00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սպանության փորձ Մալաթիա-Սեբաստիայում. 25-ամյա երիտասարդը հիվանդանոցում է

Բաժանորդագրվել
Զորավար Անդրանիկի փողոցի շենքերից մեկի բակում և շքամուտքում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, գնդակներ, ինչպես նաև արնանման հետքեր:
Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում փորձել են սպանել 25-ամյա մի երիտասարդի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` իրավապահները մարտի 7-ին՝ ժամը 23:40-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ են ստացել, որ մարմնի տարբեր հատվածներում բազմակի հրազենային վնասվածքներով, բուժօգնության է դիմել մի երիտասարդ՝ ծնված 1996 թվականին:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքի վայրը, որի զննությամբ Երևան քաղաքի Զ.Անդրանիկի փողոցի շենքերից մեկի բակում և շքամուտքում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, գնդակներ, ինչպես նաև արնանման հետքեր: Նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական, դատագենետիկական դատահետքաբանական փորձաքննություններ։
Միջոցառումներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Լրահոս
0