00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բացարձակ ռեկորդ. 10-րդ երեխան միայն ավելացրել է հայկական ընտանիքի երջանկությունը

© Sputnik / Aram NersesyanԵնգոյանների բազմազավակ ընտանիքը
Ենգոյանների բազմազավակ ընտանիքը - Sputnik Արմենիա, 1920, 23.01.2022
Բաժանորդագրվել
Ենգոյանների բազմազավակ ընտանիքում 9 որդի և մեկ դուստր կա։ Հայաստանի համար դա հազվագյուտ բան է, հատկապես ցածր դեմոգրաֆիայի ֆոնին։ Ծնողները Sputnik Արմենիայի թղթակիցներին պատմել են, թե ինչպես են դաստիարակում երեխաներին և թե ինչ բարդությունների են բախվում։
Արմավիրի մարզի Դարալիկ գյուղի ոչ մեծ սեփական տանը համեստ, բայց երջանիկ կյանքով ապրում է Ենգոյանների ընտանիքը։ Դա պարզ է դառնում նրանց տանը գտնվելու առաջին իսկ վայրկյաններից։ Ավագ երեխաները խնամում են կրտսերներին, կերակրում են և հագցնում, իսկ փոքրերը հնարավորինս լուռ են մնում, որպեսզի չխանգարեն ամենափոքրին՝ Մոնթեին, որը մեկ շաբաթ առաջ է ծնվել։
© Sputnik / Aram NersesyanՔրիստինե Մանուկյանը նորածին Մոնթեյի հետ
Քրիստինե Մանուկյանը նորածին Մոնթեյի հետ - Sputnik Արմենիա, 1920, 21.01.2022
Քրիստինե Մանուկյանը նորածին Մոնթեյի հետ
Մոնթեն ընտանիքի 10-րդ երեխան է։ Նրա ծնողները՝ 44-ամյա Սամվելն ու 39-ամյա Քրիստինեն, միշտ երազել են շատ երեխաներ ունենալ, բայց այն ժամանակ չորսի մասին էին մտածում։ Բայց քանի որ հենց աղջկա լույս աշխարհ գալուն էին սպասում, իսկ աղջիկը յոթերորդը ծնվեց, որոշեցին՝ ինչպես Աստված կտա։ Բայց այստեղ միջամտեցին բժիշկները․ բժշկական նկատառումներով Քրիստինեին այլևս կեսարյան հատում անել չի կարելի (նա հինգ այդպիսի վիրահատություն է ունեցել)։
- Ինչպե՞ս էիք ձեր ամուսնուն ամեն անգամ հայտնում հղի լինելու մասին։
- Ինքը չի հայտնում, պապան միշտ ավելի շուտ է գլխի ընկնում,-կատակում է ավագ որդին՝ 22-ամյա Հարությունը։
-Կարո՞ղ եք առանց մտածելու երեխաների անուններն ու տարիքը նշել։
- Իհարկե, Հարություն՝ 21, Դավիթ՝ 20, Արգիշտի՝ 18, Մինաս՝ 15, Արման՝ 12, Նարեկ՝ 10, Ագնեսա՝ 6, Արթուր՝ 4, Ալեքս՝ 2, վերջինն էլ Մոնթե,-առանց շփոթվելու թվարկում է Քրիստինիեն։
© Sputnik / Aram NersesyanՀարություն Ենգոյանն օգնում է հագնվել փոքր եղբորը
Հարություն Ենգոյանն օգնում է հագնվել փոքր եղբորը - Sputnik Արմենիա, 1920, 21.01.2022
Հարություն Ենգոյանն օգնում է հագնվել փոքր եղբորը
-Իսկ անուններն ո՞վ է ընտրում։
- Սկզբում երկուսով էինք որոշում, հետո երեխեքն էլ սկսեցին օգնել։
Քրիստինեն չի հասցնում խոսքն ավարտել, քանի որ մեզ է մոտենում 4 տարեկան Արթուրը և «մամասի՜կ» (այդպես է դիմում մայրիկին - խմբ․) բացականչելով՝ խնդրում է, որ համբուրի եղբորը։ Աստիճանաբար սենյակը լցվում է ճաշից հետո խոհանոցից վերադարձող երեխաներով։ Նրանք տեղավորվում են ծնողների կողքին։ Երեխաներն իրար են նայում և ծիծաղում։ Ագնեսան պարբերաբար գրկում է Մոնթեին․ փոքրիկի ծնվելուց հետո նա գրեթե չի հեռանում մայրիկից և փորձում է օգնել, ինչով կարող է։
