00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տաշիրում դիմակավորված հարձակվել են ոստիկանության նախկին պաշտոնյայի տան վրա. մանրամասներ

© Sputnik / Andranik GhazaryanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2021
Բաժանորդագրվել
Կայքի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչներն արդեն պարզել են հանցագործներից մեկի ինքնությունը։
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Տունը, որի նմակիչների վրա այսօր հարձակվել էին Տաշիրում, պատկանում է Օթարի Նաբոևին, որը նախկինում աշխատել է ոստիկանության Տաշիրի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ, կոչումով ոստիկանության փոխգնդապետ է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Արդեն հայտնել ենք, որ այսօր՝ հոկտեմբերի 29-ին, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Լոռու մարզում. հնչել են կրակոցներ, կան տուժածներ։
Կայքի տեղեկացմամբ` Օթարի Նաբոևն այս պահին գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում։
Տուժածները նրա կինն ու որդին են` 48-ամյա Սուսաննա Շամոյանը և 29-ամյա Խալո Նաբոևը։
Դանակ - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2021
Արթիկում ավազակային հարձակում են գործել բուժքույրերի վրա
Կայքի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչներն արդեն պարզել են հանցագործներից մեկի ինքնությունը, որի տվյալներն այս պահն նախաքննության շահերից ելնելով՝ չեն հրապարակում։
Նա Տաշիր քաղաքի բնակիչ է՝ նախկինում գողությունների և ավազակային հարձակման համար դատապարտված։
Հիշեցնենք` Լոռու մարզի Տաշիր քաղաքում այս գիշեր ավազակային հարձակում էր տեղի ունեցել։
Ըստ ՔԿ–ի` նույն օրը՝ ժամը 02։30-ին, վերջինիս մայրը ոստիկաններին հայտնել է, որ նշված օրը՝ ժամը 01։30-ի սահմաններում, երկու դիմակավորված և զինված անձ մուտք են գործել իրենց տուն, հարցրել են որդու գտնվելու վայրը և գումար ու ոսկի պահանջել: Ստանալով բացասական պատասխան՝ նրանցից մեկն ինքնաձիգի խզակոթով հարվածել է կնոջ ճակատին, իսկ մյուսը բարձրացել է երկրորդ հարկ։
Քիչ անց, երբ որդին վերադարձել է, նրանցից մեկը տան բակում կրակել է որդու ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որից հետո ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք դիմել են փախուստի:
Внеочередное заседание Национального Собрания (7 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 08.01.2021
Մաքսայինի նախկին պետի տան վրա ավազակային հարձակման գործով կդատվի ԱԺ նախկին պատգամավորը
Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (ավազակություն, որը կատարվել է առողջությանը ծանր վնաս պատճառելով), 34-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանության փորձ` շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաև զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։
Լրահոս
0