https://arm.sputniknews.ru/20210824/ays-tari-hayastanic-inqnatirov-meknel-chi-veradarcel-4339-uxevor-28761260.html
Այս տարի Հայաստանից ինքնաթիռով մեկնել և չի վերադարձել 43039 ուղևոր. «Ժողովուրդ»
Այս տարի Հայաստանից ինքնաթիռով մեկնել և չի վերադարձել 43039 ուղևոր. «Ժողովուրդ»
Sputnik Արմենիա
Ինքնաթիռով մեկնած և չվերադարձածների թիվը չի կարելի ասել, որ ամբողջությամբ արտացոլում է արտագաղթի պատկերը, քանի որ բազմաթիվ քաղաքացիներ նախընտրում են ցամաքային... 24.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-24T10:10+0400
2021-08-24T10:10+0400
2021-08-24T10:33+0400
հասարակություն
հայաստան
արտագաղթ
ինքնաթիռ
«զվարթնոց» օդանավակայան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/1e/27741561_0:84:1601:984_1920x0_80_0_0_2f6773b2dedb01e9364f76b6a506f6fc.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik. Այս տարվա հունվար-հուլիս ամիսների արդյունքներով՝ Հայաստանից ինքնաթիռով մեկնել և չի վերադարձել 43 հազար 39 ուղևոր: Այս տեղեկությունն այսօր հրապարակել է «Ժողովուրդ» օրաթերթը։ՀՀ քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեն թերթին հայտնել է, որ «Զվարթնոց» օդանավակայանից հունվար-հուլիս ամիսներին մեկնել է 515 հազար 849, իսկ ժամանել՝ 488 հազար 833 ուղևոր, այսինքն՝ չի վերադարձել 27 հազար 16 քաղաքացի:««Շիրակ» օդանավակայանից այս տարվա 7 ամիսներին մեկնել է 42 հազար 141, վերադարձել` 26 հազար 118 ուղևոր՝ 16 հազար 23 ուղեւորով պակաս: Ի դեպ, ինքնաթիռով մեկնած և չվերադարձածների թիվը չի կարելի ասել, որ ամբողջությամբ արտացոլում է արտագաղթի պատկերը, քանի որ բազմաթիվ քաղաքացիներ նախընտրում են ցամաքային ճանապարհը: Եթե այն լիարժեք բացվի, ապա այս ցուցանիշը մի քանի անգամ կավելանա»,–գրում է թերթը:Չեխական ընկերությունն առաջարկում է վերակառուցել Ստեփանավանի օդանավակայանըՀայտնել էինք, Գյումրու «Շիրակ» օդանավակայանը հուլիսի 15-ից մինչև սեպտեմբերի 15-ը չի շահագործվելու։ Այն փակվել է՝ վերանորոգման համար։
https://arm.sputniknews.ru/20210819/poxnaxararnern-aycelel-en-zvartnoc-odanavakayan-u-texum-tsanotacel-xndirnerin-28720327.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/1e/27741561_88:0:1511:1067_1920x0_80_0_0_f81c3aca81a4841056ee6c0c37a04dc2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հասարակություն , հայաստան, արտագաղթ, ինքնաթիռ, «զվարթնոց» օդանավակայան
հասարակություն , հայաստան, արտագաղթ, ինքնաթիռ, «զվարթնոց» օդանավակայան
Այս տարի Հայաստանից ինքնաթիռով մեկնել և չի վերադարձել 43039 ուղևոր. «Ժողովուրդ»
10:10 24.08.2021 (Թարմացված է: 10:33 24.08.2021) Ինքնաթիռով մեկնած և չվերադարձածների թիվը չի կարելի ասել, որ ամբողջությամբ արտացոլում է արտագաղթի պատկերը, քանի որ բազմաթիվ քաղաքացիներ նախընտրում են ցամաքային ճանապարհը:
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik. Այս տարվա հունվար-հուլիս ամիսների արդյունքներով՝ Հայաստանից ինքնաթիռով մեկնել և չի վերադարձել 43 հազար 39 ուղևոր: Այս տեղեկությունն այսօր հրապարակել է «Ժողովուրդ» օրաթերթը։
ՀՀ քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեն թերթին հայտնել է, որ «Զվարթնոց» օդանավակայանից հունվար-հուլիս ամիսներին մեկնել է 515 հազար 849, իսկ ժամանել՝ 488 հազար 833 ուղևոր, այսինքն՝ չի վերադարձել 27 հազար 16 քաղաքացի:
««Շիրակ» օդանավակայանից այս տարվա 7 ամիսներին մեկնել է 42 հազար 141, վերադարձել` 26 հազար 118 ուղևոր՝ 16 հազար 23 ուղեւորով պակաս: Ի դեպ, ինքնաթիռով մեկնած և չվերադարձածների թիվը չի կարելի ասել, որ ամբողջությամբ արտացոլում է արտագաղթի պատկերը, քանի որ բազմաթիվ քաղաքացիներ նախընտրում են ցամաքային ճանապարհը: Եթե այն լիարժեք բացվի, ապա այս ցուցանիշը մի քանի անգամ կավելանա»,–գրում է թերթը:
Հայտնել էինք, Գյումրու «Շիրակ» օդանավակայանը հուլիսի 15-ից մինչև սեպտեմբերի 15-ը չի շահագործվելու։ Այն փակվել է՝ վերանորոգման համար։