00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրավունքի ոտնահարում է. Ալավերդյանը` ՀՀ-ում ապրող արցախցիներին կարգավիճակ չտալու մասին

© Sputnik / Artak AghababyanԱրցախցիների բողոքի ակցիան
Արցախցիների բողոքի ակցիան - Sputnik Արմենիա, 1920, 16.03.2022
Արցախցիների բողոքի ակցիան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Իրավապաշտպանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է արցախցիներին կարգավիճակ տալու հարցին ու ՀՀ իշխանությունների կողմից խնդրին լուծում չտալը համարել իրավունքի կամայական ոտնահարում։
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստանում ապրող արցախցիներին պետք է ներքին տեղահանվածի կարգավիճակ տալ։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առաջին մարդու իրավունքների պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը։
Պատերազմի ժամանակ և դրանից հետո Արցախից տեղահանվածները հատել են պետական սահման, ստիպված լքել են իրենց բնակավայրերը և, եթե չունենային ՀՀ քաղաքացիություն, ապա նրանց պետք է տրվեր փախստականի կարգավիճակ։
«Այս պարագայում նրանց պետք է տրվի ներքին տեղահանվածի կարգավիճակ։ Անհասկանալի է ցանկացած տեսակետից, թե ինչու այդ անձանց կարգավիճակ չի տրվում։ Այս ամենը միջազգային նորմերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտումներ են։ Այս իշխանությունների կողմից իրավունքի կամայական ոտնահարում է իրականացվում, ընդ որում` զանգվածային բնույթ կրող»,– ասաց Ալավերդյանը։
Նրա խոսքով` բոլոր այն անձինք, որոնք ապրել են Հադրութում, Շահումյանի շրջանում, Շուշիում և այլ բնակավայրերում ու պատերազմից հետո լքել են իրենց տները, համարվում են ներքին տեղահանվածները։ Նրանց դեպքում էլ պետք է գործեն նույն նորմերը, ինչ փախստականների դեպքում` օգնություն, ծառայություններ և այլն։
Եթե հնարավոր է համարվում նրանց վերադարձն Արցախ, ապա այդ ժամանակ նրանք կզրկվեն այդ կարգավիճակից։
ՀՀ միգրացիայի պետական կառավարման հայեցակարգը և գործողությունների ծրագիրը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշմամբ ներքին տեղահանվածներն այն անձինք են, որոնք հարկադրված կամ պարտավորված փախել կամ լքել են իրենց տները կամ սովորաբար բնակվելու վայրերը, մասնավորապես` զինված ընդհարումների, համատարած բռնության իրավիճակների, մարդու իրավունքների խախտումների կամ բնական կամ մարդածին աղետների պատճառով կամ դրանց հետևանքներից խուսափելու համար, և որոնք չեն հատել միջազգայնորեն ճանաչված որևէ պետական սահման։
Կնստենք, մինչև չիջնեն մեզ մոտ. Արցախից տեղահանվածները որոշեցին սպասել ԱԳՆ շենքի դիմաց
Նշենք, 44-օրյա պատերազմից հետո Արցախից տեղահանվածները պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում կառավարության, ՀՀ–ում տարբեր երկրների դեսպանատների, ՄԱԿ–ի գրասենյակի շենքերի մոտ և պահանջում իշխանություններից իրենց որևէ կարգավիճակ տալ։
Հիշեցնենք՝ 2021-ի հոկտեմբերին ՀՀ կառավարության ներկայացրած տվյալներով՝ Հայաստանում ու Արցախում 36 588 արցախցի կա, որոնք տեղահանվել են ու տուն կորցրել։
Լրահոս
0