00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

28 պատգամավոր` քաղբանտարկյա՞լ. Էրդողանը կատաղում է Հայոց ցեղասպանություն ձևակերպումից

© AP Photo / Mustafa KamaciԹուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը - Sputnik Արմենիա, 1920, 08.01.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Թուրքիայի մեջլիսում հայերի կողմնակիցների թիվն արդեն տասնյակների է հասնում։ Այժմ նրանք բոլորը թուրքական դատախազության թիրախում են, որը պնդում է, որ «անցանկալի» խորհրդարանականներին զրկեն պատգամավորական անձեռնմխելիությունից։
Նոր տարվա նախօրեին Թուրքիայի դատախազությունը Ազգային Մեծ ժողովին հանձնել է մի ծավալուն ռեզյումե, որն ամրապնդում է գրեթե երեք տասնյակ ընդդիմադիր օրենսդիրներին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը։ Սահմանադրության և արդարադատության խորհրդարանական հանձնաժողովն արդեն սկսել է փաստաթղթերի քննարկումը։ Ըստ ամենայնի՝ «հանցագործությունների» ցանկում, որոնցում մեղադրվում են ընդդիմադիրները, կլինեն նաև նրանց կողմից հնչեցված` Հայոց ցեղասպանությունը դատապարտելու մասին կոչերը։
Ներկայիս «կադենցիայի» պատգամավորները հազիվ էին հասցրել գործի անցնել, երբ գլխավոր դատախազությունը սկսեց նյութեր պատրաստել, որոնք հիմնավորում են նրանցից մի քանիսի նկատմամբ քրեական հետապնդման անհրաժեշտությունը: «Անցանկալիների» ցուցակը համալրվում էր խմբերով։ Վերջին համալրումները տեղի են ունեցել անցած տարի։
Ապրիլի 17-ին մեջլիս էր ներկայացվել իշխանություններին ընդդմիախոսող 10 պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունը։ Նրանց թվում էր նաև Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն։ Հոկտեմբերի 5-ին ցուցակում ևս չորս անուն ավելացավ։
Վերջին տեղեկությունների համաձայն՝ քրեական հանցագործների թեկնածուներն արդեն 28-ն են։ Ճնշող մեծամասնությունը քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորներն են։ Ցուցակը գլխավորում են կուսակցության համանախագահներ Փերվին Բուլդանն ու Միթհաթ Սանջարը։ ԺԴԿ-ի պատգամավորների ճակատագիրը կիսել են երկու խորհրդարանական աջ կենտրոնամետ Լավ կուսակցությունից, երկուսը՝ Ժողովրդահանրապետական կուսակցությունից և մեկական օրենսդիրներ՝ Աշխատավորական և Ժողովրդավարական տարածաշրջանների կուսակցությունից:
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոս - Sputnik Արմենիա, 1920, 30.11.2021
100 տարի անց. ի՞նչ կտա հայերին Թուրքիայի դեմ Կիլիկիո կաթողիկոսության սկսած դատական պրոցեսը
Նշենք, որ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության, բյուջեի գծով խորհրդարանական հանձնաժողովի անդամ, ազգությամբ հայ Կարո Փայլանը ևս այն պատգամավորների թվում է, որոնց դատախազությունն անձեռնմխելիությունից զրկելու և դատելու կոչ է անում։ Սա Փայլանին ճաղերի հետևում փակելու առաջին փորձը չէ։
Եթե հավատանք դատախազության միջնորդությանը, ապա այս անգամ իրավապահների գանգատները կապված են պատգամավորի արտահայտությունների հետ, որը համարձակվել է կասկածի տակ դնել Դիարբեքիրի քաղաքապետի պաշտոնանկության և նրա փոխարեն Էրդողանի դրածոյի նշանակման օրինականությունը։ Օրենսդիրի հնչեցրած գնահատականը, իբրև թե, «վիրավորում է թուրք ազգի արժանապատվությունը»։ Բայց կասկած չկա, որ իրականում Փայլանին պատժում են հայկական հարցում նրա ակտիվ քաղաքացիական դիրքորոշման համար։
Էրդողանին խիստ վրդովեցրել է այն, որ ապրիլի 25-ին Կարո Փայլանը մեջլիս է ներկայացրել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը: Նման հանդգնությունը Թուրքիայի նախագահը սովորաբար չի ներում։

Տեղեկություններ կան, որ մյուս պատգամավորների նկատմամբ մեղադրանքները նույնպես ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված են Հայոց ցեղասպանության թեմայի հետ։ Առնվազն՝ նրանցից մի քանիսի դեպքում։ Թուրքական Ahval պարբերականի փոխանցմամբ՝ ԺԴԿ խորհրդարանականների հասցեին հնչեցված մեղադրանքների թվում է նաև այն փաստը, որ նրանք փաստացի պաշտպանել են Փայլանի նախաձեռնությունը։

