00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:40
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
17:48
12 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:10
8 ր
Ուղիղ եթեր
19:01
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:40
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանների խոսնակները վիճել են Ալմաթիի նիստում

© Photo : official site of the Parliament of RAԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստն Ալմաթիում
ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստն Ալմաթիում - Sputnik Արմենիա, 1920, 29.03.2022
ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստն Ալմաթիում
Բաժանորդագրվել
Ալեն Սիմոնյանն ու Սահիբա Գաֆարովան բանավեճ են սկսել Արցախի իրավիճակի շուրջ ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի նիստի ընթացքում:
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի - Sputnik. Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահներ Ալեն Սիմոնյանի ու Սահիբա Գաֆարովայի միջև բանավեճ է սկսվել Արցախի իրադրության շուրջ՝ կապված առաջնագծում վերջին սրման հետ:
Այսօր Ալմաթիում կայացած ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում ՀՀ ԱԺ նախագահը ներկաների ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի պարբերական խախտումների վրա: Նա նշել է, որ մարտի 24-ին ադրբեջանական ստորաբաժանումները, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ներխուժել են Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ, որը գտնվում է ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում:
ԱԺ նախագահը հայտարարել է Ադրբեջանի կողմից ծանր սպառազինությունների և անօդաչու ավիացիայի կիրառման մասին, ինչի հետևանքով զինծառայողներ են զոհվել և վիրավորվել: Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը ռուս խաղաղապահներից գործնական քայլեր է ակնկալում իրավիճակի կարգավորման ուղղությամբ:
ԱԺ նախագահը խոսել է նաև Արցախում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման ադրբեջանական քաղաքականության մասին:
Ի պատասխան Սիմոնյանի ադրբեջանցի գործընկերը սկսել է հերքել նրա փաստարկները՝ ասելով, որ Բաքվի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ նա մեղադրել է Ղարաբաղի բանակի ստորաբաժանումներին «Ադրբեջանի տարածք ապօրինի մուտք գործելու» մեջ:
Գաֆարովան հայտարարել է, որ Ադրբեջանը հավատարիմ է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը ու իբր չի խախտել դրա դրույթները: Խորհրդարանի նախագահը նաև պահանջել է դուրս բերել հայկական ստորաբաժանումները Ղարաբաղի տարածքից:
Հուսով ենք՝ խաղաղության պայմանագրով կավարտվի այս վիճակը. Մատվիենկոն` Արցախի մասին
Սիմոնյանն իր հերթին հիշեցրել է նրան, որ ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների մասին հայտարարել է ոչ միայն Հայաստանը, այլև Ռուսաստանի Դաշնությունը, որը Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է: Միևնույն ժամանակ, նա կրկին ընդգծել է՝ Հայաստանը հավատարիմ է խաղաղ գործընթացին։
Նրա խոսքով՝ Երևանն առաջարկում է Բաքվին անհապաղ բանակցություններ սկսել խաղաղության պայմանագրի կնքման շուրջ։ Սիմոնյանն ավելացրել է, որ Ադրբեջանի կողմից նախկինում փոխանցված հինգ կետից բաղկացած առաջարկներն ընդունելի են Հայաստանի համար, և Երևանում կարծում են, որ եթե որոշ ասպեկտներ ավելացնեն, ապա կարելի է սկսել աշխատանքը:
Լրահոս
0