00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե պատին հրացան կա կախված, անպայման ինչ-որ պահի կրակելու է. զենքի և որսի օրենքների բացերը

© Pixabay / klimkinՈրսորդական հրացան
Որսորդական հրացան - Sputnik Արմենիա, 1920, 22.12.2021
Որսորդական հրացան
Բաժանորդագրվել
Որսորդական գործունեության և զենքի ոլորտը կարգավորող օրենսդրության փոփոխությունները վաղուց են հասունացել։ Հարցը միայն այն է՝ արդյո՞ք փոփոխությունները նախաձեռնողները ճիշտ ուղղությամբ են գնում։
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի կառավարությունը որոշել է կատարելագործել որսորդական գործունեությունը կարգավորող օրենսդրությունը։ «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» օրենքում, ինչպես նաև «Զենքի մասին» ու «Պետական տուրքի մասին» օրենքներում փոփոխությունները վերաբերում են որսորդական սերտիֆիկատների, լիցենզիաների տրամադրման, ինչպես նաև հրազենի ձեռքբերման կարգին ու պայմաններին:
Առաջարկվող փոփոխությունների էությունը, մասնավորապես, հետևյալն է՝ քաղաքացիները պետք է որսորդական վկայական ստանան կենդանական աշխարհի, թույլատրված որսի տեսակների, սահմանափակումների մասին նվազագույն գիտելիքների տիրապետման քննությունը հանձնելով: Միայն նման վկայականը կարող է ողորկաափող հրացան ձեռք բերելու հիմք դառնալ։
Директор Национального парка Дилижан Сурен Агаджанян - Sputnik Արմենիա, 1920, 26.09.2019
ՌԱԴԻՈ
Աղաջանյան. «Էնդեմիկ եղջերուի վերացման հիմնական պատճառը որսագողությունն է»
Այժմ զենքի ձեռքբերման գործընթացը բավականին պարզեցված է։ Հայաստանում բազմաթիվ որսորդական միություններ են գրանցված։ Քաղաքացիները գրանցվում են այդ կազմակերպություններում, տարեկան 2-4 հազար դրամ անդամավճար տալիս, ստանում տոմս, որի հիման վրա անցնելով բժշկական և ոստիկանական բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը, զենք են գնում:
Բնապահպանության նախարարության ներկայացուցիչ, բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը նշեց, որ փոփոխությունների ընդունման դեպքում քաղաքացիները կարող են զենք գնել որսորդական սերտիֆիկատի, ոչ թե անդամատոմսի հիման վրա: Իսկ վկայական ստանալու համար պետք է հանձնել նշված քննությունը։ Ուղղումների հեղինակներն առաջարկում են նաև հստակեցնել «որս» եզրույթը։ Կատարվել են տարբերակումներ, հայտնվել են «սիրողական որս», «արդյունագործական որս», «ձկնորսություն» հասկացությունները։
Sputnik Արմենիային տված հարցազրույցում Գրիգորյանը նշեց, որ օրենքը ներկայիս տեսքով ընդունվել է 2007 թվականին և այդ ժամանակվանից ընդամենն աննշան ճշգրտումների է ենթարկվել։ Այս ընթացքում ոլորտի վերլուծության արդյունքում փոփոխությունների անհրաժեշտություն է առաջացել։ Վերջնական նպատակն է ունենալ գրագետ մարդիկ, որոնք զբաղվում են որսորդությամբ, բարձրացնել նրանց իրավագիտակցության ու պատրաստվածության մակարդակը։

«Մենք ուզում ենք` լինեն որսորդներ, որոնք չեն վնասի շրջակա միջավայրն ու կենդանական աշխարհը, որոնք չեն ոչնչացնի հազվագյուտ տեսակները։ Մարդիկ պետք է նվազագույն գիտելիքներ ու հմտություններ ունենան, տարբերեն ընձառյուծին անտառային կատվից։ Ժամանակ առ ժամանակ սոցցանցերում հայտնվում են մարդկանց լուսանկարներ՝ իրենց սպանած սպիտակագլուխ անգղերի ֆոնին։ Ահա այս պրակտիկան ենք ուզում արմատախիլ անել», - ասում է Գրիգորյանը։

Որսորդական կազմակերպությունների ներկայացուցիչների վերաբերմունքը փոփոխությունների նկատմամբ միանշանակ չէ։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում «Օրինական որսի ակումբ» ՀԿ-ի համակարգող Էդուարդ Սարիբեկյանը նշեց, որ փոփոխությունները վաղուց են հասունացել, ինքն ու իր շատ ընկերներ դեռ մի քանի տարի առաջ էին առաջարկում կարգավորել ոլորտը։ Նա ցավով է արձանագրում, որ Հայաստանում շատերը, ցանկանալով ողորկափող զենք ձեռք բերել, գերադասում են ամենահեշտ տարբերակը՝ գրանցվել որսորդական կազմակերպություններում։
«Մարդիկ որսորդական գործունեության պատրվակով զենք են գնում սպորտային նպատակով կամ ինքնապաշտպանության։ Բայց հասկանալի է, չէ՞, որ եթե պատին հրացան կա կախված, ուրեմն այն անպայման ինչ-որ պահի կրակելու է, այդ թվում՝ որսի համար արգելված կենդանու ուղղությամբ։ Այսինքն՝ որսորդությունը պետք է տարբերենք որսագողությունից», - ասաց Սարիբեկյանը։
Սարիբեկյան. Վաճառվում է մի քանի հազար լիցենզիա, բայց որսով զբաղվում է ամբողջ Հայաստանը - Sputnik Արմենիա, 1920, 21.12.2021
ՌԱԴԻՈ
Ո՞րն է որսորդներին առնչվող օրենսդրական փոփոխությունների նպատակը
Բայց մեդալի մյուս կողմն էլ կա։ «Զենքի մասին» օրենքը չի արգելում ինքնապաշտպանության համար զենք ունենալ, բայց բյուրոկրատական քաշքշուկները չափազանց շատ են, ինչի պատճառով շատերը դիմում են կազմակերպությունների օգնությանը: Սարիբեկյանը դա անհեթեթություն է համարում։ Մեկ այլ անհեթեթություն էլ, ըստ նրա, այն է, որ յուրաքանչյուր նոր միավոր զենք գնելիս մարդիկ պետք է համապատասխան ատյաններից նոր տեղեկանք ստանան։ Անհնար է մեկ տեղեկանքի հիման վրա մի քանի միավոր զենք գնել:

