00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Կարապետ Օհանյան
Փողոցներից անձրևաջուրը հեռացնելու պատասխանատուն Վեոլիա Ջուրն է. Կարապետ Օհանյան
10:40
8 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:49
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախի ու Հայաստանի ՄԻՊ–երը քննարկել են հաշմանդամություն ունեցողների խնդիրները

© Sputnik / Andranik GhazaryanՀաշմանդամի սայլակ
Հաշմանդամի սայլակ - Sputnik Արմենիա, 1920, 15.12.2021
Հաշմանդամի սայլակ
Բաժանորդագրվել
Պատերազմից հետո հաշմանդամություն ունեցողների թիվը զգալի ավելացել է, և նրանցից շատերի համար աշխատանքի, դպրոց, համալսարան, մշակութային վայրեր կամ նույնիսկ բժշկի այցելելը մի շարք խոչընդոտների պատճառով դարձել է դժվար, անգամ անհնարին։
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպաններ Արման Թաթոյանն ու Գեղամ Ստեփանյանը համագործակցության ընթացքում նախատեսում են հնարավորինս արագ և արդյունավետ լուծել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության խնդիրները։ Նրանք 44-րյա պատերազմից հետո ի հայտ եկած խնդիրներին անդրադարձան այսօր առցանց նիստի ժամանակ։
Թաթոյանը շեշտեց, որ մշտապես կապի մեջ է Գեղամ Ստեփանյանի հետ։ Նա ողջունեց, որ Արցախում ստեղծվել է պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով խորհուրդ։

«Մենք արդեն իսկ ունենք հավաքագրված տեղեկատվություն հաշմանդամություն ունեցող անձանց մոտ առկա տարբեր խնդիրների մասին»,– նշեց Ստեփանյանը և հավելեց, որ դրանք առաջիկայում կներկայացվեն կառավարությանն ու կստանան իրենց լուծումները։

ՀՀ ՄԻՊ սոցիալ–տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության վարչության պետ Տաթևիկ Թոխյանը նիստի ընթացքում ներկայացրեց Արցախյան 44-օրյա պատերազմում իրենց արձանագրած խնդիրները, որոնք կապված են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հետ։
«Ռազմական դրություն հայտարարելու առաջին օրվանից ՄԻՊ աշխատակազմն այցելել է այն հաստատություններ, որտեղ բնակություն էին հաստատել Արցախից տեղահանվածները։ Արել ենք ամեն ինչ, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձանց կրթության, սոցիալական ապահովության, առողջության պահպանման իրավունքների հետ կապված խոչընդոտները հնարավորին չափով նվազեն կամ լուծվեն»,– ասաց Թոխյանը։
Արցախի ՄԻՊ դեպարտամենտի ղեկավար Մարգարիտա Գասպարյանն էլ նշեց, որ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին պետք է մոտենալ նոր ձևաչափով` ապահովելով նաև ՀԿ–ների ներկայությունն այդ հարցում։
Տաթևիկ Ստեփանյան - Sputnik Արմենիա, 1920, 03.12.2021
Հայաստանը 2023 թվականից անցում կկատարի հաշմանդամության գնահատման նոր մոդելի
«2020 թվականին Արցախի ՄԻՊ–ի աշխատակազմի հավաքագրած տվյալներով ի հայտ են եկել բազմաթիվ խնդիրներ, հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց համար` մյուսների հետ հավասար շենք–շինություններից օգտվելու առումով։ Այդ անձանցից շատերի համար աշխատանքի, դպրոց, համալսարան, մշակութային վայրեր կամ նույնիսկ բժշկի այցելելը մի շարք խոչընդոտների պատճառով դարձել է դժվար, անգամ անհնարին»,– նշեց Գասպարյանը։
Նրա խոսքով` 2020 թվականին տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում հրազենային կամ հրթիռային հարվածներից սպանվել են 10 խաղաղ բնակիչ, որոնք ունեցել են սահմանափակ շարժողականությամբ, հոգեկան խնդիրներով պայմանավորված հաշմանդամություն և չեն կարողացել տարհանվել։
Գասպարյանը վստահեցրեց` հաշմանդամություն ունեցող տեղահանվածները հումանիտար օգնություն կամ այլ ծառայություններ ստանալիս, այդ թվում` աշխատանքի տեղավորման, կրթության իրավունքի իրացման, բժշկական սպասարկման հետ կապված, բախվել և բախվում են ֆիզիկական, միջավայրի և սոցիալական այլ խնդիրների, որոնք խանգարում են իրավունքների լիարժեք իրականացմանը։
Պրոթեզ - Sputnik Արմենիա, 1920, 03.12.2021
Եթե կաս` եղիր առաջինը. հաշմանդամություն ունեցողները` խնդիրների և դրանց հաղթահարման մասին
Միանգամից չի լինի, կամ որքանո՞վ է Երևանը հարմարեցված հաշմանդամներին. հարցում
Լրահոս
0