00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Գառնիկ Դանիելյան
Բա վաղը, մյուս օր ո՞նց են իրենց երեխեքի աչքերին նայելու․Դանիելյան
13:49
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հասկացանք, որ Հայաստանը կարող է վերանալ». սփյուռքահայերի կրթական նախագիծը Սյունիքում

© Photo : provided by All for ArmeniaՍփյուռքահայ երիտասարդները կոռնիձորցիների հետ
Սփյուռքահայ երիտասարդները կոռնիձորցիների հետ - Sputnik Արմենիա, 1920, 22.01.2022
Սփյուռքահայ երիտասարդները կոռնիձորցիների հետ
Բաժանորդագրվել
Սյունիքի Կոռնիձոր գյուղում դեռևս արցախյան առաջին պատերազմի տարիներին լքված տունը սփյուռքահայ երիտասարդների ձեռամբ վերածվելու է ԿոռնիՏուն անունով կենտրոնի, որտեղ տեղի երեխաներն ու երիտասարդները կրթական ծրագրեր կանցնեն։
Հայաստանում պետք է զարգացնել ոչ թե Երևանը, այլ սահմանային բնակավայրերը։ Այս հարցում համոզված են սփյուռքահայ երիտասադրներ Մեթյու Սահակյանը և Նարեկ Ղազարյանը։ Մեթյուն ծնվել, մեծացել է Փարիզում, Նարեկը` Սան–Ֆրանցիսկոյում։ Երկուսն էլ իրենց երիտասարդ տարիներին տեղափոխվել են Հայաստան ու հիմնավորվել այստեղ, իսկ 44-օրյա պատերազմի ընթացքում ու դրանից հետո միավորել ուժերը՝ Արցախից տեղահանված հայրենակիցներին օգտակար լինելու նպատակով։ Մեթյուի և իր կնոջ՝ Արազի (նույնպես սփյուռքահայ է) ղեկավարած All for Armenia կազմակերպությունը հիմնվել է 2020-ի սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի առաջին օրը։ Կազմակերպության ‎հիմնական անելիքն այդ ժամանակ Արցախից Հայաստանի տարբեր բնակավայրեր տեղափոխված ընտանիքներին առաջին անհրաժեշտության օգնություն տրամադրելն էր։ Այդպես էլ հայտնվեցին Սյունիքի Կոռնիձոր գյուղում։ Հոկտեմբերի կեսն էր։
© Photo : provided by All for ArmeniaՄեթյու Սահակյանը և Նարեկ Ղազարյանը «ԿոռնիՏան» մոտ
Проект КорниТун в селе Корнидзор в Сюнике - Sputnik Արմենիա, 1920, 20.01.2022
Մեթյու Սահակյանը և Նարեկ Ղազարյանը «ԿոռնիՏան» մոտ
«Կուբաթլուն (Որոտան) կպած էր գյուղին, այնտեղ ծանր մարտեր էին գնում ու դրսից գյուղ գրեթե մարդ չէր գալիս։ Մենք էլ մտածում էինք՝ մանավանդ, որ ոչ մեկը չի գնում էս գյուղ, մենք պիտի գնանք։ Այդ ժամանակ արդեն մտածում էի, որ գյուղում արժե ինչ–֊որ նախագիծ անել՝ դեռ չիմանալով, թե նրան ինչ ապագա է սպասում»,–հիշում է Մեթյուն։
Дорога в селе Гегамасар - Sputnik Արմենիա, 1920, 05.09.2021
Մարդիկ կլքեն սահմանամերձ գյուղերը. Գեղամասարի ղեկավարը` իշխանության նախաձեռնության մասին
Պատերազմից առաջ Կոռնիձորը ադրբեջանական սահմանից 103 կմ հեռու էր, իսկ հիմա ադրբեջանցիների մոտակա հենակետից ընդամենը 1 կմ է հեռու։ Մեթյույի և Նարեկի կազմակերպությունները՝ All for Armenia-ն և Miaseen-ը, որոշեցին, որ քանի որ այս գյուղը սահման է դարձել, ուրեմն ապագան այս գյուղի ձեռքում է, և հենց այն պետք է հզորացնել։
© Photo : provided by All for Armenia«ԿոռնիՏան» պաստառը
Проект КорниТун в селе Корнидзор в Сюнике - Sputnik Արմենիա, 1920, 20.01.2022
«ԿոռնիՏան» պաստառը
«Կոռնիձորը վերջին գյուղերից է Սյունիքում, ուրեմն պետք է մեր առաջնահերթությունների մեջ լինի »,–ասում է Նարեկը։
‎«Երեխես մեծանա` ինչ կմտածի». ի՞նչ են ասում պատերազմից հետո երկրից գնացողներն ու եկողները
Մեթյուն նշում է՝ պատերազմից հետո նախագծեր իրականացնելն ավելի բարդ է, քան պատերազմի օրերին, քանի որ ադրենալինն իջնում է ու մարդիկ պատրաստ չեն այնքան շատ աշխատել, որքան կռվի օրերին էր։ Բայց երիտասարդները հստակ որոշել էին Կոռնիձորում հիմնավոր բան ստեղծել, և գալիս է ԿոռնիՏան գաղափարը։

