00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նախիջևան՝ ադրբեջանական Հյուսիսային Կորեա, որտեղ կանանց արգելվում է գունաթափել մազերը

© Sputnik / Шидловский / Անցնել մեդիապահոցՆախիջևան
Նախիջևան - Sputnik Արմենիա, 1920, 04.03.2022
Նախիջևան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Պարզվում է` Երևանից ընդամենը 50 կմ հեռու Նախիջևանի մասին շատ քիչ բան գիտենք։ Sputnik Արմենիայի սյունակագիրը ներկայացնում է Ինքնավար Հանրապետությունում ընդունված հետաքրքիր ու տարօրինակ սովորությունները։
Եկեք անկեղծ լինենք։ Վերջերս անընդհատ խոսում ենք Նախիջևանի մասին, որի հետ երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհով միանալու հույս ունի Ադրբեջանը։ Այդ հույսերը գնալով ավելի ու ավելի իրական են դառնում, քանզի հենց հինգշաբթի օրը՝ Հայաստանի կառավարության վերջին նիստում, հաղորդվեց, որ սկսվել են դաշտային աշխատանքներն այն տարածքում, որտեղով իրականացվելու է կապը Նախիջևանի հետ։ Այնինչ փաստն այն է, որ գրեթե պատկերացում չունենք աշխարհի այդ ամենամեծ անկլավի մասին։
Եվ դա զարմանալի չէ, քանզի Նախիջևանը նաև աշխարհի ամենափակ տարածքներից մեկն է։ Նույնիսկ Բաքվում են ասում՝ դա Ադրբեջանի Հյուսիսային Կորեան է։
Նախիջևան՝ ադրբեջանական Հյուսիսային Կորեա, որտեղ կանանց արգելվում է գունաթափել մազերը, բայց բոլորն անպայման պետք է Հեմինգուեյ կարդան
Ադրբեջանցի գիտնականներն, ի դեպ, ամենևին համաձայն չեն, որ Նախիջևան տեղանունը հայկական արմատներ ունի, և նշանակում է, որ այդտեղ է «նախ իջել» Նոյը համաշխարհային ջրհեղեղից հետո։ Նրանք փորձում են ապացուցել, թե Նախիջևան անունը ծագել է հին պարսկերենից, և թե Նոյն էլ իջել է ոչ թե Արարատի, այլ Նախիջևանում գտնվող Իլանդաղ սարի գագաթին։ Զբոսաշրջիկներին ցույց են տալիս լեռան վերին մասում երևացող գոգավորությունը և բացատրում՝ սա այն հետքն է, որը մնացել է, երբ Նոյյան տապանը բախվել է Իլանդաղին։ Այն, որ Աստվածաշնչում Արարատ անունով լեռան մասին է խոսվում, ադրբեջանցի գիտնականներին ամենևին չի հուզում։
Նախիջևան եկած զբոսաշրջիկներին անպայման տանում և ցույց են տալիս Նոյի դամբարանը։ Այո՛, մինչ մենք տասնամյակներ շարունակ քննարկում ենք Նոյյան տապանի նմանակը ստեղծելու և դրանով զբոսաշրջիկներին գրավելու հնարավորությունը, նախիջևանցիները վաղուց արդեն կառուցել են Նոյի դամբարանը։ Զբոսաշրջիկները Նախիջևանում այնուամենայնիվ շատ չեն, ու խնդիրը բոլորովին էլ շրջափակումը չի։ Բաքվից այստեղ կարելի է ինքնաթիռով հասնել ընդամենը 30 րոպեում։ Ուղղակի Նախիջևանի ղեկավարությունը շատ էլ չի սիրում օտարներին, որովհետև Հյուսիսային Կորեայի կարգավիճակում փակ մնալը իր շատ կոնկրետ առավելություններն ունի՝ ինչ ուզում ես, արա, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները չեն էլ իմանա։ Այսպես ձևավորվեց Վասիֆ Թալիբովի բռնապետությունը։
