00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ես կքվեարկեի «Շոլցոմատի» օգտին

© AP Photo / Markus SchreiberԳերմանիայի փոխկանցլեր և ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը ծաղկեփունջ է նվիրում կանցլեր Անգելա Մերկելին կառավարության նիստից առաջ (24 նոյեմբերի, 2021թ․)․ Բեռլին
Գերմանիայի փոխկանցլեր և ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը ծաղկեփունջ է նվիրում կանցլեր Անգելա Մերկելին կառավարության նիստից առաջ (24 նոյեմբերի, 2021թ․)․ Բեռլին - Sputnik Արմենիա, 1920, 09.12.2021
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Դեռ մի քանի ամիս առաջ գրեթե ոչ ոք չէր հավատում, որ Գերմանիան վերջին 16 տարիներին ղեկավարած Անգելա Մերկելին կանցլերի պաշտոնում կփոխարինի Օլաֆ Շոլցը։
Չէ՞ որ այլ պետություններում, օրինակ, հենց Հայաստանում, ընտրողը գերադասում է այնպիսի քաղաքական գործիչների, որոնք նախընտրական հավաքներում մուրճը ձեռքին ամպագոռգոռ հայտարարություններ են անում, թե որոշ մարդկանց «ասֆալտին կփռենք», «պատին կծեփենք» և նույնիսկ «թաթիկները կկտրենք»։ Այնինչ Օլաֆ Շոլցին գերմանացիները վաղուց արդեն «Շոլցոմատ» են անվանում՝ ակնարկելով, որ այդ մարդը բանկոմատի նման, առանց իր հույզերն արտահայտելու, պարզապես փող է տրամադրում, մանավանդ, որ Մերկելի կառավարությունում նա գլխավորում էր, այսպես ասած, փողը բաշխող գերատեսչությունը՝ ֆինանսների նախարարությունը։
Նոր կանցլերը նախկիններին փնովելու փոխարեն հաստատ կզբաղվի իր ժողովրդի բարեկեցությամբ
Գիտե՞ք ինչն է ամենազարմանալին։ Կորոնավիրուսը ողջ աշխարհում բացասական ազդեցություն թողեց որոշ բարձրաստիճան պաշտոնյաների կարիերայի վրա։ Օլաֆ Շոլցի դեպքում կատարվեց ճիշտ հակառակը՝ համավարակը ակնհայտորեն նպաստեց նրա հեղինակության անշեղ աճին։ Այո-այո′, խոսքը ոչ թե առողջապահության, այլ ֆինանսների նախարարի մասին է։
Պատճառը շատ պարզ է. մինչ առողջապահության նախարարը ջանքեր էր գործադրում հիվանդության տարածումը կանխելու համար, ֆինանսների նախարարը ամեն ինչ անում էր, որպեսզի կորոնավիրուսը և դրա հետ կապված խիստ սահմանափակումները հնարավորինս քիչ վնաս պատճառեն անհատ ձեռներեցների և շարքային քաղաքացիների բարեկեցությանը։
«Փաշինյանի կողմից մուրճի ցուցադրումը բռնություն չէ». դատախազության ներկայացուցիչ
Օլաֆ Շոլցի նախաձեռնությամբ աջակցման շատ հստակ ու ճկուն համակարգ մշակվեց, որի էությունը պարզունակ, բայց պատկերավոր ձևով կարելի է նաև այսպես ներկայացնել։
Ասենք, ձեր գործատուն կանչում է ձեզ և հայտնում վատ լուրը. «Դուք շատ լավ աշխատող եք և լրիվ արժանի եք ֆինանսական խրախուսման, բայց, կներե′ք, էս անտեր կորոնավիրուսի պատճառով մեր ընկերությունը ստիպված է երկու անգամ կրճատել ձեր աշխատավարձը»։ Ու մինչ դուք մտածում եք, թե ձեր գործատուի այս տհաճ որոշումից հետո ինչպե՞ս եք տակից դուրս գալու, ինչո՞վ եք վճարելու աճող կոմունալ ծախսերի համար, հայտնվում է պետությունը և գործատուին ասում. «Ստո′պ, այս մարդու աշխատավարձը մի′ կրճատեք, ձեր կորոնավիրուսային կորուստը կփոխհատուցվի պետական միջոցներից»։
