00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թանկացումը ժամանակավոր է, բայց մարդիկ գերադասում են ձեթի պաշար ունենալ. տնտեսագետ

© Sputnik / Алексей Мальгавко / Անցնել մեդիապահոցРастительное масло на прилавках
Растительное масло на прилавках  - Sputnik Արմենիա, 1920, 10.03.2022
Բաժանորդագրվել
Ուկրաինայից ներմուծվող բուսայուղը, տնտեսագետ Արմեն Քթոյանի դիտարկմամբ, Հայաստանի շուկայում այն ծավալը չունի, որ դրա ներկրման դադարեցումը հանգեցի գների աճի, առավել ևս` դեֆիցիտ առաջացնի։
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik, Նելլի Դանիելյան. Ռուս–ուկրաինական կոնֆլիկտի ու համաշխարհային տնտեսության նոր ձևավորվող իրողությունների ֆոնին Հայաստանում պարենամթերքի գները սկսել են բարձրանալ։ Բացառություն չէ նաև հիմնականում ՌԴ–ից ներկրվող բուսական յուղը` ձեթը։

Ձեթը 10 տոկոսով թանկացել է. քաղաքացիները պահուստային գնումներ են անում

Վերջին մի քանի օրվա ընթացքում Հայաստանում արևածաղկի ձեթի 1 լիտրի գինը թանկացել է միջինը 100 դրամով։
Ռուսական արտադրության «Ավեդով» ձեթը երևանյան խոշոր առևտրի կենտրոններում վաճառվում է 1110-1140 դրամով, «Սլաբոդա» տեսակի ձեթը` 1000-1100։ Նշենք, որ մինչ վերջին թանկացումն այս ապրանքատեսակների 1 լիտրի արժեքը տատանվում էր 910-930 դրամի սահմաններում։ Այլ կերպ ասած` ձեթի 1 լիտրը վերջին 10 օրում թանկացել է միջինը 10 տոկոսով։ Առևտրի փոքր կետերում ձեթի գինն ավելի կտրուկ է բարձրացել։
Հարկ է նշել, որ գնից բացի հայաստանյան շուկայում վերջին օրերին կտրուկ աճել է նաև ձեթի պահանջարկը։ Հանրության շրջանում մտավախություն կա, որ ստեղծված անորոշ իրավիճակում Հայաստանում ձեթը կարող է ոչ միայն թանկանալ, այլև նույնիսկ վերանալ։ Երևանյան սուպերմարկետներից մեկի գնորդները Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեցին, որ որոշել են տան համար «պահուստային» ձեթ գնել։
«Գներն օր օրի բարձրանում են։ Քանի շատ չի թանկացել, որոշեցի 1–2 շիշ գնեմ, գոնե որոշ ժամանակ կօգտագործենք, մինչև տեսնենք` վերջը ինչ է լինում»,– ասաց մեր զրուցակիցներից մեկը։
Մեկ ուրիշն էլ մտավախություն հայտնեց, որ եթե հանկարծ ներկրումները դադարեցնեն, վիճակը շատ ավելի վատ կլինի։ «Դրա համար էլ որոշեցի այս ամսվա թոշակիցս մի քանի կարևոր ապրանք առնեմ ապահովության համար»,– ասաց գնորդներից մեկը։
Խանութներում ևս հաստատեցին` ձեթի կտրուկ պահանջարկ վերջին օրերին իրոք կա, հատկապես շատ է սպառվում փոքր տրաներով` 0.5-1 լիտրանոց արևածաղկի ձեթը։
Խուճապը ժամանակավոր է. տնտեսական տրամաբանությամբ` ՌԴ–ից ներկված ապրանքը պետք է էժանանա
Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Արմեն Քթոյանը ձեթի հայաստանյան շուկայում ստեղծված իրարանցումը ժամանակավոր է համարում թե՛գնի, ու թե՛ պահանջարկի մասով։
Էրդողանը «ձեթի դիմաց» ՌԴ-ի հետ ռուբլով առևտուր է թույլ տվել
«Ռազմական գործողություններով պայմանավորված` մատակարարման նախկին համակարգը սկսել է չգործել, և դա չի կարող չանդրադառնալ գների վրա։ Նոր մատակարարների որոնումը, հնարավոր այլ ազդեցություններն անորոշություններ են ստեղծում, որոնք էլ իրենց հերթին ռիսկեր են ստեղծում։ Դա էլ ազդում է գների վրա։ Չի բացառվում, որ մյուս տնտեսվարողները (վաճառողները,– խմբ.) ևս իրենց ապահովագրում են մատակարարման հնարավոր խափանումներից ու ապագայի այլ հնարավոր ռիսկերից»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Քթոյանը` միաժամանակ շեշտելով, որ մատակարարման նոր լոգիստիկ շղթաների կառուցմամբ խնդիրը կկարգավորվի, գները` նույնպես։
Արմեն Քթոյանը նաև փաստեց, որ Հայաստանի ձեթի հիմնական մատակարարը Ռուսաստանն է, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ ներկա պահին նվազման միտում ունի։ Այս տրամաբանությամբ` ՌԴ–ից ՀՀ ներկրվող ապրանքները, այդ թվում` ձեթը, հակառակը` պետք է էժանանա։
«Ձեթն այն ապրանքը չէ, և ընդհանուր գլոբալ միտումներն այնպիսին չեն, որ գների աճին նպաստեն երկարաժամկետ հատվածում»,– ասաց Քթոյանը։

