00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:13
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Արմենիկումն» ու Հերհերի հիդրոէլեկտրակայանը ՊՆ-ին այլևս պետք չեն

© Photo : press office of the MoD of RAМинистерство обороны Армении
Министерство обороны Армении  - Sputnik Արմենիա, 1920, 13.01.2022
Բաժանորդագրվել
ՊՆ-ին պատկանող ընկերությունների բաժնետոմսերը փոխանցվում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը` հետագայում մասնավորեցնելու նպատակով։
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. 100 տոկոս պետության սեփականություն հանդիսացող «Արմենիկում» ՓԲԸ–ն ու «Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայանը հետ կվերցվեն ՀՀ պաշտպանության նախարարությունից ու կփոխանցվեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում` առաց քննարկման ու զեկուցման։
Կառավարության պաշտոնական կայքում հրապարակված նախագծի համաձայն, տվյալ ընկերությունների բաժնետոմսերի այս փոխանցումը կատարվում է դրանք հետագայում օտարելու նպատակով։ Երբ ու ինչ կարգով են դրանք օտարվելու, նախագիծը չի մանրամասնում։
ՀԷԿ–երի լիցենզիայի կասեցումից մինչև կենդանասեր գործիչներ. նախարարն ասաց` ինչ են նախատեսում
Նշվում է միայն, որ «Հեր–Հեր»–ը փոքր հիդրոէլեկտրակայան է, զբաղեցնում է 1000 քմ հողատարածք, 351 քմ շենք-շինություններով, որտեղ աշխատում է 10 մարդ։ ՀԷԿ–ի արտադրած էլեկտրաէներգիան վաճառում է «ՀԷՑ»–ին:
«Հեր-Հեր» ՀԷԿ-ը ստեղծվել ու պաշտպանության նախարարության հաշվեկշռում է ներառվել կառավարության 13.04.2017թ. որոշմամբ։
Հետաքրքրական է, որ այն հիշյալ որոշմամբ առանձնացվել է նախարարությանը պատկանող «Արմ-Աէրո» ՓԲԸ-ից, որի բաժնետոմսերի 100 տոկոսը նույնպես պատկանում էր ՊՆ–ին։ Նույն որոշմամբ բնապահպանության նախարարին հանձնարարարական էր տրվել՝ նորաստեղծ ՀԷԿ–ին ջրօգտագործման թույլտվություն տրամադրելու։
Ժամանակին մամուլն այս գործարքը կապում էր ՀՀ այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի հետ, քանի որ համանման մեկ այլ գործարքով արդեն ՊՆ-ի կազմում էր հայտնվել Մինասյանի հետ փոխկապակցված «Ձորա ՀԷԿ»-ը:
Севано-Разданский каскад ГЭС - Sputnik Արմենիա, 1920, 13.12.2021
«Ամբերդ ՀԷԿ»–ում ստուգումներ են արվել. 14 մլն դրամ վնասի հատուցման պահանջ է ներկայացվել
Ինչ վերաբերում է «Արմենիկում» ՓԲԸ-ին, այն ստեղծվել էր կառավարության 1999թ հուլիսի 1-ի որոշմամբ, երբ Սերժ Սարգսյանը Ազգային անվտանգության նախարարն էր: Իսկ պաշտպանության նախարարությանն է փոխանցվել կառավարության 08.04.2004թ.–ի որոշմամբ, երբ Սերժ Սարգսյանն արդեն պաշտպանության նախարար էր։
1999թ–ի որոշմամբ, «Արմենիկումի» լիարժեք գործունեությունն ապահովելու համար այդ հիմնարկին էր տրամադրվել Երևանի Ավան թաղամասում գտնվող` Մոր և մանկան հիվանդանոցի անավարտ շենքը, որի շինարարությունը պետական միջոցներով 1 ամսում ավարտվել էր ու հանձնվել շահագործման։
«Արմենիկումն» իր գործունեությունը որպես ինֆեկցիոն հիվանդանոց շարունակեց մինչև 2020թ.–ը` իրականացներով պետական պատվերի շրջանակներում բուժծառայությունների մատուցման ծրագրեր:
Սակագների հնարավոր աճը Հայաստանի էներգետիկայի ոլորտում խորը ճգնաժամի նշան է. փորձագետներ
Այսօր այդ հիմնարկում իրականացվում են լաբորատոր հետազոտություններ` մասնավոր պատվերների հիման վրա, տարածքները վարձակալությամբ են տրամադրվում այլ կազմակերպությունների։ Աշխատողների թիվը 2020թ–ին կատարված կրճատումների արդյունքում ներկա պահին 14 է։
Հիմնարկի հաշվեկշռում է 0.92 հա հողատարածքը և 4467.34 ք.մ. շենք-շինություններ:
Լրահոս
0