00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կապան-Ճակատեն ավտոճանապարհին ադրբեջանական կողմն այս գիշեր մաքսակետ կտեղադրի. ԱԱԾ

© Sputnik / Aram NersesyanՃակատեն
Ճակատեն - Sputnik Արմենիա, 1920, 14.11.2021
Ճակատեն. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հայկական կողմը հայելային եղանակով նշված ավտոճանապարհին նույնպես կտեղակայի սահմանային ու մաքսային հսկողության կետեր։
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Սյունիքի մարզի Կապան-Ճակատեն ավտոճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում նոյեմբերի 15-ին՝ ժամը 00։00-ից սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով ադրբեջանական կողմը կտեղակայի անցակետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։
«Համապատասխանաբար հայկական կողմը հայելային եղանակով նշված ավտոճանապարհին նույնպես կտեղակայի սահմանային ու մաքսային հսկողության կետեր»,- ասված է հաղորդագրության մեջ։
Միաժամանակ հայտնում են, որ տվյալ հատվածում այլընտրանքային ավտոճանապարհը պատրաստ կլինի մինչև սույն տարեվերջ։
Дорожный знак у въезда в село Чакатен, Сюник - Sputnik Արմենիա, 1920, 13.11.2021
Եթե Ճակատենի ճանապարհը փակվի, Կապանի գյուղերի բնակիչները ստիպված կլինեն շրջանցել Մեղրիով
Նշենք, որ նոյեմբերի 13-ից լուրեր են շրջանառվում, որ Սյունիքի մարզի Ճակատեն համայնքում Ադրբեջանը նոր մաքսակետ է տեղադրում։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Կապան խոշորացված համայնքի Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը հաստատել էր տեղեկությունը, որ Ճակատենից դեպի Կապան տանող ճանապարհին, գյուղից 4 կմ հեռավորության վրա, ադրբեջանցիներն ինչ-որ շինարարական աշխատանքներ են իրականացնում:
Այսօր առավոտյան ՏԻՄ ընտրություններում քվերակելուց հետո լրագրողների հետ զրույցում Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանն ասել էր, որ տնակ է տեղադրվել հենց ճանապարհի մոտ։ Նա նշել էր, որ այդ հատվածն այժմ օգտագործվում է նույն ռեժիմով, բայց մտավախություն կա, որ կարող է վերածվել մաքսակետի։
Որևէ գյուղ չի մեկուսանա․ ԱԽՔ-ը` Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական մաքսակետ դնելու մասին
Հիշեցնենք` նոյեմբերի 11-ին ՀՀ կառավարության նիստից հետո Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ Սյունիքի մարզի Գորիս–Կապան ճանապարհի դիմաց Ադրբեջանը միջանցք է պահանջել դեպի Նախիջևան։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կառավարության նիստում հայտարարել էր, որ Ադրբեջանի ծանուցումից հետո (որ պատրաստվում են մաքսատուրք գանձել նշված ճանապարհով անցնող ՀՀ քաղաքացիներից) իրենք որոշել են հրաժարվել այդ ավտոճանապարհից ու ՀՀ քաղաքացիներին ուղղորդել երթևեկել այլընտրանքային` Կապան-Աղվանի–Տաթև–Հալիձոր– Շինուհայր ճանապարհով։
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ընդգծել էր, որ Կապան քաղաքից Ճակատեն գյուղ տանող ճանապարհին մաքսակետ տեղադրելն ուղիղ ազդեցությամբ կապված է հայկական 6 գյուղերի՝ Ճակատենի, Սրաշենի, Շիկահողի, Ներքին Հանդի, Ծավի, Շիշկերտի բնակչության ամենակենսական իրավունքների կոպիտ ու զանգվածային ոտնահարումների հետ:
Լրահոս
0