Բանն այն է, որ բոլոր այն քրդամետ պատգամավորները, որոնց դատախազությունն առաջարկում է պատասխանատվության ենթարկել, անցյալ տարվա ապրիլի 24-ին ներկա են գտնվել Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կենտրոնական գործադիր խորհրդի նիստին, որի ընթացքում հնչեցվել է Հայոց ցեղասպանության փաստը պաշտոնապես ճանաչելու և դատապարտելու՝ Թուրքիայի կառավարությանն ուղղված կոչ։
Իրավապահները կարծում են, որ ընդունելով այն տեսակետը, թե 1915-ի դեպքերը ցեղասպանություն են, պատգամավորները քրեորեն պատժելի հանցանք են կատարել։ Այս հանցագործության կազմը նկարագրում է քրեական օրենսգրքի 301 հոդվածը, որը պատժում է «Թուրքիային, թուրք ազգին կամ թուրքական կառավարական ինստիտուտներին վիրավորելու համար»:
Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ մենք կրկին գործ ունենք Հայոց ցեղասպանության ճանաչման թեմայի զարգացումը կասեցնելու փորձի հետ, իսկ այդ թեման թուրքական հանրային դիսկուրսում տարեցտարի ավելի ու ավելի բուռն է քննարկվում։ Էրդողանի ընդդիմախոսներին, որոնք ի վիճակի են իրերն իրենց անուններով կոչել, հիմա արդեն նույնիսկ պատգամավորական մանդատը չի պաշտպանում։
Վերջին տարիներին թուրք այլախոհներն ավելի ու ավելի հաճախ են տառապում Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին արտահայտությունների պատճառով։
Ինչո՞ւ է Էրդողանն ուզում փոխել իր երկրի անունը, կամ Թուրքիան այլևս Թուրքիա չէ՞
1915-ի կոտորածների համար ապաշխարելու կոչերը դարձել են քաղաքական հալածանքների ամենատարածված պատճառներից մեկը։ Հենց դրա համար պատժվեց հայտնի իրավապաշտպան, «Anadolu Kultur» հիմնադրամի նախագահ Օսման Քավալան։
Երբ մեջլիսը հրաժարվեց վավերացնել Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները և հայ-թուրքական հաշտեցման գործընթացը փաստացի փակուղի մտավ, նա սկսեց բացահայտ կերպով ընդդիմանալ իշխանավորներին, պնդել երիտթուրքական ռեժիմի հանցագործությունների դատապարտման անհրաժեշտությունը։ Թերևս հենց դա էլ ամենից շատ զայրացրեց Էրդողանին։

Ըստ երևույթին, բնավ էլ պատահական չէր, որ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշը, որը երկու անգամ առաջադրվել էր նախագահի պաշտոնում, ձերբակալվեց Իզմիրում իր պատմական ելույթից անմիջապես հետո, որի ընթացքում նա 1915 թվականի իրադարձությունները Ցեղասպանություն էր անվանել և ողջունել էր Գերմանիայի Բունդեսթագի կողմից երիտթուրքերի ոճրագործությունը դատապարտող բանաձևի ընդունումը: Դեմիրթաշը մինչ օրս բանտում է, չնայած նրան ազատ արձակելու մասին Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճռին։

Պատգամավորների նկատմամբ դատաքննություն սկսելու համար անհրաժեշտ է, որ դատախազության նախաձեռնությանը հավանություն տան արդարադատության նախարարությունն ու խորհրդարանը։ Արդարադատության նախարարությունը չի ձգձգի։ Իսկ եթե Էրդողանի գաղափարը հավանության արժանացնի նաև մեջլիսը՝ ընդդիմադիր պատգամավորներին զրկելով անձեռնմխելիությունից, ապա թուրք քաղբանտարկյալների ցուցակը, ամենայն հավանականությամբ, շատ շուտով կհամալրվի միանգամից 28 անունով։ Չէ՞ որ դատարանների անաչառության վրա հույս դնելն անիմաստ է։
Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին ցանկացած հիշատակման համար պատժելու պատվերը, ակնհայտորեն, արդեն իջեցվել է։ Այլապես Էրդողանը մեկ տարի առաջ Բաքվում ռազմական շքերթի ժամանակ ելույթ ունենալիս հազիվ թե բարի խոսքով հիշեր հայկական ջարդերի գլխավոր կազմակերպիչներից մեկին՝ Էնվեր փաշային։
Ստամբուլ - Sputnik Արմենիա, 1920, 17.11.2021
Ինչու են թյուրքական երկրների առաջնորդներն իրենց թույլ տալիս քննարկել Սյունիքի ճակատագիրը
Լրահոս
0