00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կցուցադրեն թռչող սարքեր. Հայաստանը՝ տարվա գլխավոր հայթեք-միջոցառման նախաշեմին

© Sputnik / Janna PoghosyanКомпания по разработке мобильных игр "Rockbite Games"
Компания по разработке мобильных игр Rockbite Games - Sputnik Արմենիա, 1920, 26.10.2021
Բաժանորդագրվել
Այս տարի, ամենամյա ցուցահանդեսից բացի, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UATE) հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 3-ը կանցկացնի «Թվային շաբաթ» (DigiWeek) միջազգային կոնֆերանսների շարք:
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. 2020թ․-ի ընդմիջումից հետո Հայաստանում կրկին կանցկացվի բարձր տեխնոլոգիաների DigiTec ցուցահանդեսը։ Բայց տարվա գլխավոր հայթեք միջոցառումն այս տարի կընդլայնվի՝ կկայանան մի շարք միջազգային համաժողովներ, Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմում է Հայաստանի առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը։
«Թվային շաբաթը» կանցկացվի հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 3-ը:
ԱՊՀ իրավապահները միասին կպայքարեն ՏՏ ոլորտում հանցագործությունների դեմ
Ախորժակն ուտելիս է բացվում. երբ 2019-ին Հայաստանն ընդունեց տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT), DigiTec միջոցառումները ևս որոշեցին միջազգային դարձնել, ընդ որում` ոչ միայն պաշտոնապես (հյուրերի կազմով), այլև բովանդակային առումով։

Տաղանդների «ցուցափեղկը»

Հոկտեմբերի 27-28-ին՝ DigiWeek-ի առաջին երկու օրերին, մեկնարկում է հայկական ստարտափների շնորհանդեսը (hi-tech showcase)։ Ծրագրավորողների համար դա հատկապես հետաքրքիր է, քանի որ շնորհանդեսներին ուշադիր հետևելու են վենչուրային ներդրողները խոշոր հիմնադրամներից։ Բայց ոչ պակաս հետաքրքիր պետք է լինեն զարգացող երկրներում ստարտափների հնարավորությունների մասին քննարկումները (թե՛ ՏՏ, թե՛ այլ բարձր տեխնոլոգիական ոլորտներում)։
Остановка городского транспорта компании Outdoor effect в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 04.06.2021
«Սբերը» կօգնի, որ «Հայփոստը» նորարարական ՏՏ լուծումներ ներդնի տրանսպորտի ոլորտում
Հաջորդ թեման կլինի ծրագրավորողների հեռավար աշխատանքն ու աշխարհի ցանկացած կետից աշխատանքի հրավեր ստանալու հնարավորությունը։ Նախկինում բազմաթիվ հայ ծրագրավորողներ էին այդպես աշխատում, իսկ հիմա հենց հայկական կազմակերպություններն են մասնագետների պակաս զգում, և արտասահմանում են փնտրում նրանց (որոշ ընկերություններ անգամ արտերկրում մասնաճյուղեր են բացել, որոնցից մեկը՝ Կիևում, հաշվի առնելով ուկրաինացի ծրագրավորողների աշխատավարձ-որակ հարաբերակցությունը - խմբ․)։

Միջազգային համաժողով

Հոկտեմբերի 29-30-ը տեղի կունենա հայթեքի հեռանկարներին նվիրված միջազգային համաժողով: Առաջին օրը հայկական և արտասահմանյան բիզնեսի և պետական կառույցների ներկայացուցիչները քննարկելու են արդիական խնդիրները՝ կլիմայի փոփոխություն, ռեսուրսների պահպանում և, բնականաբար, հետքովիդային զարգացում:
«Այթիշնիկների» բանակ. Հայաստանում ռազմական ծրագրավորողների դասընթացը կարող է վերսկսվել
Հայաստանում արդեն մի քանի ընկերություն կա, որոնց համար քովիդային իրականությունը աճի հնարավորություն է դարձել (ամենավառ օրինակը Krisp-ն է, որը տեսազանգերի ընթացքում աղմուկները խլացնելու սոֆթ է ստեղծում)։ Կքննարկվի նաև, թե որ նախագծերը կարող են «կրակել» հետքովիդային աշխարհում, և առհասարակ ինչպիսին կլինի այդ աշխարհը, ինչպես են այնտեղ աշխատելու և սովորելու, օնլայնի և օֆլայնի ինչ հարաբերակցությամբ։
ԱՄՆ-ում համալսարանները մեկուկես տարի առցանց են աշխատել՝ շատ ավելի երկար, քան Հայաստանում։ Իսկ հաշվի առնելով, որ բազմաթիվ ամերիկյան բուհերում վարձավճարը բավականին մեծ է, ավելի ու ավելի շատ մարդիկ են սկսում իրենց հարց տալ՝ իմաստ ունի՞ արդյոք այդքան վճարել, եթե այդ կամ նմանատիպ դասախոսություններ կարելի է լսել և անգամ առաջադրանքներ կատարել Coursera-ում կամ EdX-ում, որտեղ դա անվճար կամ զգալիորեն ավելի մատչելի է։
Заключенные в УИУ Армавир принимают участие в международном шахматном турнире среди заключенных (5 августа 2019). Армавирская область - Sputnik Արմենիա, 1920, 21.09.2021
Հայաստանյան թիմը կմասնակցի ծրագրավորման աշխարհի գլխավոր առաջնությանը
««Կրթական հեղափոխության» հարցերը կքննարկեն և՛ համալսարանների, և՛ ՏՏ ընկերությունների (այդ թվում՝ սփյուռքի հայերին պատկանող) ներկայացուցիչները, որոնք մասնագիտացել են կրթության ոլորտում (EdTech)»,-նշեց Քասարջյանը:
Կքննարկվեն նաև առցանց առևտրի հեռանկարները․ չնայած իրական խանութները երբեք չեն անհետանա, սակայն կաճի էլեկտրոնային առևտրի նշանակությունը, որին մենք արդեն սովորել ենք այս մեկուկես տարվա ընթացքում։ «Ծրագրավորողների համար դա նոր շուկա է բացում»,– ավելացրեց նա։

