00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիան կարող է փակել է նեղուցները Ուկրաինայի և Ռուսաստանի նավերի համար

© AP Photo / Darko VojinovicՄևլութ Չավուշօղլուվ
Մևլութ Չավուշօղլուվ - Sputnik Արմենիա, 1920, 27.02.2022
Մևլութ Չավուշօղլուվ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Բացառություն կարվի միայն գլխավոր ի նավահանգիստ վերադարձող նավերի համար։
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի - Sputnik. Թուրքիայի ԱԳՆ Մևլութ Չավուշօղլուն CNN Türk հեռուստաընկերության եթերում ասել է, որ Թուրքիան կարող է փակել Բոսֆորի և Դարդանելի նեղուցները՝ Ուկրաինայի և Ռուսաստանի նավերի համար։
Նա ընդգծել է, որ Ափամերձ և ոչ ափամերձ երկրների ռազմանավերի անցման վերաբերյալ կարգավորումն արվում է Մոնտրյոյի պայմանագրով: «Այս պայմաններում էլ մենք Մոնտրյոյի պայմանագիրը կիրառելու ենք: Համաձայնագիրը ենթադրում է, որ երբ կա պատերազմ, բայց Թուրքիան պատերազմի կողմ չէ, այն կարող է նեղուցները փակել պատերազմող կողմերի համար»,–ասել է նա:

Չավուշօղլին նշել է, որ այստեղ այլ հարց է կարևոր. սա պատերա՞զմ է, հակամարտությո՞ւն է, թե՞ ռազմական գործողություն: «Նախ եղավ Ռուսաստանի հարձակումը: Մենք մեր մասնագետների, զինվորականների, իրավաբանների հետ սա քննարկեցինք` սա արդեն պատերազմի է վերածվել: Այս պարագայում մենք կողմերից որն ուզում է լինել` Ռուսաստանն էլ կարող է լինել, Ուկրաինան էլ, կարող ենք կիրառել Մոնտրյոյի համաձայնագիրը»,–ասել է Թուրքայի ԱԳ նախարարը: Նա ընդգծել է, որ ոմանք սխալ են մեկնաբանում: Պայմանագրի 19-րդ կետը մեկ բացառություն ունի. եթե մի ռազմանավ գնում է պատերազմի կողմերից մեկը հանդիսացող երկրի ռազմաբազային պատկանող նավահանգիստ, այդ դեպքում նրա անցումը չի կարող արգելափակվել:

«Այս պահին Միջերկրական ծովում կան Ռուսաստանի Սևծովյան ռազմաբազաներին պատկանող ռազմանավեր, դա պարզ է: Ու որևէ խախտում չպետք է լինի: Ու նաև չպետք է ռազմանավը ասի «ռազմաբազա եմ գնում», նեղուցն անցնի ու գնա մասնակցի պատերազմի: Մենք Մոնտրյոյի համաձայնագրի կետերն այսպես հստակ ենք կիրառելու»,–նշել է Չավուշօղլուն։
Ավելի վաղ Չավուշօղլուն հայտնել էր, որ Թուրքիան բոլորին տեսանելի կերպով կկատարի Մոնտրյոյի կոնվենցիայի բոլոր դրույթները։
Մոնտրյոյի կոնվենցիան ընդունվել է 1936 թվականին։ Այն սահմանում է առևտրային նավերի համար խաղաղ և պատերազմական ժամանակներում նեղուցներով ազատ անցումը։ Արտակարգ իրավիճակներում Թուրքիան իրավունք ունի արգելել կամ սահմանափակել զինվորականների մուտքը Բոսֆորի և Դարդանելի տարածքով։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան:
Լրահոս
0