00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Անցորդները՝ օլիմպիական Պեկինում - Sputnik Արմենիա, 1920, 01.02.2022
Պեկինի օլիմպիական խաղեր

Ոչ մի դոպինգ չէր օգնի. լեգենդար գերմանացի գեղասահորդուհին աջակցել է Կամիլա Վալիևային

© Sputnik / Алексей Филиппов / Անցնել մեդիապահոցԿամիլա Վալիևան` Պեկինի օլիմպիական խաղերում
Կամիլա Վալիևան` Պեկինի օլիմպիական խաղերում - Sputnik Արմենիա, 1920, 13.02.2022
Կամիլա Վալիևան` Պեկինի օլիմպիական խաղերում
Բաժանորդագրվել
Դոպինգ թեստավորման միջազգային գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ 2021 թվականի դեկտեմբերի 25-ին Կամիլա Վալիևայից վերցված դոպինգ թեստը դրական արդյունք է տվել։
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Գեղասահքի կրկնակի օլիմպիական չեմպիոն, լեգենդար Կատարինա Վիթն սատարել է ռուսաստանցի Կամիլա Վալիևային։ Այս մասին գրում է Guardian պարբերականը։

«Կամիլան իր քառակի թռիչքները սովորել է անվերջ ջանասիրությամբ և քաջությամբ։ Ոչ մի դոպինգ չէր օգնի նրան նման բանի հասնել», – ասել է Կատարինա Վիթը։

Դոպինգ թեստավորման միջազգային գործակալությունն(ITA) ավելի վաղ հաղորդել էր, որ միայնակ չմշկորդուհի Վալիևայի 2021 թվականի դեկտեմբերի 25-ին թեստի պատասխանը դրական է եղել տրիմետազիդինի նկատմամբ: RUSADA-ն (Ռուսաստանի հակադոպինգային գործակալությունը) ժամանակավոր կասեցում էր սահմանել Վալիևայի հանդեպ, փետրվարի 9-ին մարզիկի բողոքարկումից հետո այն չեղարկվել էր։ Կամիլա Վալիևային թույլ էին տվել շարունակել մասնակցել Պեկինի օլիմպիական խաղերին։
Գեղասահորդուհի Կամիլա Վալիևայի շրջապատի մարդկանց ևս WADA-ն կհետաքննի
Կարճ ծրագիրը կանանց անհատական մրցումներում մասնակիցները կիրականացնեն փետրվարի 15-ին։ Վալիևան վիճակահանության արդյունքով 26-րդն է ելույթ ունենալու։
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ), WADA-ն և Չմշկասահքի միջազգային միությունը (ISU) բողոք են ներկայացրել Մարզական արբիտրաժային դատարան (CAS), որը պետք է որոշի` արդյոք Վալիևան կարող է մասնակցել Պեկինի օլիմպիական խաղերի անհատական մրցաշարին։
Լրահոս
0