И.о. премьер-министра Никол Пашинян на предвыборной агиткампании в Котайкской области (13 июня 2021). Егвард - Sputnik Արմենիա, 1920, 16.06.2021
Ամենաարտառոց ընտրությունները. հավաքներին դագաղով մասնակցող թեկնածուն հաղթեց, իսկ մուրճո՞վը
Մեզ մոտ՝ Հայաստանում, պետության այդպիսի անսպասելի աջակցությունը իրենց ընտանեկան բյուջեի վրա երևի թե ամենաշատն են զգացել պատգամավորները, որոնց եկամուտները հսկայական պարգևավճարների շնորհիվ ահագին ավելացան հենց կորոնավիրուսային ժամանակաշրջանում։ Գերմանիայի Բունդեսթագի անդամները, ընդհակառակը, որոշել են հրաժարվել իրենց աշխատավարձի մի մասից՝ հօգուտ անապահով ընտանիքների, որոնք ամենից շատ են տուժել համավարակից։
Ի դեպ, ժամանակին Օլաֆ Շոլցը խոստովանել է. «Այո′, ես էլ եմ պատկառելի աշխատավարձ ստանում ՝ տարեկան 200 հազար եվրո, և կարծում եմ, որ շատ ստացողը ավելի շատ հարկեր պիտի վճարի պետությանը»։ Իսկ այս վերջին քարոզարշավի ժամանակ Օլաֆ Շոլցի թիմի նախընտրական խոստումներից մեկը շատ կոնկրետ էր՝ ողջ Գերմանիայում նվազագույն ժամավճարը 9 եվրոյից դարձնելու ենք 12 եվրո։
Մերկելը հեռացավ. Գերմանիան նոր կանցլեր ունի
Պատկերացրե′ք. առնվազն 12 եվրո՝ մեկ ժամում։ Այսինքն՝ եթե աշխատում ես օրական 8 ժամ, ընդամենը մեկ օրում ստանում ես մի գումար, որն իմ մեկ ամսվա թոշակից էլ շատ է։ Ու գերմանացին հաստատ գիտի՝ Օլաֆ Շոլցը անպայման կանի, որովհետև իր գործունեության ընթացքում բազմիցս է ապացուցել, որ «Մեր խոսքը գործ է» սկզբունքը նրա համար զուտ դատարկ կարգախոս չէ, ինչպես այլ երկրների որոշ քաղաքական ուժերի համար։
Բայց ամենակարևորը՝ Օլաֆ Շոլցի մտքով երբեք չի անցել, որ սեփական սխալները կարելի է շատ հեշտությամբ բարդել նախկին իշխանությունների վրա, ամեն առիթով հայտարարել. «Նախկիններն են մեղավոր»՝ արժանանալով սեփական երկրպագուների բուռն հավանությանը։
Бундестаг устроил овацию Меркель, которая сегодня после 16 лет правления оставит свой пост - Sputnik Արմենիա, 1920, 08.12.2021
Ինչպես Գերմանիայի խորհրդարանականները ճանապարհեցին Անգելա Մերկելին
Ինչպես դիպուկ նկատել է գերմանացի քաղաքագետներից մեկը, այն ուղերձը, որը հասցեագրում է Շոլցն իր ընտրողներին, շատ հստակ է. «Այո′, միգուցե ես ձանձրալի եմ, էմոցիաներից զուրկ, ես «ռոբոտ» եմ, ես «Շոլցոմատ» եմ, բայց ես փորձառու եմ և հուսալի, ունեմ իսկական պրոֆեսիոնալների թիմ և սեփական գործունեությամբ եմ ապացուցել՝ ամեն ինչ կանեմ հասարակ մարդու բարեկեցությունը և անվտանգությունն ապահովելու համար»։
Խոստովանեմ՝ միլիոնավոր գերմանացիների հետ միասին ես էլ անվերապահորեն կքվեարկեի ոչ թե հանրահավաքներում կամ խորհրդարանական ամբիոնից աղաղակող ու ընդդիմությանը շարունակ տարբեր որակումներ տվող գործիչների, այլ հենց «Շոլցոմատի» օգտին։
Լրահոս
0