Ընտանիքում որևէ մեկին երես չեն տալիս, անգամ միակ դստերը։ Ծնողները կարևոր սկզբունք ունեն․ բոլորը պետք է հարգեն մեծերին և օգնեն փոքրերին։ Երեխաներն ինքնուրույն են, յուրաքանչյուրը գիտի, թե երբ և ինչով պետք է զբաղվի։ Փորձում են չխանգարել միմյանց, անհրաժեշտության դեպքում՝ օգնել ծնողներին։ Նրանց տանը երբեմն այնպիսի լռություն է, որ հարևանները կատակով խնդրում են իրենց երեխաներին էլ վերցնել և դաստիարակել։
«Բոլորին հետաքրքիր ա մեր տան կաթսայի չափը։ Գյուղի տատիները մեր տան հյուրերին հարցուփորձ էին անում դրա մասին։ Բայց մեր երեխեքը ուտող չեն, մեր տան կռվի թեման իրանց չուտելն ա»,-պատմում է Քրիստինեն։
© Sputnik / Aram NersesyanԱրթուր Ենգոյան, 4 տարեկան
Արթուր Ենգոյան, 4 տարեկան - Sputnik Արմենիա, 1920, 21.01.2022
Արթուր Ենգոյան, 4 տարեկան
Սամվելն ավելացնում է, որ այդ առումով իրենց ուրախացնում է միայն 4-ամյա Արթուրը․ նա կարող է օրական երկու լիտր կաթ խմել։ Ի հաստատումն հոր խոսքերի՝ տղան վազում է իր շշի հետևից և ցուցադրաբար խմում է կաթը։ Ի դեպ, հենց նա է երեխաներից ամենաակտիվն ու փորձում է ամեն կերպ ուշադրություն գրավել՝ խաղալիք մեքենան է քշում, բարձրանում է սեղանին և պարբերաբար սկսում է խաղալ լուսանկարչի հետ։ Այս ընտանիքում խիստը մայրն է, իսկ հայրը կատակում է, թե տղաները ինն են, իսկ ինքը մենակ ի վիճակի չէ դիմադրել նրանց։
«Մեր գյուղում ընտանիքներ կան, որտեղ 6-7 երեխա կա, բայց մերը բացարձակ ռեկորդ է»,-կատակով նկատում է ընտանիքի հայրը։
Քրիստինեն ավելացնում է՝ գլխավորն այն է, որ խաղաղություն լինի և երեխաներն առողջ լինեն։ 44-օրյա պատերազմի ժամանակ նրանց ավագ որդիները՝ Հարությունն ու Դավիթը, ծառայում էին Արցախում։ Նրանք լավ գիտեն, թե ինչ են զգում պատերազմի մասնակիցների ծնողները։ Դավիթը կզորացրվի ամռանը, և բանակ կգնա երրորդ որդին՝ Արգիշտին։ Անհանգստությունները կշարունակվեն։
«Մոնթեի անունն էլ պատերազմը թելադրեց։ Մենք ուրախացանք, որ ծնվեց, ոչ մի դժվարությունից չենք վախենում։ ՄԵնակ խաղաղություն ենք ուզում»,-ասում է Քրիստինեն։
© Sputnik / Aram NersesyanԱլեքս Մանուկյան, 2 տարեկան
Ալեքս Մանուկյան, 2 տարեկան - Sputnik Արմենիա, 1920, 21.01.2022
Ալեքս Մանուկյան, 2 տարեկան
Ինչպես և ցանկացած ընտանիք, Ենգոյանները ևս դժվարություններ են ունենում, բայց գերադասում են չխոսել դրանց մասին։
Ընտանիքը հիմնական եկամուտը ստանում է անասնապահությունից և գյուղատնտեսությունից։ Փորձում են իրենց ապահովել անհրաժեշտ ամեն ինչով՝ բանջարեղենով, կաթով և կաթնամթերքով։ Ապրում են համեստ, բայց արժանապատվորեն։ Սամվելը պատմում է, որ ամենադժվարը հունվարին գոյատևելն է, քանի որ աշխատանքը կանգնած է, իսկ, այ, գարնանն ամեն ինչ եռում է։
-Գուցե ձեզ օգնությո՞ւն է պետք։ Ֆինանսական․․․
-Մենք ոչ մեկից ոչինչ չենք խնդրում։ Մեր երեխեքին մեզ համար ենք ունենում, ոչ թե ուրիշների վզին փաթաթելու։
© Sputnik / Aram Nersesyan

