00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տեքստիլ արդյունաբերության խնդիրներից է որակյալ կադրերի պատրաստումը

© Sputnik / Aram NersesyanԿարի արտադրամաս
Կարի արտադրամաս - Sputnik Արմենիա, 1920, 22.02.2022
Կարի արտադրամաս. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Տեքստիլ արդյունաբերության զարգացումն ընդգրկված է Հայաստանի տնտեսության հիմնական ռազմավարական գերակայությունների շարքում:
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik․ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանն այցելել է Շիրակի մարզի «Արթիկ ՓԿՀ» և «Չեխ-Արմ-Ինվեստ» ընկերություններ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։ Հայաստանի տեքստիլ արդյունաբերության աջակցության ծրագրի շրջանակներում կատարված այցի ընթացքում փոխնախարարը շրջել է ընկերությունների տարածքով, ծանոթացել արտադրատեսակներին, արտադրական և մասնագիտական ներուժին։
Նորագույն տեխնոլոգիաները և սարքավորումները հնարավորություն են տալիս տեղական արտադրողին ոչ միայն ընդլայնել արտադրանքի տեսականին, այլև ավելի բարձր որակ ապահովել։

«Տեքստիլ արդյունաբերության ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում խոսվել է ոլորտի հիմնական խնդիրների մասին, որոնց թվում են նաև կադրերի ապահովումը և վերապատրաստումը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Փոխնախարար Գևորգյանն այցելել է նաև Արթիկի պետական քոլեջ՝ ծանոթանալու կադրային ապահովման գործընթացին։ Քննարկվել են ոլորտում որակյալ կադրերի պատրաստմանը նպաստելու հնարավորությունները։
© Photo : ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանն այցելել է Շիրակի մարզի «Արթիկ ՓԿՀ» և «Չեխ-Արմ-Ինվեստ» ընկերություններ
Замминистра экономики Рафаэль Геворкян посетил компании Артик ПКХ и Чех-Арм-Инвест Ширакской области - Sputnik Արմենիա, 1920, 22.02.2022
ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանն այցելել է Շիրակի մարզի «Արթիկ ՓԿՀ» և «Չեխ-Արմ-Ինվեստ» ընկերություններ
Նախարարությունը հիշեցնում է, որ «ՀՀ տեքստիլ արդյունաբերության աջակցության» ծրագիրը մեկնարկել է 2022 թվականի հունվարին և իրականացվում է Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ, ՎԶԵԲ աջակցությամբ և Գործարարության աջակցման գրասենյակի համակարգմամբ:
Ծրագիրն ուղղված է Հայաստանում կայուն և ներառական տեքստիլ արդյունաբերության զարգացմանը։ Նշենք, որ տեքստիլ արդյունաբերության զարգացումն ընդգրկված է Հայաստանի տնտեսության հիմնական ռազմավարական գերակայությունների շարքում:
Լրահոս
0