00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ակնհայտ վայրենություն է. մեդիափորձագետը` սոցցանցերում բռնության կոչ թույլ տալու մասին

«Facebook-ի որոշումը հակասում է շատ երկրների, այդ թվում՝ Հայաստանի, օրենսդրությանը»․ մեդիափորձագետ
Բաժանորդագրվել
Մեդիափորձագետ Արթուր Պապյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է Meta (Facebook, Instagram, WhatsApp) ընկերության` ՌԴ–ի զինծառայողների և քաղաքացիների հասցեին բռնության կոչեր թույլ տալու և դրա հետևանքների մասին։

Այն, որ Facebook-ը թույլ է տալիս կամ դեմ չէ, որ բռնության կոչեր հնչեցվեն Ռուսաստանի զինծառայողների և քաղաքացիների հասցեին, ակնհայտ վայրենություն է։ Մեկ այլ հարց է այն, որ դա հակասում է մի շարք երկրների, այդ թվում Հայաստանի օրենսդրությանը։ Sputnik Արմենիայի եթերում, նման կարծիք հայտնեց մեդիափորձագետ Արթուր Պապյանը՝ մեկնաբանելովFacebook, Instagram և այլ սոցցանցերի սեփականատեր Meta ընկերության որոշումը ռուս զինվորների մասին բռնության կոչ հնչեցնելու թույլտվության մասին։
Պապյանի խոսքով՝ այն ոչ միայն տարբեր երկրների օրենսդրությանն, այլև Facebook-ի «Համայնքի օգտագործման կանոններին» է հակասում, որտեղ ասվում է, որ չի կարելի հնչեցնել բռնության կոչեր, մարդկանց ծաղրել կամ ֆաշիստական հայտարարություններ անել։
Ցանկացած դեպքում Պապյանը կարծում է, որ այս որոշումը դժվար թե Facebook-ի համար վատ անդրադարձ ունենա, որովհետև, օրինակ, Ռուսաստանի դեպքում այսպես, թե այնպես օգտատերերը քիչ են մուտք գործում այդ սոցցանցեր, քանի որ Ռուսաստանի իշխանություններն արգելափակում են դրանք։
Մեդիափորձագետը նաև կարծում է, որ մտահոգիչ է, երբ պատժամիջոցները բոլորի վրա են տարածվում ու ինտերնետ ծառայություն մատուցողները սահմանափակում են Ռուսաստանի շուկան, քանի որ այդպես նրանք ավելի են հեշտացնում ցենզուրան, խաթարում են նաև քաղաքացիների հնարավորությունը ինքնակազմակերպվելու կամ օբյեկտիվ ինֆորմացիա ունենալու։
«Ամբողջ աշխարհում ինչ-որ առումով չափազանցված հիստերիա է լինում, ասում են` քաղաքացիները պատասխանատու են իրենց իշխանության գործունեության համար, բայց պետք է հասկանալ, որ կան նաև ազատատենչ մարդիկ, կամ կա ընդդիմություն»,-ասաց մեդիափորձագետը։
Պապյանը նաև նշեց, որ այն հանգամանքը, որ Հայաստանն ընդգրկվել է այն սահմանափակ քանակի երկրների ցանկում, որտեղ բռնության կոչը ռուսների նկատմամբ թույլատրվում է, պայմանավորված է զուտ Ռուսաստանի գործոնով ու այդ երկրի հետ ունեցած հարաբերություններով։
Ինչպես արդեն հայտնել էինք, ամերիկյան Meta բազմազգ հոլդինգը մեղմացնում է ատելության խոսքի կանոնները (hate speech) և ժամանակավորապես որոշ երկրներում Facebook-ի և Instagram-ի օգտատերերին չի արգելի ռուս զինվորականների նկատմամբ բռնություն կոչեր անել։ Միաժամանակ ընկերությունը պահպանում է Ռուսաստանի խաղաղ բնակչության դեմ ուղղված ատելության խոսքի արգելքը։
Իր հերթին Ռուսաստանի գլխավոր դատախազությունը դիմել է դատարան՝ խնդրելով Meta-ն (Facebook-ի, Instagram-ի, WhatsApp-ի) ճանաչել ծայրահեղական կազմակերպություն։
Լրահոս
0