«Վերցրել ենք երկհարկանի տուն, որը հրետակոծվել է դեռ առաջին պատերազմի ժամանակ ու 30 տարի լքված վիճակում էր։ Տան երկրորդ հարկում մնալու են մեր կամավորները՝ սփյուռքահայ երիտասարդներ, որոնք ուզում են աջակցել իրենց հայրենիքին Երևանից դուրս։ Իսկ առաջին հարկում լինելու են ուսուցման դասարաններ և լաբորատորիաներ», ֊ ասում է ‎Մեթյուն։

ԿոռնիՏանը տեղացի երեխաները հաճախելու են սեմինարների, որոնք անցկացվելու են սփյուռքահայ կամավորների կողմից, սովորելու են ծրագրավորում, ռոբոտաշինություն, ինքնակենսագրականների պատրաստում, լուսանկարչություն, տեսագրություն, անգլերեն և այլն։
© Photo : provided by All for Armenia«ԿոռնիՏան» շենքը Կոռնիձորում
Проект КорниТун в селе Корнидзор в Сюнике - Sputnik Արմենիա, 1920, 20.01.2022
«ԿոռնիՏան» շենքը Կոռնիձորում
«Ստեղծված հարաբերությունները արդյունավետ են թե՛ սփյուռքի, թե՛ գյուղի ժողովրդի ապագայի համար։ Մենք ուզում ենք սփյուռքահայերին զգալ տալ սահմանը և հասկանալ, թե ինչն է վտանգված, մենք բառացիորեն Արցախի դռների մոտ ենք, երբ գտնվում ենք Կոռնիձորում: Ինչո՞ւ է սփյուռքը շահագրգռված գալ այստեղ։ Որովհետև պատերազմից հասկացան, որ Հայաստանը կարող է վերանալ»‎, ֊ ասում է Մեթյուն։
Կռվողին ելակի չէր կարելի սովորեցնել․ զինվորականները պատասխանում են պատերազմի ծնած հարցերին
Նախագիծն իրականացնողներն ասում են, որ իրենց գլխավոր նպատակն այն է, որ կոռնիձորցին մնա իր գյուղում ու մտածի՝ ինչո՞ւ երեխային ուղարկի Երևան, եթե նույն դասընթացները կան կողքի տանը։ Գյուղում այժմ 200-ից ավելի երեխա և երիտասարդ կան, որոնք անմիջապես կօգտվեն ծրագրից։
© Photo : provided by All for ArmeniaՍփյուռքահայ երիտասարդը չափումներ է անում «ԿոռնիՏան» շենքում
Проект КорниТун в селе Корнидзор в Сюнике - Sputnik Արմենիա, 1920, 20.01.2022
Սփյուռքահայ երիտասարդը չափումներ է անում «ԿոռնիՏան» շենքում
ԿոռնիՏունը պատրաստ կլինի 2022-ի վերջին, այժմ դրամահավաք է իրականացվում, վերջնարդյունքը 60 հազար դոլարն է։ Հիմնական նվիրատվությունները կազմակերպությունը ստանում է ԱՄՆ–ի, Ֆրանսիայի, Ավստրալիայի, Կանադայի, Շվեյցարիայի և Գերմանիայի հայերից։
Լրահոս
0