00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյուղացու աչքին թոզ են փչել. ֆերմերները դժգոհ են կառավարության որոշումից և ճամփա էին փակել

© Sputnik / Armenuhi Mkhoyan Շիրակի մարզի մի շարք ֆերմերներ պարարտանյութի թանկացման դեմ բողոքելով փակել էին Գյումրի-Երևան մայրուղին (7 մարտի, 2022թ). Գյումրի
Շիրակի մարզի մի շարք ֆերմերներ պարարտանյութի թանկացման դեմ բողոքելով փակել էին Գյումրի-Երևան մայրուղին (7 մարտի, 2022թ). Գյումրի - Sputnik Արմենիա, 1920, 07.03.2022
Շիրակի մարզի մի շարք ֆերմերներ պարարտանյութի թանկացման դեմ բողոքելով փակել էին Գյումրի-Երևան մայրուղին (7 մարտի, 2022թ). Գյումրի
Բաժանորդագրվել
Մոտ մեկ ժամ փակ պահելով Գյումրի-Երևան մայրուղին` ֆերմերները բացել են այն` ՀՀ կառավարությանը մինչև մարտի 14–ը ժամանակ տալով։
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի մարզի մի շարք ֆերմերներ ու հողագործներ այսօր փակել էին Գյումրի-Երևան մայրուղու մի հատվածը։ Նրանք բողոքում են պարարտանյութի թանկացման դեմ` պահանջելով կառավարությունից միջամտել վաճառքի գները կայունացնելու հարցում։ Հողագործները նաև կառավարության որոշումից են դժգոհ։
Մեծածախ ու մանրածախ շուկայում եռակի թանկ գնով վաճառվող պարարտանյութ ձեռք բերելու դեպքում ֆերմերները կունենան ֆինանսական մեծ կորուստներ: Նշենք, որ գյուղատնտեսական պարարտանյութերի գները 2022թ–ի հունվար–փետրվար ամիսներին աճել են 2-3 անգամ։ Եթե անցած տարի ազոտային պարարտանյութը գնում էին 8000 դրամով, հիմա 20-24 000 դրամ է գինը։
Թեև օրերս ՀՀ կառավարությունը հաստատեց «Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը», սակայն սա, ըստ ֆերմերների, հարցի լուծում չէ, այլ «գյուղացու աչքին թոզ փչել»:
Sputnik Արմենիայի հետ զրույցում ֆերմեր Գևորգ Ավագյանը հստակեցնում է, որ այդ ծրագիրն իրականացվելու է մատակարարների կողմից շահառուներին վաճառվող պարարտանյութի վաճառքի գնի 50 տոկոսի չափով սուբսիդավորմամբ կամ փոխհատուցմամբ, բայց ոչ ավելի քան 50 կգ քաշով 1 պարկ պարարտանյութի հաշվով՝ 9000 դրամը։ Մեկ շահառուի հաշվով պարարտանյութ կտրամադրվի առավելագույնը 3 հեկտար հողատարածքում մշակություն իրականացնելու համար։ Հողամասի նկատմամբ համասեփականատերերի առկայության դեպքում ծրագրից կարող է օգտվել համասեփականատերերից միայն մեկը։
«Ֆերմերների համար այս օրենքը հարցի լուծում չէ: Ես ունեմ 80 հեկտար ցանքատարածք, մենակ ազոտական պարարտանյութի թանկացման պատճառով ես 15 միլիոն դրամ ավելի գումար պետք է վճարեմ։ Պատկերացնում եք` մի ֆերմերը 15 միլիոն դրամ էս թանկացման պատճառով տուժում է: Պետությունը սկզբում ուրիշ բան էր մեզ ասում, հիմա այլ օրենք են ընդունել»,- ասում է Գևորգ Ավագյանը` հավելելով, որ պետությունը չի սուբսիդավորում սերմնացուն, նաև խնդիր կլինի ոռոգման ջրի հետ կապված:
Ֆերմերները հիշեցնում են, որ ի սկզբանե կառավարությունը խոստացել էր այլ կերպ հարցին լուծում տալ: «Ասել էին, որ բոլոր գյուղատնտեսներին մինչև 9500 դրամը պետությունը կսուբսիդավորի, նույնիսկ այդ նախագիծն ուղարկեցին գյուղապետարաններ, իսկ այսօրվա դրությամբ այլ որոշում են ընդունել։ Եթե կառավարությունը հիմա գյուղացու կողքին չի կանգնում, մեզ նման կառավարություն պետք չէ»,-ասում է ֆերմերը։
Նշենք, որ Շիրակցի ֆերմերները, մոտ մեկ ժամ փակ պահելով Գյումրի-Երևան մայրուղին, բացել են այն` զգուշացումով` եթե իրենց խնդիրը լուծում չստանա մի քանի օրից նոր քայլերի կդիմեն։ Նրանք ՀՀ կառավարությանը մինչև մարտի 14-ը ժամանակ են տվել:
Վերջն ի՞նչ է լինելու` պարարտանյութը ոսկուց թանկ է. գյուղացին և ներմուծողը փաստի առաջ են
Լրահոս
0