00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
51 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չենք ուզում Սևանի թաղամասեր դառնալ. Ծովագյուղի և Սեմյոնովկայի բնակիչները ճանապարհ են փակել

© Photo : YouTube / Screenshot / 168. amЖители Цовагюха перекрыли трассу Ереван-Севан
Жители Цовагюха перекрыли трассу Ереван-Севан - Sputnik Արմենիա, 1920, 23.03.2022
Բաժանորդագրվել
Մի քանի հարյուր մարդ Երևան-Սևան մայրուղին փակել է` պահանջելով, որ Ծովագյուղն ու Սեմյոնովկան չմիացնեն Սևան քաղաքի հետ։
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Ծովագյուղի և Սեմյոնովկայի բնակիչները երկկողմանի փակել են Երևան-Սևան մայրուղին` բողոքելով խոշորացման դեմ։
Բողոքի ակցիա անողներից մեկը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ շուրջ 1 ժամ է, ինչ ճանապարհը փակ է, և մի քանի կիլոմետր երկարությամբ խցանում է առաջացել։
«Նախորդ անգամ մենք բողոքի ակցիա արեցինք խոշորացման դեմ, կառավարությունից խոստացան, որ մենք չենք խոշորացվի։ Բայց պարզվում է, որ Ազգաին ժողովն ինչ–որ օրենք է արդեն ընդունել։ Հիմա պահանջում ենք, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը գա և խոսենք-տեսնենք` ինչպես դա ստացվեց»,–ասաց տղամարդը։
Նրա խոսքով` մի քանի հարյուր մարդ է հավաքվել արդեն և դեռ ավելանալու են։ Բողոքի ակցիայի մասնակիցն ասաց, որ խցանման հետևանքով մեքենաների մեջ մնացած մարդկանց մեծ մասը հասկանում են իրենց և բողոքներ չկան։ Մանավանդ, որ շտապօգնության մեքենաներին կամ հիվանդ ուղևոր ունեցող մեքենաներին թույլ են տալիս անցնել։
«Մենք չենք ուզում Սևանի թաղամասերից մեկը դառնանք, քանի որ կամաց-կամաց սկսել էինք զարգանալ` մեր բյուջեով, մեր ամեն ինչով։ Հիմա թող նայեն` նախորդ տարի մեր ներդրումն ինչքան է եղել, Սևանինն ինչքան է եղել և միանալու դեպքում էլ լավ էլ գիտենք` մեր ներդրումներն ուր են գնալու»,–ասաց տղամարդը։
Նա հավելեց, որ կմնան ինչքան պետք է` շտապելու տեղ չունեն։ Տղամարդն ասաց, որ այդ կողմի ճանապարհները մաքուր և չոր են, ուստի ճանապարհը փակ են պահելու` մինչև Սանոսյանը չգա։
Հիշեցնենք` դեռ նախորդ տարվա սեպտեմբերին ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենսդրական փաթեթ։ Ըստ այդմ` Հայաստանը կունենա 78 համայնք, որոնցից 71-ը՝ միավորված:
2021թ–ի դեկտեմբերի 6-ին գյուղի 195 ընտրողները մեկ մարդու պես չէին մասնակցել ՏԻՄ ընտրություններին։ Հայաստանում նման դեպք դեռ չէր գրանցվել։
2022–ի հունվարի 24-ի առավոտին նույնպես Սեմյոնովկա ու Ծովագյուղ գյուղերի բնակիչներն ի նշան բողոքի փակել էին Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհը` ՀՀ կառավարությունից պահանջելով չեղարկել համայնքի խոշորացման մասին որոշումը:
Լրահոս
0