00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի բերդն ու Պասկևիչի կամուրջը. ի՞նչ տոն է առաջարկում Պետդումայի փորձագետը

Բաժանորդագրվել
ՌԴ Պետական դումայի ԱՊՀ երկրների և եվրասիական ինտեգրացիայի հարցերի կոմիտեի փորձագետ Արմեն Բենիամինովը Sputnik Արմենիայի եթերում խոսել է Երևանի ազատագրման օրը նշելու անհրաժեշտության մասին։
Արմեն Բենիամինովը Մոսկվայում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և գործարարների հետ հանդիպմանը հարց է հնչեցրել, թե ինչու Հայաստանի ոչ մի իշխանություն՝ ո՛չ ներկա, ո՛չ նախկին, չեն նշել Երևանի ազատագրման օրը, բայց պատասխան չի ստացել։ Նրա խոսքով` Հայաստանի խորհրդարանում էլ կան համակիրներ, որոնք կարծում են՝ Երևանի ազատագրման օրը՝ հոկտեմբերի 1–ը պետք է նշվի որպես տոն։ Գուցե առաջիկայում այդ հարցը քննարկեն ու առաջարկ ներկայացնեն։
Բենիամինովը նաև տոնը նշելու վայր է առաջարկում` Պասկևիչի կամուրջը։

«Ես օրեր առաջ գնացել եմ, տեսել Պասկևիչի կամուրջը Վայքում։ Երևանի ազատագրման օրվա միջոցառումները կարող են սկսել հենց Պասկևիչի կամրջից և գալ դեպի Երևան, ինչպես ռուսական զորքը Պասկևիչի հրամանով կառուցելով կամուրջը` Վայոց Ձորով շարժվեց դեպի Երևան»,–ասում է Բենիամիովը՝ նշելով, որ Պասկևիչի կամուրջը կառուցվել է Վայոց Ձորի ամենանեղ հատվածում Պասկևիչի զինվորների կողմից, և այն մինչև այսօր կանգուն է։

Բենիամիովը կարծում է, որ կամուրջը կարելի վերանորոգել և այն նաև զբոսաշրջիկների համար նոր ու հետաքրքիր վայր կլինի։
Պետդումայի փորձագետը Sputnik Արմենիայի եթերում խոսում է նաև հայ–ռուսական գործակցության մասին` նշելով, որ նոր ծրագրեր ունեն ուսանողների հետ, միաժամանակ նկատում է, որ նոր սերունդն ունի ռուսերենի իմացության խնդիր։ Կարծում է՝ ռուսերենի տարածման ու ուսուցանման առումով լուրջ աշխատանք է պետք տանել, որպեսզի երիտասարդները անգլերենին զուգահեռ նաև ռուսերենին տիրապետեն։ Այս մասով նաև ՌԴ Պետդումայի ԱՊՀ երկրների և եվրասիական ինտեգրացիայի հարցերի կոմիտեն է զբաղվում, որպեսզի սովորելու և աշխատելու համար Ռուսաստան մեկնած հայերը խնդիրներ չունենան շփվելիս։
Հիշեցնենք, որ 1827 թ–ի հոկտեմբերի 1–ին ռուսական զորքերը Իվան Պասկևիչի հրամանատարությամբ մտել են Երևանի բերդ։ Երևանի բերդի գրավման համար գեներալ Իվան Պասկևիչը ստացել է «Կոմս Էրիվանսկի» կոչումը։
Լրահոս
0