00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Армянский миротворческий контингент отправился в Казахстан (7 января 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920
ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում
Խաղաղապահներ ուղարկելու որոշումն ընդունվել է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների կողմից՝ Ղազախստանի նախագահ Կասիմ–ժոմարտ Տոկաևի բանավոր դիմումից հետո։ ՀԱՊԿ-ի զորախումբը պետք է ապահովի ռազմավարական նշանակունակության օբյեկտների պահպանությունը։

ԱՄՆ-ն ՀԱՊԿ-ի զորքը Ղազախստան մտցնելու «օրինականությունը ստուգելու» հիմքեր չունի․Կոսաչև

© Sputnik / Andranik GhazaryanԿոնստանտին Կոսաչևը
Կոնստանտին Կոսաչևը - Sputnik Արմենիա, 1920, 07.01.2022
Կոնստանտին Կոսաչևը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՌԴ Դաշնային խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչևը կարծում է, որ ի սկզբանե Ղազախստանում բողոքի ակցիաները սոցիալ-կենցաղային բնույթ են կրել:
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. ԱՄՆ-ն և ՀԱՊԿ-ի կազմում չընդգրկված ցանկացած երկիր ոչ մի հիմք չունեն Հավաքական անվտանգության զորքերի ՝ Ղազախստան մուտք գործելու օրինականությունը ստուգելու։ Այս մասին Sputnik-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչևը։
Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեն Պսակին ճեպազրույցի ընթացքում հայտարարել էր, որ ԱՄՆ-ն հետևում է ՀԱՊԿ զորքերի մուտքին Ղազախստան։ Նա հավելել էր, որ «դեռ չգիտեն՝ արդյո՞ք այդ քայլն օրինական է եղել»։

«Ես ենթադրում էի, որ այս իրավիճակն Արևմուտքին դժգոհության և մեկնաբանությունների առիթ է տալու։ Քանի որ Արևմուտքին ծայրահեղ դուր չի գալիս ցանկացած իրավիճակ, որը զարգանում է առանց իր իմացության և ոչ այն սցենարներով, որը նրանք իրենց համար լավագույնն են համարում»,-ասել է Կոսաչևը։