Ո՞վ էր Վասիֆ Թալիբովն անկախությունից առաջ։ Ընդամենը բաժնի վարիչ նախիջևանյան ոչ այնքան խոշոր ձեռնարկություններից մեկում։ Նրա կյանքը կտրուկ փոխվեց այն բանից հետո, երբ Թալիբովն ամուսնացավ Սևիլ Սուլթանովայի հետ։ Իսկ Սևիլը զարմուհին էր մի շատ հայտնի գործչի, որի անունն էր, այո՛, միանգամայն ճիշտ եք՝ Հեյդար Ալիև։ Երբ 90-ականներին Ալիևը Մոսկվայից վերադարձավ իր ծննդավայրը՝ Նախիջևան, նա ապրում էր հենց Թալիբովների երկսենյականոց համեստ բնակարանում և հետո, երբ կրկին դարձավ Ադրբեջանի ղեկավար, երբեք չմոռացավ, թե ով էր ծանր օրերին իրեն ապաստան տվել Նախիջևանում։ Վասիֆ Թալիբովը մոտ 30 տարի առաջ ընտրվեց Նախիջևանի Գերագույն մեջլիսի նախագահ և շարունակում է գլխավորել Նախիջևանը մինչ օրս։
Ուղիղ 15 տարի առաջ Վասիֆ Թալիբովի երկու որդիները ամանորյա նվերներ ստացան։ 19-ամյա Սեյմուրն իր բանկային հաշվին հայտնաբերեց 40 հազար դոլար, իսկ նրա ավագ եղբայրը՝ Ռզան` 95 հազար դոլար։ Հետո անհայտ աղբյուրից ստացվող փոխանցումները սկսեցին աճել ու աճել, հասան կես միլիոն դոլարի, և 2012 թվականին արդեն երկու եղբայրների կարողությունը կազմում էր 20 միլիոն դոլար։ Սկզբից բանկ հիմնեցին, հետո Բաթումիի հյուրանոցներից մեկը գնեցին, ի վերջո հերթը հասավ Դուբային, որտեղ այժմ ունեն շքեղ առանձնատուն, 12-հարկանի հոթել և մի քանի բնակարան։ Հիմա երևի մտածում են. «Պապա ջան, էս ինչ ճիշտ ամուսնացար»։
«Պապան», ի դեպ, միայն ճիշտ զուգընկեր ընտրելու ունակությամբ չէ հայտնի։ Տանել չի կարողանում մազերը բաց գույնով ներկած կանանց և արգելել է գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին արհեստական շիկահեր դառնալ։ Բայց նաև կարդալ է սիրում և մի քանի տարի առաջ կազմել է այն 30 գրքերի ցուցակը, որոնք պարտադիր են բոլոր նախիջևանցիների համար։
Ադրբեջանական AZAL-ը ՀՀ–ին 32 հազար եվրո է վճարել Նախիջևանի ուղղությամբ թռիչքների համար
Բավական տարօրինակ ցուցակ է` սկսվում է Հեյդար Ալիևի՝ 2001 թվականին արտասանած ճառով, բայց ընդգրկում է նաև Ջեկ Լոնդոնի, Էռնեստ Հեմինգուեյի և նույնիսկ Նիկոլո Մաքիավելիի գործերը։ Ավելին, առաջնորդի ջերմ երկրպագուներից մեկն առաջարկել է՝ քանզի ցուցակում տեղ է գտել նաև Նոբելյան մրցանակակիր Մորիս Մետերլինկի «Մեղուների կյանքը» փիլիսոփայական ստեղծագործությունը, եկեք այդ գիրքը պարտադիր ձեռնարկ դարձնենք նախիջևանցի բոլոր մեղվաբույծների համար։
Համաձայնե՛ք, բոլորս վաղուց արդեն ադրբեջանագետ ենք դարձել և աշխուժորեն քննարկում ենք Բաքվի քաղաքականության նրբությունները։ Հիմա համոզվեցի՞ք, որ իսկի մեր մայրաքաղաքից 50 կիլոմետրի վրա գտնվող ադրբեջանական «Հյուսիսային Կորեայի» մասին իրականում գրեթե բան չգիտենք։
Լրահոս
0