00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:08
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ կստանա ՀՀ–ն ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու դեպքում. Արամյանի մեկնաբանությունը

© Sputnik / Andranik GhazaryanՎարդան Արամյան
Վարդան Արամյան - Sputnik Արմենիա, 1920, 28.03.2022
Վարդան Արամյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ռուբլով վճարումներին անցումը, ֆինանսների նախկին նախարարի դիտարկմամբ, առաջին հերթին ձեռնտու է հենց Ռուսաստանին, քանի որ դա անուղղակիորեն կբարձրացնի նաև ռուբլու նկատմամբ պահանջարկը։
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Աշխարհաքաղաքական ու տնտեսական ստեղծված իրավիճակում Հայաստանն ու Ռուսաստանը գազի դիմաց վճարման այլ տարբերակ, բացի ռուսական ռուբլուց, այս պահին չունեն։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ ֆինանսների նախկին նախարար, հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանը` մեկնաբանելով ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հայտարարությունը` Ռուսաստանից ստացվող գազի դիմաց ՀՀ սահմանին ռուսական ռուբլով վճարելու հնարավորության մասին։
«Քանի որ կողմերից մեկը` ի դեմս Ռուսաստանի, ունի դոլարային շուկայից անջատման խնդիր, որպեսզի գործարքը չկանգնի, պետք է աստիճանաբար ինչ հնարավոր է փոխարինի ռուսական ռուբլով։ Եվ առաջին ծիծեռնակներն այս հարցում պիտի լինեին հենց ՌԴ կառավարության հետ կապակցված, հիմնականում գազի ու նավթի ընկերությունները»,– ասաց նա։
Ռուբլով վճարումներին անցումը, Արամյանի գնահատմամբ, առաջին հերթին ձեռնտու է հենց Ռուսաստանին, քանի որ դա անուղղակի կբարձրացնի ռուբլու նկատմամբ պահանջարկը։
Ինչ վերաբերում է Հայաստանին, Արամյանն արձանագրում է, որ այսպես թե այնպես, հայկական դրամից բացի ցանկացած այլ արտարժույթով գործարքի պարագայում մեր երկիրը որոշակի արժութային ռիսկեր է կրում։ Այլ հարց է, թե ինչ հաշվարկներով կարվի գնանշումը` վճարումը դոլարից ռուսական ռուբլու փոխելիս։
«Եթե ռուսական կողմն ասի` ես գազի գինը ֆիքսում եմ 165 դոլարին համարժեք ռուսական ռուբլի, դա նշանակում է, որ գազի գինը մեզ համար մնում է դոլարային, ուղղակի վճարումները կկատարվեն ռուբլով։ Եթե ասի, որ դա 16.9 հազար ռուբլի է` այսօրվա 165 դոլարի փոխարժեքով, այսինքն` կֆիքսի ռուբլով, սա մեզ համար կարող է դրական լինել, որովհետև ռուսական ռուբլու ապագան ավելի թուլացող է, մեր դրամը ռուսական ռուբլու նկատմամբ ապագայում հնարավոր է` ավելի արժևորման տենդենց ունենա, քան արժեզրկման, որովհետև ՌԴ տնտեսությունն այս պահի դրությամբ դեռ գտնվում է անկման տիրույթում։ Եթե մինչ այս խոսում էին 5 տոկոսանոց անկման, այսօր արդեն խոսում են 8-10 տոկոսի մասին, այսպես շարունակվելու դեպքում կարող է խոսեն ավելի խորը անկման մասին, հետևապես և ավելի արժեզրկված ռուբլու մասին»,– ասաց նա։
Ռուսաստանի ԱԳՆ-ում պարզաբանել են՝ ինչի կարող է հանգեցնել ռուբլով գազ գնելուց հրաժարվելը
Կա նաև գազի գնի հաշվարկի 3-րդ հնարավոր տարբերակը` «ռուսական ռուբլի + ինդեքսավորում» բանաձևը։ Սա, ըստ Արամյանի, Հայաստանի համար անորոշ վիճակ կարող է ստեղծել, քանի որ գազի գինն ուղիղ կախում կունենա ՌԴ–ում տեղի ունեցող գնաճից։
«Այստեղ արդեն մեզ համար կարևոր կլինի, թե դրամը ռուսական ռուբլու նկատմամբ որքան կուժեղանա ապագայում և ինչքան կլինի ռուսական տնտեսությունում ինֆլյացիան»,– ասաց Արամյանը։
Ֆինանսների նախկին նախարարը Sputnik Արմենիային պատմեց, որ գազի դիմաց սահմանին ռուսական ռուբլով գնանշելու և վճարելու ոչ ֆորմալ առաջարկ Հայաստանը Ռուսաստանին արել էր դեռ 6 տարի առաջ` 2016թ–ին` 2014–ի տնտեսական սահմանափակումներից հետո։ Առաջարկը, սակայն, այն ժամանակ մերժվել էր։
