00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ուկրաինական ճգնաժամում արտացոլվում է բազմաբևեռ աշխարհի ձևավորման գործընթացը. Գարիկ Քեռյան

Քեռյան. Տևական խաղաղություն կլինի միայն գերտերությունների միջև ազդեցության գոտրիների բաժանումից հետո
Բաժանորդագրվել
Քաղաքագետ, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ուկրաինական ճգնաժամով պայմանավորված աշխարհաքաղաքական վերջին զարգացումներին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, նրա շրջապատը, նոր քաղաքական էլիտան վերջին 15 տարում անում են ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանը նորից վերածվի գերտերության ու նրա ազդեցությունը վերականգնվի հետխորհրդային տարածքում, հետևաբար չեն կարող հանդուրժել այն գործընթացը, որն Արմուտքի կողմից սանձազերծվել է վերջին տարիներին, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գարիկ Քեռյանը։
ԱՄՆ-ն Ռուսաստանի պատճառով աննախադեպ ճնշում է գործադրում Չինաստանի և Թուրքիայի վրա. Լավրով
«Արևմուտքի և Ռուսաստանի միջև հակամարտության ամբողջ էությունն ու բնույթը սա է, որը նույնիսկ կարելի է բնութագրել որպես նոր «սառը պատերազմ»։ Շուտով կպարզվի, թե ինչպես է երկփեղկվելու աշխարհը և այն երկաթե վարագույրը, որը ժամանակին իջել էր Բալթիկ ծովից մինչև Ադրիատիկ ծով ու բաժանել աշխարհը երկու մասի, հիմա ինչպիսի տարածում կունենա և որքան կտարանջատի երկու բևեռները»,– ասաց քաղաքագետը։
Քեռյանի կարծիքով` միաբևեռ աշխարհ ստեղծելու ամերիկյան ջանքերը ձախողվեցին, որովհետև Խորհրդային Միության փլուզումից հետո իրենց ուրույն դեմքը ցույց տվեցին Չինաստանն ու ԵՄ–ն, ընդ որում` առաջինը ռազմական ու տնտեսական ներուժով դարձել է ԱՄՆ–ի թիվ մեկ հակառակորդն ամբողջ հեռավորասիական տարածաշրջանում, իսկ ԵՄ–ն ձգտում է ինքնուրույն քաղաքականություն վարել ու չենթարկվել ԱՄՆ–ի թելադրանքին։
«Արդյունքում միաբևեռ ու բազմաբևեռ աշխարհակարգերի միջև ընթանում է հզոր պայքար, ընդ որում` հիմնական խաղացողների կողքին նոր հավակնություններ են դրսևորում նաև Բրազիլիան, ՀԱՀ–ը, Հնդկաստանը, «Մեծ քսանյանկի» մի քանի պետություններ։ Այդ ամբողջ գործընթացն իր արտացոլումն է գտնում ուկրաինական ճգնաժամում` Արևմուտք–Ռուսաստան հակամարտության տեսքով»,– նշեց քաղաքագետը։
Քեռյանի դիտարկմամբ` եթե միջազգային հանրությանը հաջողվի խուսափել միջուկային պատերազմից, գլոբալ աղետից և գնալ գերտերությունների փոխհամաձայնության, ապա կլինի նոր ազդեցության գոտիների բաժանում հիմնական խաղացողների միջև, ինչից հետո միայն ականատես կլինենք երկարատև խաղաղության արդեն նոր աշխարհակարգի պայմաններում։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 25–րդ օրը։
Լրահոս
0