00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հիմք հանդիսացած հոդվածը ՍԴ-ն սահմանադրական է ճանաչել

© Photo : official site of the MoD of RAՕնիկ Գասպարյան
Օնիկ Գասպարյան - Sputnik Արմենիա, 1920, 02.11.2021
Բաժանորդագրվել
Արմեն Սարգսյանի` դեռ մարտ ամսին ՍԴ դիմումի առնչությամբ դատարանը որոշում է կայացրել։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասը Սահմանադրական դատարանը սահմանադրական է ճանաչել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը՝ հավելելով, որ որոշումը եռօրյա ժամկետում կհրապարակվի ՍԴ պաշտոնական կայքում:
Հայաստանի ՄԻՊ–ը դիմել է Սահմանադրական դատարան
Նշենք, որ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու համար վարչապետ Նիկոլ Փաշինյանը հենց այս հոդվածին էր հղում կատարել, իսկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այն ուղարկել էր ՍԴ` դրա սահմանադրականությունը որոշելու։
Ի դեպ, վերոհիշյալ 40-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոն զբաղեցնող պայմանագրային զինծառայողին զինվորական պաշտոնից ազատումն իրականացվում է սույն օրենքի 35.1-ին հոդվածով բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոնի նշանակելու համար սահմանված կարգով: Բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոնից ազատումը կարող է իրականացվել անկախ այն հանգամանքից` առկա են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքեր, թե ոչ»:
Вакцинация - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2021
ՍԴ-ն նոյեմբերի 25-ին կքննի «կամավոր-պարտադիր» պատվաստման սահմանադրականությունը
Ավելի պարզ` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասը, որն ուժի մեջ է մտել 2018թ. հունիսի 21-ին, սահմանում է, որ բարձրագույն զինվորականին պաշտոնից կարելի է ազատել նաև առանց պատճառի:
Հիշեցնենք` ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` նշելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում` հեղափոխությունը պաշտպանելու համար։
«Պետք է աջակցենք Ռոբերտ Քոչարյանին». Օնիկ Գասպարյանն ուղերձ է հղել
Նա հայտնեց նաև, որ ստորագրել է ԳՇ շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը առաջարկությունը նորից ուղարկեց ՀՀ նախագահին։
Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ է դիմելու ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
Օնիկ Գասպարյանն ու Նիկոլ Փաշինյանը - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Դատարանը կարճել է Օնիկ Գասպարյանն ընդդեմ ՀՀ նախագահի և Նիկոլ Փաշինյանի գործով վարույթը
Կառավարությունը հրապարակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը` նշելով, որ 2021թ. մարտի 10-ից Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից։
Մինչ այդ ՀՀ նախագահի աշխատակազմը հայտնեց, որ Արմեն Սարգսյանը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
Լրահոս
0