00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Քթի գործից» մինչև դրոշի կողոպուտ. Մանթաշյանի պաշտպանը քրգործերը քաղաքական է համարում

© Sputnik / Zara MikaԱլեքսանդր Կոչուբաև
Ալեքսանդր Կոչուբաև - Sputnik Արմենիա, 1920, 06.12.2021
Ալեքսանդր Կոչուբաև
Բաժանորդագրվել
Նարեկ Մանթաշյանի պաշտպանը ներկայացրեց, թե ինչ քրգործեր են հարուցվել իր պաշտպանյալի դեմ։ Ըստ փաստաբանի` դրանք օրինականության հետ որևէ կապ չունեն։
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. «Այլընտրանք» ՀԿ ղեկավար Նարեկ Մանթաշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը կարծում է, որ Մանթաշյանի դեմ հարուցված քրգործերը քաղաքական բնույթ է կրում։ Ավելին, նա կարծում է, որ վերջին շրջանում ՀՀ–ում հարուցվող բոլոր քրգործերը քաղաքական երանգ են ստանում։ Կոչուբաևը նման կարծիք հայտնեց Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ։
Կոչուբաևը հայտնեց, որ Մանթաշյանի դեմ մի քանի քրգործ կա` «քթի գործից» մինչև դրոշի կողոպուտ։
Адвокат Эрик Алексанян на пресс-конференции в мультимедийном пресс-центре Sputnik Армения (6 декабря 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 06.12.2021
Համատարած կալանավորում են նրանց, ում քրգործերով իշխանությունը հետաքրքրված է. Ալեքսանյան
Մասնավորապես, Մանթաշյանը մեղադրվում է բժշկական գաղտնիք հայտնելու մեջ, քանի որ հրապարակայնացրել է, որ ՀՀ երրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրգործով դատավոր Աննա Դանիբեկյանը քթի պլաստիկ վիրահատության է դիմել` Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը քննարկելու փոխարեն։

«Մենք մամուլի ասուլիսի ժամանակ քննադատությամբ հանդես եկանք դատավորի պահվածքի հանդեպ։ Պարզվեց, որ Դանիբեկյանի վիրահատության հարցն այնքան կարևոր է, որ անգամ պաշտպանվում է քրեական օրենսգրքով։ Քրգործ հարուցվեց բժշկական գաղտնիք հայտնելու մասով»,–ասաց Կոչուբաևը։

Նա նշեց նաև, որ դատարանը հաշվի չառավ այն փաստը, որ երբ Դանիբեկյանը դատարան է գնացել, նրա դեմքի փոփոխությունը տեսանելի է եղել։ Այժմ, ըստ պաշպանի, «քթի գործը» գտնվում է դատական քննության փուլում։ Կոչուբաևը պնդում է` ակնհայտ է, որ սա չէր կարող տեղավորվել բժշկական գաղտնիքի մեջ և քաղաքական նպատակ էր հետապնդում։
Մանթաշյանի դեմ քրգործերից մեկն էլ առնչվում է այն դեպքին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրեց հրադադարի հայտարարությունը և բողոքի ակցիաներ սկսվեցին։
Ընդդիմադիր պատգամավորները պահանջում են քրգործ հարուցել Ալեքսանյանի ու Քոչարյանի նկատմամբ
Կոչուբաևի խոսքով` Մանթաշյանը կառավարության շենքում ծածանել է ՀՀ դրոշը, սակայն նրան վերագրվել է դրոշի կողոպուտի մեղադրանք։
Փաստաբանն ամփոփեց այս դեպքերը` ասելով, որ գուցե թվա , թե այս ամենը սարկազմ է, սակայն սրանք տեղ են գտել մեր իրականության մեջ։
Судья Анна Данибекян на заседании по вопросу ареста Айка Саргсяна (7 сентября 2018). Ереван - Sputnik Արմենիա, 1920, 02.02.2021
Գեղեցիկ, երիտասարդ կին եք. Յուրի Խաչատուրովը դատավորին խորհուրդ տվեց նայել հայելու մեջ
Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության` Մանթաշյանը օրենքով չնախատեսված կարգով, առանց Դանիբեկյանի համաձայնության, գիտակցելով, որ խախտում է վերջինիս անձնական կյանքի գաղտնիությունը, 2020 թվականի ապրիլի 9-ին «Հայելի ակումբում» ասուլիսի ժամանակ հրապարակել է Դանիբեկյանի քթի վիրահատության մասին տեղեկությունը:
1 տարի անց` այս տարվա հունիսի 26-ին, Մանթաշյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ չնայած քննության արդյունքում վերոհիշյալ քրգործի կասեցման որոշում էր կայացվել, սակայն «հետընտրական Հայաստանի քաղաքական հետապնդումների համատեքստում գործը վերաբացվել է»։
Լրահոս
0