00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում տավարի ու խոզի միսը քչացել է, հավինը` ավելացել. 2021-ի վիճակագրությունը

© Sputnik / Aram NersesyanՄիս
Միս - Sputnik Արմենիա, 1920, 22.03.2022
Միս. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Կովերի գլխաքանակը նվազել է Արցախից բերված անասունների մի մեծ մասի մորթից հետո, իսկ խոզերինը՝ 2020 թվականին ռեստորանների փակվելուց հետո ։ Հավերի գլխաքանակը, ընդհակառակը, 2020-ից հետո մի փոքր աճել է։
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Հայաստանում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը 2021 թվականի արդյունքներով նվազել է 8,8 տոկոսով. Այս մասին հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը։
Այժմ հանրապետությունում շուրջ 560 հազար գլուխ խոշոր եղջերավոր անասուն կա։
Նշենք, որ անասունների թիվը կրճատվել է 2020 թվականի համեմատ։ Այն ժամանակ Արցախի օկուպացրած շրջաններից ՀՀ էր բերվել մի քանի տասնյակ հազար գլուխ խոշոր եղջերավոր անասուն։ Այնուհետև դրա մի մասը մորթվել էր, քանի որ արոտավայրերի պակաս կար։ Նույն պատճառով 2021 թվականին տավարի մսի գինը շարունակում էր ցածր մնալ, բայց հիմա, ինչպես և ակնկալվում էր, կրկին բարձրանում է. փետրվարին, 2021 թվականի փետրվարի համեմատ, գինն աճել է 8%–ով։
Երկրորդ տարին անընդմեջ հանրապետությունում կրճատվում է խոզերի գլխաքանակը. 2020 թվականին` 17%–ով, 2021-ին` մոտ 12% (այժմ կազմում է շուրջ 165 հազար գլուխ)։ 2020 թվականին գլխաքանակը պակասեցրին, քանի որ լոքդաունի պատճառով ռեստորանները ժամանակավոր փակվեցին, իսկ Հայաստանում խոզի մսի զգալի մասն օգտագործվում է հենց ռեստորաններում։ 2021 թվականին ռեստորանները բացվեցին, բայց գլխաքանակի կտրուկ կրճատումից հետո դժվար է այն նույնքան արագ վերականգնել։
2021 թվականին ոչխարների գլխաքանակը մնացել էր մոտավորապես 2020 թվականի մակարդակին (690 հազարից մի փոքր ավելի), քանի որ դրա վաճառքը կայուն է (ներառյալ դեպի Իրան ոչխարի մսի արտահանումը)։
2021 թվականին հավերի գլխաքանակն աճել է մոտավորապես 15%–ով և կրկին վերականգնվում էր 2020 թվականի անկումից հետո։ Այն ժամանակ Հայաստանի թռչնաբուծարանները չկարողացան տոհմային հավեր ներմուծել, քանի որ աշխարհի մի շարք երկրներ սահմանափակել էին դրանց արտահանումը (որպես ռազմավարական կարևորության պարենային ռեսուրս)։ 2021 թվականին դրանց ներկրումը վերականգնվեց։ Ընդհանուր քանակն այժմ կազմում է մոտ 4,8 մլն գլուխ։
Նշենք, որ եթե համեմատենք 2020 թվականը նախաճգնաժամային 2019 թվականի հետ, ապա տավարի մսով Հայաստանի ինքնաապահովումը մնացել է նույն մակարդակում (90%-ից իջել է մոտ 87%), խոզի մսի դեպքում նվազել է 55%–ից մինչև 45%, բայց հավի մսի դեպքում բարձրացել` 22%–ից հասնելով 24% (փորձագետներ Սամվել Ավետիսյանի և Սերգեյ Մելոյանի տվյալներ)։ Ոչխարի մսով ինքնաապահովումը շարունակում է մնալ 100%-ի մակարդակում։ Բացի այդ, հանրապետությունը շարունակում է արտահանել այն Իրան և արաբական երկրներ։
Աշխատում ենք «անիվների վրա». պարզ չէ` կթանկանա՞ն արդյոք հավի միսն ու ձուն
Լրահոս
0