00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ է կատարվում ՊՇՌ թեստերի շուկայում և օդանավակայանում. Գևորգյանը խոստանում է պատասխանել

© Sputnik / Aram NersesyanԳեղամ Գևորգյան
Գեղամ Գևորգյան - Sputnik Արմենիա, 1920, 02.11.2021
Բաժանորդագրվել
Հայաստանում իրականացվող ՊՇՌ թեստերի արժեքը ամիսներ առաջ տատանվում էր 15-20 հազար դրամի սահմաններում։ Այսօր դրանց արժեքը նվազել է մինչև 8000։ Որոշ կազմակերպություններ սեպտեմբեր–հոկտեմբերին կորպորատիվ փաթեթներով նույն ծառայությունը նույնիսկ 5000 դրամով էին մատուցում։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Կորոնավիրուսի ՊՇՌ թեստերի գների հարցում Տնտեսական մրցակցության հանձնաժողովն անելիք չունի։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։
«Եթե շուկայում չկա մեկ տնտեսվարող սուբյեկտ, որը գերիշխող դիրք ունի, նույնիսկ եթե ինքը գինը սահմանի X կամ Y, այստեղ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ինտերվենցիա չի կարող ունենալ»,– ասաց Գևորգյանը։
Բուժքույրը կորոնավիրուսի թեստի փորձանմուշով - Sputnik Արմենիա, 1920, 01.11.2021
Ի՞նչ գնով է պետությունը ձեռք բերում ՊՇՌ թեստերը, և ինչո՞ւ հայկականներն այլևս չեն կիրառվում
Նրա խոսքով` պետությունը չի կարող նաև ընդհանուր գին սահմանել բոլորի համար, քանի որ այդկերպ կխախտվեն ազատ մրցակցության կանոնները։
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահը նաև նշեց, որ հանձնաժողովն արդեն ուսումնասիրել է շուկան ու պարզել, որ այդտեղ գերիշխող դիրք ունեցող ընկերություն չկա։ Բայց դրանով իր աշխատանքը չի ավարտել։ Ներկա պահին էլ ուսումնասիրվում են օդանավակայանում մատուցվող ծառայությունները և ՊՇՌ թեստերի շուկայի նոր իրողությունները։

«Որովհետև շուկան դինամիկ է, չէ՞, անընդհատ փոխվում է։ Հիմա ես տվյալներ չեմ հրապարակի, որ վարույթի վրա ազդեցություն չթողնեմ, բայց, կարծում եմ, ամենաշատը 1-2 ամսվա ընթացքում դուք ամբողջ պատկերը կտեսնեք` ինչ տեղի ունեցավ ՊՇՌ թեստերի շուկայում, ինչպես փոխվեցին գները, ինչու բարձրացան, ինչու իջան, օդանավակայանն ինչ ծառայություններ մատուցեց»,– ասաց Գևորգյանը։

Ինչ վերաբերում է թեստերի համար մամուլում հիշատակված 2500 դրամ արժեքին` Գևորգյանի մեկնաբանմամբ` դա միայն թեստի արժեքն է, մինչդեռ դրան ավելանում են նաև լաբորատոր ու վարչական ծախսերը, սարքավորումների արժեքը, որի արդյունքում ծառայության ընդհանուր արժեքը բարձրանում է։
Հիշեցնենք` Հայաստանում իրականացվող ՊՇՌ թեստերի արժեքը ամիսներ առաջ տատանվում էր 15-20 հազար դրամի սահմաններում։ Այսօր այն նվազել է մինչև 8000 դրամ։ Որոշ կազմակերպություններ սեպտեմբեր– հոկտեմբերին կորպորատիվ փաթեթներով մինչև 5000 դրամով էին մատուցում նույն ծառայությունը։
Գյումրի. ռեստորան - Sputnik Արմենիա, 1920, 12.10.2021
Ռեստորաններ` միայն պատվաստված կամ ՊՇՌ թեստերով. ԱՆ-ի խստացումներն այդքան անհրաժե՞շտ են
Ինչ վերաբերում է օդանավակայանին, այստեղ նույն կազմակերպությունների մատուցած ծառայությունները 2-3 հազար դրամով բարձր են իրենց կենտրոններում սահմանված գներից։
Լրահոս
0