Ձեթի 98 տոկոսը Հայաստան է ներմուծվում Ռուսաստանից

ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության տվյալներով` 2021թ–ի առաջին կիսամյակում Հայաստանը շուրջ 12 275 տոննա արևածաղկի ձեթ է ներկրել։ Դրանից 12 041տոննան` ՌԴ–ից, 198.9–ը` Ուկրաինայից, 2 տոննան` Բելառուսից, 19.7 տոննան` Իտալիայից, 12.8–ը` Կիպրոսից։ Մնացած շուրջ 2 տոննան փոքր խմբաքանակներով բերվել է Հունաստանից, Ֆրանսիայից, Բելգիայից, Գերմանիայից։
Արմեն Քթոյանի դիտարկմամբ` Ուկրաինայից ներմուծվող բուսայուղը Հայաստանի շուկայում այն ծավալը չունի, որ դրա ներկրման դադարեցումը հանգեցնի գների աճի կամ, առավել ևս, դեֆիցիտ առաջացնի։ Իսկ ՌԴ–ից ներկրումների դադարեցման հիմքեր չկան։ Համենայն դեպս` ներկա պահին։
Տնտեսագետի համոզմամբ` համաշխարհային շուկայի վրա շատ ավելի լուրջ ազդեցություն կարող են ունենալ ՌԴ–ի նկատմամբ կիրառվող սահմանափակումները, որոնք արդեն հանգեցրել են նավթամթերքի, գազի համաշխարհային գների աճի` դրանց հնարավոր սոցիալ– տնտեսական բացասական հետևանքներով։ Բայց անգամ այս իրողությունը, տնտեսագետի կարծիքով, Հայաստանի տնտեսության վրա շատ լուրջ ազդեցություն չի ունենա։
Քթոյանը հուսով է, որ Հայաստանը, որպես ԵԱՏՄ անդամ երկիր ու Ռուսաստանի ռազմավարական գործընկեր, որոշակի արտոնություն կստանա անգամամենավատատեսական սցենարի պարագայում։

Թուրքական սցենարի կրկնությունը Հայաստանին չի սպառնում

Տնտեսագետ Արմեն Քթոյանի համոզմամբ` ձեթի գնի բարձրացումը մեր երկրում թուրքական սցենարի կրկնության չի հանգեցնի, քանի որ տնտեսական իրողությունները երկու երկրներում տրամագծորեն տարբեր են։
«Թուրքիայում առկա է ազգային արժույթի արժեզրկում, և դա բերում է նրան, որ ներմուծվող ապրանքներն են թանկանում։ Կա երկնիշ գնաճ (մինչև 50 տոկոս ու ավելի), ու ապագայում ավելի մեծ ծախսերից խուսափելու համար բնակչությունը նախընտրում է առաջին անհրաժեշտության ապրանքները հիմա ձեռք բերել»,– ասաց Քթոյանը։
Բացի այդ, Թուրքիայի ձեթի հիմանական մատակարարը, ի տարբերություն Հայաստանի, ոչ թե Ռուսաստանն է, այլ Ուկրաինան։ Իսկ դա նշանակում է, որ այդ երկրից մատակարարումների դադարեցումը շատ ավելի իրատեսական է, քան ՌԴ–ի դեպքում։
Հիշեցնենք` մարտի 7-ին թուրքական սոցիալական հարթակներում տեսանյութեր տարածվեցին, որտեղ երևում էր, որ երկրի մթերային խանութներում հրմշտոց է, սպառողները խանութների կիսադատարկ դարակներից փորձում էին ստանալ կրկնակի թանկացած բուսայուղի վերջին շշերը։
Ստամբուլում օրերն են հաշվում, թե երբ ռուսական ձեթը կհասնի Թուրքիա
Թուրքիայի «Բուսայուղ արտադրողների ասոցացիան» հայտարարել է՝ բուսայուղի առկա պաշարները կբավականեցնեն մինչև մարտի վերջ, առավելագույնը՝ մինչև ապրիլի կեսը։
Բանն այն է, որ ձեթի դեֆիցիտը Թուրքիայում սկսվել էր Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության հետևանքով, երբ Ռուսաստանը հայտարարեց, որ փակում է Ազովի ծովով նավերի անցումը։ Այդ սահմանափակման հետևանքով ուկրաինական ձեթով բարձված թուրքական նավերը մնացել էին Ազովի ծովի նավահանգիստներում։
Մարտի 9-ին Թուրքիան հայտարարեց, որ դրանք արդեն ճանապարհին են ու մինչև մարտի 17-ը կհասնեն Թուքիա։
Լրահոս
0