00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բնամթերքի գնաճի պահպանումը պարենային լուրջ ահազանգ է. Ավետիսյան

Բաժանորդագրվել
«Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի պարենային անվտանգության հարցերին, ինչպես նաև համավարակի ու 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած խնդիրներին։

Պարենային անվտանգության հետ կապված հարցերը սրվել են այն պատճառով, որ նախևառաջ պակասել է մեր գյուղատնտեսության ակտիվությունը, քանի որ ավելի պակաս ցանքատարածություններ ու բերքատվություն ունենք։ Հետևաբար, պարենի պակաս որոշ չափով այնուամենայնիվ զգալու ենք և արդեն զգում ենք։ Պարենի համաշխարհային օրվա հետ կապված Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում ասել է «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը։
Նրա դիտարկմամբ` ամեն ամիս աննախադեպ բարձրանում են բնամթերքների գները, որոնք նախորդ տարվա սեպտեմբեր ամսվա համեմատությամբ աճել են 15.8 տոկոսով, ինչը բավականին մեծ թիվ է։ Ըստ նրա` պարենային խնդրահարույց իրավիճակի առաջացման հիմնական պատճառն արտադրության և առաջարկի նվազումն է, ինչը պայմանավորված է նաև դրսից ներկրումների ծավալներով։
Գների փոփոխությունը Հայաստանում - Sputnik Արմենիա, 1920, 12.10.2021
Կյանքը Հայաստանում թանկանում է. ինչպես են փոփոխվել սննդամթերքի գները
«Արցախյան 44-օրյա պատերազմը ևս մեկ անգամ հաստատեց այն թեզը, որ մենք նախապես պետք է Արցախի հետ ունենայինք պարենային ընդհանուր հաշվեկշիռ, որովհետև ինչ արտադրվել է Հայաստանում, սպառվել է Արցախում և հակառակը։ Հենց միայն հացահատիկ Արցախից տարեկան ներկրել ենք 25 հազար տոննա, մինչդեռ պատերազմի արդյունքում Արցախը կորցրել է իր ցանքատարածությունների մոտ 80 տոկոսը, իսկ ինչն էլ մնացել է, դրա հետ կապված կա ոռոգման ջրի լուրջ խնդիր, քանի որ ջրային ռեսուրսների զգալի մասը նույնպես անցել է ադրբեջանցիների վերահսկողության տակ և բաց է թողնվում խիստ սահմանափակ քանակով։ Էլ չենք խոսում հսկայական գյուղտեխնիկայի կորստի մասին։ Այսօր արդեն մենք պետք է օգնենք Արցախին»,– նշեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսորը։

Ավետիսյանի գնահատմամբ` այժմ Հայաստանում պարենային անվտանգության խնդիրները լուծում է ոչ այնքան պետությունը, որքան գործարարները, ներկրողները, մասնավոր սեկտորը։ Կառավարության օժանդակող քայլերն, ինչ–խոսք, կարևոր են, բայց գլխավոր դերակատարները մնում են գործարարներն ու գյուղացիները, որոնցից էլ կախված է մեր պարենային անվտանգությունը։

Հետևաբար, գյուղնախարարության լուծարումն, ըստ տնտեսագետի, ամենասխալ քայլերից մեկն էր։
Անդրադառնալով միջազգային շուկայում պարենային ապրանքների գնաճին` Ավետիսյանն ընդգծեց, որ կա առաջարկի սահմանափակում, ինչի շնորհիվ կարող են լինել ավելի պակաս չափով ներկրումներ, որովհետև բնամթերք արտահանող երկրները սկսել են հսկայական կուտակումներ անել ու մեծացնել պարենային ռեսուրսների պահեստավորման ծավալները`հաշվի առնելով համավարակից առաջացած ռիսկերը։
ԵԱՏՄ–ում նախագիծ են մշակում պարենի դեֆիցիտի դեմ արագ պայքարելու համար
Այսինքն` խաթարվում է ներկրման ու արտահանման արժեշղթան, ինչն էլ իր հերթին հանգեցնում է համաշխարհային շուկայում առկա օրինաչափությունների խախտման։
«Հայաստանում կարտոֆիլն արդեն չի հերիքում, թեև միշտ ունենում էինք ավելցուկ, իսկ բանջարեղենի գներն աճել են 70 տոկոսով։ Այդուհանդերձ մեր երկրում սով չի լինի, այդ վտանգը տեսանելի չէ, բայց կա հիմնավոր անհանգստություն, որովհետև երբ դժվարանում է ներմուծումը, այդ դեպքում պարենային խնդիրների ի հայտ գալը պետք չէ բացառել։ Հայ գյուղացին դեռևս ամբարում է իր պաշարները, իսկ ներկրման ծավալների հաշվին դեռ կարողանում ենք ապահովել առաջարկը, բայց բնամթերքի գնաճի պահպանումը պարենային լուրջ ահազանգ է»,– ասաց տնտեսագետը։
Ավետիսյանի խոսքով` մեր երկրի պարենային անվտանգության ռազմավարության մեջ կան շատ գեղեցիկ ու հիմնավոր ձևակերպումներ, բայց ցավոք այդ կարևոր փաստաթուղթն արդյունավետորեն ու լիարժեքորեն կյանքի չի կոչվում։
Լրահոս
0