Ագնեսա Ենգոյան, 6 տարեկան

Ագնեսա Ենգոյան, 6 տարեկան - Sputnik Արմենիա
1/9

Ագնեսա Ենգոյան, 6 տարեկան

© Sputnik / Aram Nersesyan

Ագնեսան Մոնթեի հետ

Ագնեսան Մոնթեի հետ - Sputnik Արմենիա
2/9

Ագնեսան Մոնթեի հետ

© Sputnik / Aram NersesyanՆորածին Մոնթե Մանուկյանը
Նորածին Մոնթե Մանուկյանը - Sputnik Արմենիա
3/9
Նորածին Մոնթե Մանուկյանը
© Sputnik / Aram NersesyanԱրթուր Ենգոյան, 4 տարեկան
Արթուր Ենգոյան, 4 տարեկան - Sputnik Արմենիա
4/9
Արթուր Ենգոյան, 4 տարեկան
© Sputnik / Aram NersesyanՍամվել Մանուկյանը
Սամվել Մանուկյանը - Sputnik Արմենիա
5/9
Սամվել Մանուկյանը
© Sputnik / Aram NersesyanՆարեկ Ենգոյան, 10 տարեկան
Նարեկ Ենգոյան, 10 տարեկան - Sputnik Արմենիա
6/9
Նարեկ Ենգոյան, 10 տարեկան
© Sputnik / Aram NersesyanԱրման Ենգոյան, 12 տարեկան
Արման Ենգոյան, 12 տարեկան - Sputnik Արմենիա
7/9
Արման Ենգոյան, 12 տարեկան
© Sputnik / Aram NersesyanՔրիստինե Մանուկյանը երեխաների հետ
Քրիստինե Մանուկյանը երեխաների հետ - Sputnik Արմենիա
8/9
Քրիստինե Մանուկյանը երեխաների հետ
© Sputnik / Aram NersesyanՆարեկ Ենգոյան, 10 տարեկան
Նարեկ Ենգոյան, 10 տարեկան - Sputnik Արմենիա
9/9
Նարեկ Ենգոյան, 10 տարեկան
1/9

Ագնեսա Ենգոյան, 6 տարեկան

2/9

Ագնեսան Մոնթեի հետ

3/9
Նորածին Մոնթե Մանուկյանը
4/9
Արթուր Ենգոյան, 4 տարեկան
5/9
Սամվել Մանուկյանը
6/9
Նարեկ Ենգոյան, 10 տարեկան
7/9
Արման Ենգոյան, 12 տարեկան
8/9
Քրիստինե Մանուկյանը երեխաների հետ
9/9
Նարեկ Ենգոյան, 10 տարեկան
Վերջում ընտանեկան լուսանկար ենք անում։ Ծնողները կանգնում են կենտրոնում, երեխաները՝ նրանց շուրջ։ Հարությունը երկու տարեկան Ալեքսին գրկում-բարձրացնում է իր դեմքին հավասար, այնպես, որ ինքը չի երևում։ Բոլորը տեղում են, բացի բանակում գտնվող Դավթից և կրկնուսույցի մոտ դասի գնացած Արգիշտիից։ Գրեթե պատրաստ ենք, և հանկարծ, ճիշտ ինչպես «Տանը միայնակ» ֆիլմում, բոլորը միաժամանակ բացականչում են․ «Վայ, Մինասը չկա»։
Մինասը դպրոցում է, և այս անգամ լուսանկարն առանց նրա է ստացվում։
© Sputnik / Aram NersesyanԵնգոյանների բազմազավակ ընտանիքը
Ենգոյանների բազմազավակ ընտանիքը - Sputnik Արմենիա, 1920, 24.01.2022
Ենգոյանների բազմազավակ ընտանիքը
Լրահոս
0