Ոչ Ղազախստանը կարիք ուներ ԱՄՆ-ի կամ որևէ այլ մեկի կարծիքը հարցնելու՝ ՀԱՊԿ-ի իր գործընկերներին դիմելու վերաբերյալ, ոչ էլ ՀԱՊԿ անդամ երկրներն ունեին այդ կարիքը՝ նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին իրենց պատասխանը տալու ժամանակ։
Կոսաչևը հիշեցրել է, որ բոլոր երկրներն ինքնիշխան են, իսկ ՀԱՊԿ-ը գոյություն ունի բոլոր անդամ պետությունների հավաքական անվտանգությունն ապահովելու համար։ Երբ պետություններից մեկը վտանգված է (տվյալ դեպքում՝ կանգնած է ահաբեկչական սպառնալիքի առջև), ՀԱՊԿ-ն այդ իրավիճակին արձագանքելու լիակատար իրավունք ունի։
Որքա՞ն ժամանակ խաղաղապահները կմնան Ղազախստանում։ ՌԴ Դաշնային խորհրդի փոխնախագահը համարում է, որ Ղազախստանում սահմանադրական կարգի վերահաստատումը հենց Ղազախստանի իշխանությունների մենաշնորհն է։
«ՀԱՊԿ խաղաղապահները կարող են աջակցություն ցուցաբերել այդ հարցում։ Առաջին ջութակը Ղազախստանի իշխանությունն է, նրանք են որոշում ցույցերին արձագանքի ձևաչափը, գնահատում են դեպքերի ընթացքը։ Ճիշտ այնպես, ինչպես Ղազախստանի իշխանությունները ձեռնարկեցին, որ ՀԱՊԿ-ը խաղաղապահ գործողություն իրականացնի, այդպես էլ նրանք ինչ-որ պահի պետք է որոշում ընդունեն, որ ՀԱՊԿ-ի խաղաղապահների կարիքն այլևս չկա»,-պարզաբանել է Կոսաչևը։
Ավելի վաղ ռուս հայտնի քաղաքագետ, Մերձավոր Արևելքի ինստիտուտի ղեկավար Եվգենի Սատանովսկին իր Telegram-ալիքում գրել էր, որ ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերը Ղազախստանում կմնան այնքան, որքան անհրաժեշտ լինի, քանի որ պետք է մարել հուզումների և խռովությունների ալիքը:
ՀԱՊԿ խաղաղապահները Ղազախստանում. ով որքան զորախումբ է ուղարկել
«Ղազախստանում իրավիճակը պետք է կայունանա, իսկ պետականությունն ամրապնդվի, որպեսզի այդ երկրում տեղի ունեցող դեպքերի կրկնության մասին խոսք անգամ չլինի։ Այդ ժամանակ և միայն այդ ժամանակ կարելի է խոսել խաղաղապահ գործողության ավարտի մասին»։
Ի՞նչ ուժեր են ներգրավված Ղազախստանում իրավիճակի ապակայունացման գործում:
Կոսաչևը կարծում է, որ Ղազախստանում բողոքի ակցիան ինքնաբուխ է սկսվել, և որ դա իսկապես բնակչության արձագանքն էր գազի գինը կտրուկ բարձրացնելու վերաբերյալ իշխանությունների սխալ որոշմանը:
«Դա սխալ որոշում էր և հունվարի 2-ին մարդկանց դրդեց փողոց դուրս գալ։ Իսկ այ հետո իրավիճակը սկսեց ուրիշ սցենարով զարգանալ... քաղաքական բաղկացուցիչ ի հայտ եկավ»,-ասել է Կոսաչևը։
Նրա խոսքով՝ եթե դա բացառապես սոցիալ-կենցաղային բողոք լիներ, այն կսպառվեր հունվարի 3-ին։ Կոսաչևը չի բացառում, որ քաղաքական ծրագիրը հրապարակ են նետել ցուցարարները, որոնք ի սկզբանե փողոց էին դուրս եկել իրենց սոցիալ-տնտեսական իրավունքները պաշտպանելու։
Նա նշել է, որ բողոքի երկրորդ ալիքը մեկ օրից էլ քիչ ժամանակում է արձագանք ստացել։ Ղազախստանի իշխանությունների կողմից Տոկաևը հայտարարել է արտահերթ ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին՝ լուծարելով գործող խորհրդարանը: Սակայն հարցը այստեղ էլ չի փակվել։
Երրորդ օրը սկսվել են ծայրահեղական երևույթները` պետական հաստատությունների շենքերի զավթումը։
Ռուսաստանից 12 ռազմական ինքնաթիռէ մեկնել Ղազախստան - Sputnik Արմենիա, 1920, 07.01.2022
ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում
Ռուսաստանից 12 ռազմական ինքնաթիռ է մեկնել Ղազախստան
«Այս ամենը հիշեցնում է գունավոր հեղափոխության դասական սցենարը, և այստեղ ես կասկած չունեմ, որ ամբոխի մեջ հայտնվել են մարդիկ, ովքեր գիտեն`ինչպես գունավոր հեղափոխություն կազմակերպել։ Նրանք այն կազմակերպել են այլ երկրներում, հիմա էլ սկսել են խառնել իրավիճակը բուն Ղազախստանում»,-ասել է նա:
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։
Ամբողջ Ղազախստանում անջատվել է համացանցային կապը, ժամանակավորապես դադարեցվել է մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։
Ղազախստանի ՆԳՆ–ի տվյալներով` ներկա պահին Ղազախստանում 3811 մարդ է ձերբակալվել, 26-ը չեզոքացվել են, 26-ը վիրավոր են:
Լրահոս
0