00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Իրավիճակը Կիրանցում
Բագրատ Սրբազանին ու պատգամավոր Գառնիկ Դանիելյանին ոստիկաններն արգելում են մտնել Կիրանց
13:05
1 ր
Արծվիկ Մինասյան
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիվանագետներին փակ հանդիպման են հրավիրում․ Մինասյան
13:07
2 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տաթև համայնքի նախկին ղեկավարը կկալանավորվի. նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել

© Sputnik / Aram NersesyanСело Неркин Ханд, Сюник
Село Неркин Ханд, Сюник - Sputnik Արմենիա, 1920, 07.08.2021
Բաժանորդագրվել
Ըստ մեղադրանքի՝ համայնքի նախկին ղեկավարը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, կատարել խոշոր չափերի վատնում։
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի - Sputnik. Սյունիքի մարզի Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ պարզվել են նրա կողմից առերևույթ կատարված չարաշահումների դեպքերի մի շարք հանգամանքներ:
Артур Саркисян на заседании партии Возрождающаяся Армения (20 марта 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 06.08.2021
Պատգամավոր դարձած Արթուր Սարգսյանը կմնա կալանքի տակ. Վերաքննիչ դատարանը մերժեց բողոքը
«Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Սյունիքի մարզի 62-ամյա բնակիչը, 2016թ-ից 2021թ. փետրվար ամիսը հանդիսանալով վերոնշյալ համայնքի ղեկավարը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, համայնքապետարանի հաշվեկշռին առկա «JCB» մակնիշի էքսկավատորը, առանց ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքելու, 2018թ.-ին՝ 20 օր, 2019թ.-ին՝ 40 օր, 2020թ-ին՝ 45 օր, օրական 8 ժամով՝ 1 ժամը 15.000-ից 20.000 ՀՀ դրամով, տրամադրել է ՍՊ ընկերությանը, որի ներկայացուցչից ստացված ընդհանուր 14.400.000 ՀՀ դրամ գումարը չի մուտքագրել համայնքապետարանի բյուջե՝ համայնքի համար առաջացնելով ծանր հետևանքներ, իսկ նշված ժամանակահատվածներում տեխնիկայի շահագործման դիմաց հատկացված, համայնքապետարանին պատկանող խոշոր չափերով՝ շուրջ 2.560.000 ՀՀ դրամի 6400 լիտր դիզելային վառելիքը վատնելու եղանակով հափշտակել է»,- նշված է հաղորդագրության մեջ։
Վերաքննիչը մերժել է Մխիթար Զաքարյանի կալանքի դեմ բողոքը. փաստաբանը կոնկրետ քայլեր կանի
Ըստ ՔԿ հաղորդագրության՝ Տաթև համայնքի նախկին ղեկավարը 2020թ. ամռանը, վերոնշյալ տեխնիկան շուրջ 40 ժամ շահագործել է իրեն պատկանող անասնագոմի կառուցման աշխատանքների ժամանակ։ Այդ նպատակով համայնքից դուրս է գրվել և ծախսվել շուրջ 320 լիտր դիզելային վառելիք։ Համայնքային բյուջե չի վճարվել նաև էքսկավատորը շահագործելու համար ավագանու որոշմամբ սահմանված շուրջ 400.000 ՀՀ դրամ գումարը՝ համայնքի օրինական շահերին պատճառելով էական վնաս:
Мэр Гориса Аруш Арушанян - Sputnik Արմենիա, 1920, 05.08.2021
Առուշ Առուշանյանը կմնա կալանքի տակ. պաշտպանը ժպիտով է վերաբերվում այս որոշմանը
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 2021թ. օգոստոսի 6-ին որոշում է կայացվել Տաթև համայնքի նախկին ղեկավարին որպես մեղադրյալ ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով։ Մասնավորաբար՝ ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով, խոշոր չափերով),  ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։
Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ վերջինիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:
Սարգսյանն ու Զաքարյանն արդեն պետք է կալանքից ազատված լինեին. Հարությունյանն ասել է` ինչու
Նշենք, որ Մուրադ Սիմոնյանը Տաթև համայնքը ղեկավարել է 13 տարի։ 2021թ. փետրվարի 22-ին լրացավ Տաթև համայնքի ընտրված ղեկավար Մուրադ Սիմոնյանի պաշտոնավարման ժամկետը: Սակայն օրենքի պահանջով ընտրություններ չնշանակվեցին, քանի որ Հայաստանում 2020թ. սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրությունը պահպանվում էր:
Մարզպետը դադարեցրեց Մ. Սիմոնյանի լիազորությունները և համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակեց համայնքի ղեկավարի տեղակալ Մ. Հովսեփյանին: Մայիսի 10-ին Տաթև համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատար նշանակվեց Արթուր Մաթևոսյանը։
Լրահոս
0