«Եթե ես առողջ եմ, իմ հոգեկանի հետ ամեն ինչ կարգին է, եթե ես թմրամոլ չեմ ու կարող եմ X զենք գնել, կոպիտ ասած` ես ստիպված կլինեմ ևս մեկ անգամ նույնը ապացուցել նմանատիպ մեկ այլ զենք գնելու համար», – ասաց Սարիբեկյանը:

Այս տեսանկյունից` նշված օրենքներում առաջարկվող փոփոխություններն ակնհայտորեն կիսատ են: Անհրաժեշտ է ոլորտի լիարժեք կարգավորում, փաստաթղթերի պարզեցում, բյուրոկրատիայի կրճատում։
Միաժամանակ, Սարիբեկյանն առաջարկում է պետական մակարդակով մշակել քաղաքացիներին զենք կրելու մշակույթին հաղորդակից դարձնելու քաղաքականություն, և սկսել դա դպրոցից։
«Որսորդական ոլորտի ներկայացուցիչները երկար տարիներ իրավասու կառույցներին առաջարկում են իրենց մասնագիտական, խորհրդատվական օգնությունը։ Ցավոք, դպրոցներում զենքի հետ վարվելու կանոնները չեն սովորեցնում։ Այդ բացը լրացնելու նպատակով մենք էլ մեր օգնությունն էինք առաջարկում։ Առանց նվազագույն գիտելիքների ու որսորդության մշակույթի, զենք կրելու մշակույթի, ոչ մի պատժամիջոց չի գործի», - վստահ է Սարիբեկյանը։
Охотничье ружье - Sputnik Արմենիա, 1920, 15.08.2019
Մարդիկ կկրակեն իրար վրա. փորձագետները մտահոգված են Հայաստանում «որսորդական» նոր օրենքներով
Որսորդական ու զենքի օրենսդրության կատարելագործման և պարզեցման անհրաժեշտության մասին խոսել է նաև ՀՀ պաշտպանության նախարարության նախկին մամուլի քարտուղար, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:

«Զենքի ոլորտը լայն իմաստով արմատական իրավական փոփոխությունների կարիք ունի։ Զենքի ձեռքբերման համար անհրաժեշտ փաստաթղթերի հավաքման ընթացակարգերը չափազանց բարդ են, անհասկանալի цւ անտրամաբանական: Անթույլատրելի է 21-րդ դարում ամեն անգամ ապացուցել, որ դու խելագար չես, թմրամոլ չես ու նարկոդիսպանսերում հաշվառված չես։ Պետք է ինչ-որ միասնական տվյալների բազա գոյություն ունենա։ Եվ մարդկանց կյանքը բարդացնող նման պահերը չափազանց շատ են», - մեզ հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը։

Նա սխալ է համարում նաև այն, որ քաղաքացիները կարող են զենք ձեռք բերել միայն որսորդական կազմակերպությունների միջոցով։ Զենքի սիրահարներ կան, որոնք չեն ուզում որսով զբաղվել, բայց ռազմամարզական ակումբների անդամ են, ուզում են զբաղվել կրակային պատրաստությամբ, հեռահար հրաձգություն պարապել, կատարելագործել իրենց հմտությունները` հատկապես երկրի անվտանգության համար այդքան մեծ թվով սպառնալիքների առկայության դեպքում: Ըստ Հովհաննիսյանի՝ այդ կարգը պետք է փոխել, ինչի մասին համապատասխան առաջարկություններ են եղել։
Եղեգիսում 3 որսորդ Կարմիր գրքի բեզոարյան այծ են սպանել ու մասնատել. ինչ է նրանց սպառնում
Մեր զրուցակիցը որոշ գործընկերների հետ մասնակցում է զենքի ոլորտի ազատականացման մասին օրենսդրության մշակմանը։ Առաջիկա ամիսներին փաստաթուղթը կարող է ընդգրկվել ԱԺ օրակարգում։
Խորհրդարանական հանձնաժողովի փորձագետը միաժամանակ կողմ է, որ զենք գնելուց առաջ մարդիկ քննություն հանձնեն։
Ինչևէ, նշված օրենքներում կառավարության առաջարկած փոփոխությունները դեռ պետք է քննարկվեն շահագրգիռ բոլոր կողմերի ներգրավմամբ։ Այս առումով կարելի է ենթադրել, որ մշակվելու են առկա խնդիրների լուծման առավել արդյունավետ տարբերակներ։
Լրահոս
0