00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:30
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
7 ր
Աբովյան time
On air
18:22
38 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ասել, թե 7 տոկոս տնտեսական աճը կպահպանվի, արկածախնդրություն է. Վարդան Արամյան

© Sputnik / Asatur YesayantsՎարդան Արամյան
Վարդան Արամյան - Sputnik Արմենիա, 1920, 28.03.2022
Բաժանորդագրվել
Նախկին նախարարի համոզմամբ` ստեղծված իրավիճակում կառավարությունը պետք է անխուսափելիորեն վերանայի իր ծախսային առաջնահերթությունները` պահելով անվտանգության բարձիկներ։
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Ստեղծված աշխարհաքաղաքական ու տնտեսական իրավիճակում հայտարարել, թե 7 տոկոս տնտեական աճը պետք է պահպանվի, արկածախնդրություն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ֆինանսների նախկին նախարար, հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանն այսպես գնահատեց 2022թ–ի բյուջեով նախատեսված տնտեսական աճի ցուցանիշը պահպանելու մասին` կառավարության անդամների հայտարարությունները։
«Իսկ ի՞նչ կլինի, եթե չստացվի դա, կամ իրավիճակն ավելի վատանա՞, եթե իրականում բացասական փոխանցման մեխանիզմներն անգամներով ավելի շատ ազդեն մեր երկրի վրա, քան դրականները, ի՞նչ է անելու կառավարությունը, հույսը դնելու է Աստծո վրա՞»,– ասաց Արամյանը` խոսելով 2022թ–ի պետական բյուջեն վերանայելու անհրաժեշտության մասին։
Նախկին նախարարի համոզմամբ` ստեղծված իրավիճակում կառավարությունը պետք է անխուսափելիորեն վերանայի իր ծախսային առաջնահերթությունները, կրճատի անհարկի կամ երկրորդական ծախսերը` անկանխատեսելի իրավիճակների համար պահելով անվտանգության բարձիկներ։
ՀՀ տնտեսական աճը ֆանտաստիկայի ժանրից է. Վարդան Արամյան
Արամյանը հիշեցնում է, որ 7 տոկոս տնտեական աճը ընթացիկ բյուջեում հաշվարկված է այն պայմանով, որ տարվա ընթացքում պետք է կատարվեն 340 մլրդ դրաի կապիտալ ծախսերը, մինչդեռ ստեղծված պայմաններում այդ ծախսերի կատարումը ևս կասկածի տակ է։
«Այս իրավիճակում ուղղակի մտածել, որ լավ կլինի, որովհետև հուսով ենք, որ Ռուսաստանից դրական ալիքը կգա մեզ մոտ, ուղղակի անընդունելի է։ Իսկ եթե Հայաստան չեկան` գնացին Ղազախստան կամ Թուրքիա՞։ Եվ, այո՛, այսօր բավական շատ նաև Թուրքիա են գնում։ Խնդիրն այն է, որ մենք պետք է պատրաստ լինենք»,–ասաց նա։
Նախկին նախարարի համոզմամբ` անգամ հանգիստ տնտեսական իրողության պայմաններում 7 տոկոս աճի ապահովումը կակածելի է, քանի որ ներդրումները ՀՀ–ում դեռ չեն հասել նախաճգնաժամային 2019թ-ի մակարդակին։ Արամյանը հիշեցնում է, որ 2020թ–ին դրանք նվազել էին շուրջ 8.6 տոկոսով, 2021թ–ին` աճել 7.7–ով։ Եթե դրան ավելացնենք կապիտալի պաշարի մաշվածքը, ապա ընդհանուր գործոնային արտադրողականությունը տնտեսության մեջ անկում է ապրում։
«Հետևաբար հարց է առաջանում` 7 տոկոսը դուք որտեղի՞ց եք կարողանում ապահովել։ Ես ասել եմ` այդ 7 տոկոսը որտեղից կարող է լինել` եթե արտաքին հատվածից ինչ–որ շոկ լինի, օրինակ` հրաշքով ռուսները, բելառուսները միանգամից լցվեն Հայաստան ու ծախսումներ անեն։ Իսկ սա կառավարության գործողություների հետ ոչ մի կապ չունի»,– ասաց Արամյանը։
Հիշեցնենք` մարտի 23-ին` Աժ–ում, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ պետական բյուջեով նախատեսված 7 տոկոս տնտեսական աճին հասնելը նոր իրավիճակում դժվարացել է, բայց անհնարին չէ։
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն էլ մարտի 28-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում չբացառեց, որ տարին կավարտվի կանխատեսվածից ցածր եկամուտների հավաքագրմամբ, բայց և հայտարարեց, որ կառավարությունում որոշել են, հընթացս հետևելով իրավիճակին, անհրաժեշտության դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավել 2022-ի բյուջեով պլանավորված ծախսերն ամբողջությամբ կատարելու համար։
Անհրաժեշտության դեպքում` թերի հավաքագրված հարկային միջոցները, նրա խոսքով, կփոխարինվեն վարկային միջոցներով։
Լրահոս
0