«Ես ենթադրում եմ, որ ՌԴ–ին այդ պահին դոլարային ներհոսք էր անհրաժեշտ, ու քանի որ նախկին սահմանափակումներով դոլարային շարժն արգելափակված չէր, ռուսական կողմի շահերից բխում էր դոլարով ստանալը։ Այն ժամանակ սանկցիաներն այսքան խիստ չէին, հիմա արդեն Ռուսաստանը պարտադրված է ինքը գնալ այդ քայլին, թեև եթե այն ժամանակ մեր առաջարկն ընդունած լինեին, այսօր արդեն ՌԴ ռուբլին ավելի բարձր դերակատարություն կունենար ԵԱՏՄ տարածաշրջանում»,– ասաց Արամյանը։
Հիշեցնենք` մարտի 23 –ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ԱԺ–ում հայտարարել էր, որ Հայաստանն ու Ռուսաստանը ԵԱՏՄ շրջանակներում քննարկում են գազի դիմաց վճարումները ռուսական ռուբլով իրականացնելու տարբերակը։
Մարտի 17-ին Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում քննարկվել էր նաև երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների դիմաց գանձվող մաքսատուրքերը ռուսական ռուբլով փոխանցելու հարցը։ Քննարկման արդյունքում Ղազախստանի առաջարկով որոշվել է, որ ԵԱՏՄ անդամ 5 երկրներից 3-ը` Հայաստանը, Ղազախստանն ու Ղրղզստանը կշարունակեն ներմուծման մաքսատուրքերի հաշվառումն ու տեղաբաշխումն իրականացրել դոլարով, իսկ դոլարային սահամանափակումների տակ գտնվող Բելառուսն ու Ռուսաստանը` ռուսական ռուբլով։ Բանն այն է, որ, ըստ ԵԱՏՄ կանոնակարգերի, երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների դիմաց մաքսատուրքերը գանձվում են տվյալ երկրի ազգային արժույթով։ Հետո այդ գումարը վերածվում է ԱՄՆ դոլարի, փոխանցվում ԵԱՏՄ միասնական բյուջե, որտեղից բաշխվում է ԵԱՏՄ անդամ երկրների միջև` ըստ սահմանված համամասնության` ԱՄՆ դոլարով։
Պուտինի գազային վերջնագիրը․ Եվրոպան ընտրություն չունի
Թեև ռուբլով վճարման անցնելու քննարկումներն առայժմ միայն միջպետական մակարդակի փոխանցումներին են վերաբերվում, բայց չի բացառվում, որ պետական մակարդակով մշակած փոխադարձ առևտրի մոդելը հետագայում փոխառեն նաև մասնավոր ընկերությունները։ Հայաստանի դեպքում, օրինակ, ՌԴ ապրանք արտահանող ընկերությունները, որոնց 40-50 տոկոսն այսօր ևս իրենց ապրանքի արժեքը հաշվարկում են դոլարով։
Ֆինանսների նախկին նախարարից հետաքրքրվեցինք` արդյոք այս փոփոխություններն ապագայում կարող են հանգեցնել ԵԱՏՄ տարածքում միասնական արժույթի ձևավորմանը։
Վարդան Արամյանը չբացառեց նման հնարավորությունը, բայց ոչ շատ մոտ պարագայում։ Նրա խոսքով`տեղի ունեցող գործընթացները կարող են արագացնել միանական արժույթի ներդրման պրոցեսը, բայց ԵԱՏՄ տնտեսական ինտեգրման ներկա մակարդակի համար այդ նոր համակարգի ներդրումը չափազանց վաղ է։
«Միասնական արժույթի գաղափարը տնտեսական ինտեգրման 5-րդ մակարդակն է։ 1-ինը` արտոնյալ առևտուրն է, երբ կողմերից մեկը մյուսին միակողմանի մաքսատուրքերի արտոնություններ է տալիս։ 2-րդը` ազատ` անմաքս առևտուրն է երկու կողմերի համար։ 3-րդ մակարդակը մաքսային միությունն է, որի կազմավորումն այսօր ԵԱՏՄ տնտեսական տարածքում դեռևս ոչ ամբողջապես է ավարտվել , որովհետև դրա համար անդամ երկրները պետք է մաքսատուրքերի գծով միասնական կանոնից բացառություններ չունենան, մինչդեռ Ղազախստանն այսօր 3000-ից ավելի բացառություն ունի։ 4-րդ մակարդակը ընդհանուր շուկան է, երբ աշխատանքի և կապիտալի շուկաների կարգավորումները ևս միասնականացվում են։ Այ արդեն դրանից հետո 5-րդը փուլում կարելի է խոսել միասնական արժույթի անցման մասին»,– պարզաբանեց Վարդան Արամյանը`ընդգծելով, որ մենք դեռ չենք ավարտել ինտեգրման 3-րդ փուլը։ Ուստի հնարավոր չէ միանգամից ցատկել 5-րդ փուլ ։
Նման «ցատկն», ըստ նրա, վտանգավոր կլինի ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների համար, հատկապես` տնտեսապես առավել թույլերի։ ԵՄ–ի դեպքում այդպիսի բացասական օրինակ է Հունաստանը։
Հիշեցնենք` Հայաստանն այժմ ռուսական գազի յուրաքանչյուր 1000 խորանարդ մետրի դիմաց ՀՀ սահմանին վճարում է 165 դոլար։ 2022թ–ի համար այս սակագնի վերանայման հայտ ռուսական կողմը չի ներկայացրել։
Անհնար է միանգամից հրաժարվել ռուսական գազից ու նավթից. Ավստրիայի կանցլեր
Լրահոս
0