Եվս մեկ համաժողով

Հոկտեմբերի 28-ին Երևանում Հայաստանի տելեկոմ-օպերատորների միության աջակցությամբ տեղի կունենա Էլեկտրահաղորդակցության միջազգային միության (ITU) տարածաշրջանային համաժողովը, որտեղ կքննարկվեն հեռահաղորդակցության նոր միտումները (այդ թվում՝ համաշխարհային, ինչպիսիք են Իլոն Մասկի SpaceX ընկերության ինտերնետ-կապը՝ ցածր թռչող ուղեծրային արբանյակներով):

DigiTec-ը՝ հիմա

DigiTec Expo-ն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 29-30-ը՝ Մարզահամերգային համալիրում (ոչ թե Mergelyan Expo-ում, ինչպես նախորդ տարիներին)։ Այդ որոշումն ընդունել են «քովիդային» անվտանգությունից ելնելով։ Ցուցահանդեսը կկայանա սահադաշտի տարածքում, որտեղ ավելի շատ տեղ կա թե՛ տաղավարների, թե՛ միջանցքների համար։
Руки на клавиатуре компьютера - Sputnik Արմենիա, 1920, 30.03.2021
Պատերազմի մասնակիցները ծրագրավորման դասընթաց կանցնեն ու կրթաթոշակ կստանան
Բացի մասնագիտական ընկերություններից, կներկայացվեն նաև աշակերտական աշխատանքներ՝ Armath դպրոցական ինժեներական լաբորատորիաներից (որոնց մասին Հայաստանում արդեն շատերն են տեղյակն և որոնց տարածման գործում մեծ է UATE-ի նախկին տնօրեն, հանգուցյալ Կարեն Վարդանյանի վաստակը):
«Մենք նաև հաճելի անակնկալ ենք պատրաստում, կցուցադրենք թռչող սարքեր, որոնք աշակերտները սկսել են հավաքել»,-ավելացրեց Քասարջյանը։
Ակնկալվում է ոչ միայն Երևանի, այլև Գյումրու, Գորիսի, Ստեփանակերտի և այլ քաղաքների ընկերությունների մասնակցությունը:

Իսկ ArmHiTec-ը՝ մյուս տարի

Վերջին մի քանի տարվա ընթացքում UATE-ն կազմակերպել է ոչ միայն ընդհանուր DigiTec, այլեւ ArmHiTec պաշտպանական տեխնոլոգիաների մասնագիտացված ցուցահանդեսներ: Հաշվի առնելով, որ այն շահագրգիռ լսարան է հավաքում, ցուցահանդեսը որոշել են անցկացնել ոչ թե ավանդական «Դիջիթեքի» հետ միասին, այլ առանձին՝ հաջորդ տարի։

Վերջում ՝ գագաթնաժողով

Գագաթնաժողովի երեք օրերին (նոյեմբերի 1-3) տեղի կունենան թեմատիկ քննարկումներ. առաջին օրը ՝ գիտական մշակումների և կայուն տեխնոլոգիաների հեռանկարների մասին, երկրորդ օրը՝ արհեստական բանականության հեռանկարների մասին (որտեղ մի քանի նախագիծ կներկայացվի Հայաստանից), իսկ երրորդ օրը տեղի կունենա վենչուրային գագաթնաժողովը, որտեղ կքննարկվեն հայթեք-նախագծերի ֆինանսավորման գլոբալ հարցերը:
Կքննարկվեն նաև գիտական մշակումների առևտրայնացման հեռանկարներ։ Հայաստանում հաջող օրինակներ արդեն կան, դրանցից մեկը Denovo Sciences ստարտափն է, որն օգնում է արագացնել նեյրոնային մոլեկուլների որոնումը դեղերի համար:

Գլխավորը՝ ապագայի համար

Թե ինչ տեղ կզբաղեցնի Հայաստանը օնլայնում և օֆլայնում 10-20 տարի հետո, կախված է նրանցից, ովքեր այսօր դպրոց են գնում, հիշեցնում է Քասարջյանը։ Ուստի UATE-ն հերթական անգամ կանցկացնի «Կորիզ» մրցույթը աշակերտների և ուսուցիչների համար։
Ինժեներական քաղաք և ոչ միայն․ի՞նչ է փնտրում ռուսական բիզնես-առաքելությունը Հայաստանում
Հոկտեմբերի 30-ին կպարգևատրվեն շուրջ երկու հազար աշակերտներ և ուսուցիչներ (ընդ որում՝ ոչ միայն նրանք, ովքեր լավ են ուսուցանում կամ ինֆորմատիկա են դասավանդում)։ Գերազանցիկը միայն նա չէ, ով հինգեր (կամ, ներկայիս համակարգով, 10) է ստանում, այլև նա, ով արագ է հասկանում տեղեկատվությունը։ Վաղը այդպիսի ծրագրավորողները, ֆիզիկոսները կամ դիվանագետները կամ, ինչու ոչ, ֆերմերները, կհասկանան ոչ միայն այն, ինչ անում են, այլև թե ինչպես իրենց (մեր) երկրում գտնեն իրենց տեղը արագ փոփոխվող աշխարհում։
Լրահոս
0