանում. Թաթուլ Մանասերյան
09:47
2 ր
Վլադիմիր Գևորգյան
Քարտեզները նշագծված են կարմիրով, և ԵՄ երկրները ձեռնպահ են մնում իրենց զբոսաշրջիկներին ՀՀ ուղարկելուց. Վլադիմիր Գևորգյան
09:50
7 ր
Գառնիկ Դավթյան
Ադրբեջանն ատամները սրել է արտաքին քաղաքականության տարբեր ուղղություններում. Գառնիկ Դավթյան
09:58
6 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:34
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

ՌԴ–ի դեմ 2-րդ ճակատ բացելու շահարկմամբ Ուկրաինան Ադրբեջանին դրդում է պատերազմի. Շահգելդյան

Շահգելդյան. ՌԴ–ի դեմ երկրորդ ճակատ բացելու շահարկմամբ` Ուկրաինան Ադրբեջանին դրդում է պատերազմի
Բաժանորդագրվել
Հայաստանում ռուսական տարածաշրջանային ակադեմիայի ռեկտոր, քաղաքագետ Մհեր Շահգելդյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե հնարավոր է արդյոք ՌԴ–ի դեմ Հարավային Կովկասում երկրորդ ճակատի բացումը։
Ադրբեջանա-ուկրաինական համագործակցությունը խորքային շահերի համադրության արտահայտություն է։ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում ուկրաինացիներն աջակցում էին Ադրբեջանին, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանում ռուսական տարածաշրջանային ակադեմիայի ռեկտոր, քաղաքագետ Մհեր Շահգելդյանը։
Նրա դիտարկմամբ` այսօր Ուկրաինայի ղեկավարությունը հստակ ձևակերպել է, որ իր ազգային կենսական շահերը համապատասխանում են Ադրբեջանի և Թուրքիայի ազգային կենսական շահերին, ուստի Կիևում դիտարկում են երկրորդ ճակատի բացման հնարավորությունը, և այդտեղից է ելնում նաև Ուկրաինայի հարաբերությունների ջերմացումը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, որոնց բաղկացուցիչ մասն է կազմում ռազմական համագործակցությունը։
Բացարձակ սուտ է. ՀՀ ՊՆ–ն` Ուկրաինայի դեմ կիրառելու համար ՌԴ–ին ՍՈւ–30 ինքնաթիռ տալու մասին
«Մենք Հայաստանում շատ հստակ պետք է պատկերացնենք, որ նշված երեք երկրներն ունեն ընդհանուր շահեր։ Համենայնդեպս Ուկրաինայի ներկա ղեկավարությունն այդպես է մտածում։ Ինչ վերաբերում է Ալեքսեյ Դանիլովի այն հայտարարությանը, որ ՌԴ–ի շահերի ոլորտում այլ երկրների տարածքներում լրացուցիչ ճակատների բացումը մեծապես կօգնի Ուկրաինային պայքարել ռուսական հարձակման դեմ, ապա դա միանշանակ անընդունելի է։ Դանիլովն ուղղակի պատերազմի է դրդում Ադրբեջանին ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի դեմ։ Նրա խոսքով` շատ լավ է, որ հարվածել են Արցախին, այնտեղ օգտագործել են «Բայրաքթարներ» և շատ լավ կլինի, որ պատերազմը շարունակվի ու ընդլայնվի։ Այս ամենի դեմ պետք է լինի մեր ԱԳՆ–ի դեմարշը»,– ասաց քաղաքագետը։
Երկրորդ ճակատ բացելու ուկրաինացիների կոչը վերաբերում է ոչ միան Հարավային Կովկասին, այլև այլ տարածաշրջանների, և եթե ռազմական բախումները տեղափոխվեն, օրինակ, Հարավարևելյան կամ Միջին Ասիա, ապա այդտեղ դրանք անմիջականորեն կառնչվեն նաև Չինաստանի ու այլ երկրների շահերին, այսինքն` այս մտածելակերպի մեջ համաշխարհային պատերազմի գործոն կա։
«Թե ինչ են ուկրաինացիները հայտարարում, դա իրենց խղճի հարցն է, մեզ` մասնագետներիս անհրաժեշտ է տեսնել, թե արդյոք իրադարձությունները հետևում են իրար և արդյոք դրանք ունեն պատճառահետևանքային կապ, ընդհանուր հիմքեր։ Եթե նայում ենք աշխարհաքաղաքական տեսանկյունից, ապա ակնառու է, որ ՌԴ–ի շուրջ ստեղծում են անկայունության աղեղներ։ Դրանցից մեկն արևմտյան հատվածն է, որի կիզակետում Ուկրաինան է, երկրորդ աղեղը Հարավային Կովկասից ձգվում է մինչև հեռավորարևելյան տարածաշրջան»,– ասաց քաղաքագետը։
Շահգելդյանի պնդմամբ` Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Դանիլովն իր հայտարարությամբ առաջ է տանում անկայունության աղեղների ձևավորման գործընթացը, իսկ դա աշխարհառազմավարական տեխնոլոգիաներից է, որոնք կիրառվել են նախկինում և շարունակվելու են կիրառվել ապագայում։
Նշենք, որ Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովն օրեր առաջ հեռուստամարաթոնի ժամանակ հայտարարել էր, որ ՌԴ–ի շահերի ոլորտում այլ երկրների տարածքներում լրացուցիչ ճակատների բացումը մեծապես կօգնի Ուկրաինային պայքարել ռուսական հարձակման դեմ։
Լրահոս
0