00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:40
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
17:48
12 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:10
8 ր
Ուղիղ եթեր
19:01
8 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Դավիթ Մարգարյան
Ոչ թե այդ մարդիկ կմնան առանց աշխատանքի, այլ մենք կմնանք առանց այդպիսի բժիշկների.Մարգարյան
11:06
4 ր
Ռաֆայել Գևորգյան
ՓՄՁ-ին ուղղված նոր ծրագրով առաջնայինը մտադիր ենք զարգացնել նրանց կարողությունները.Գևորգյան
11:11
6 ր
Ջոնի Մելիքյան
Արևմուտից ճնշումը սպասելի էր.Մելիքյան
11:19
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Տեղի ունեցածը մեծ հաջողություն եմ համարում․Փաշինյան
13:06
14 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կամո Շահինյան
Ուզո՞ւմ եք հրաժարական կտամ, ի՞նչ եք ուզում, ես ձեզ հետ եմ, իմ ժողովրդի հետ եմ․Շահինյան
14:22
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանն ընդլայնում է համագործակցությունը ԵԱՏՄ–ի հետ. ի՞նչ դեր է հատկացված Հայաստանին

Բաժանորդագրվել
Իրանում հստակ հասկանում են, որ Հայաստանը կարող է միջավայր ստեղծել իրանական բիզնեսին միության բազմամիլիոնանոց շուկա մտնելու համար։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանն Իրանի համար Հարավային Կովկասում կարևոր գործընկեր է, հատկապես տարածաշրջանում վերջին իրադարձությունների ֆոնին։  Փորձագետները համոզված են, որ Թեհրանը Երևանի օգնությամբ կարող է իր տնտեսության մի շարք առանցքային խնդիրներ լուծել։ Հայաստանը հետաքրքիր է ոչ միայն մատակարարումների դիվերսիֆիկացման լույսի ներքո, այլև ԵԱՏՄ–ի հետ լիարժեք կապի ապահովման, որով Իրանի բիզնեսի համար կդառնա ուղեկցորդ դեպի միության բազմամիլիոնանոց շուկա։

Այս տեսանկյունից վերջին օրերին Իրանի ակտիվացումը պատահական չէ։ Այսպես` օրեր առաջ Թեհրանում անցկացվեց ԵԱՏՄ–ի հետ ազատ առևտրի մշտական գոտի ստեղծելու մասին բանակցությունների հերթական փուլը։ Կողմերը պայմանավորվեցին բանակցությունների լիաֆորմատ առաջին փուլն անցկացնել այս տարվա սեպտեմբերին։

Армяно-иранская граница - Sputnik Արմենիա, 1920, 26.07.2021
Հայ-ադրբեջանական սահմանն ու Իրանը, կամ արտաքին ուժերը խաղում են փխրուն խաղաղության վրա

Իրանագետ Գարիկ Միսակյանի խոսքով` ԻԻՀ–ն ներկա պահին հետաքրքրված է ԵԱՏՄ–ի հետ ասոցացման համաձայնագրի իրականացմամբ։ Երկիրը դեռ անդամակցության հարց չի դնում` հաշվի առնելով իր շուկայի առանձնահատկությունները։ Լիարժեք անդամակցությունը ԵԱՏՄ–ին կարող է մի շարք խնդիրների հանգեցնել ներքին շուկայում, և Իրանը դեռ դրանք լուծելու ժամանակ չունի։

«Այս համատեքստում մեծանում է Հայաստանի դերը։ Առավել ևս, որ մեր երկիրը միության երկրներից միակն է, որն Իրանի հետ ցամաքային սահման ունի», – ասաց Միսակյանը։

Նա հիշեցրեց նաև Հարավային Կովկասի երկրների հետ տնտեսական համագործակցության գծով Իրանի իշխանությունների վերջին զեկույցի մասին, որտեղ առանձին ուշադրություն է դարձվել ՀՀ Սյունիքի մարզի հետ տնտեսական կապերի զարգացմանը, ինչպես նաև Մեղրիում ազատ առևտրի գոտու գործարկման անհրաժեշտությանը։

Փորձագետը կարծում է, որ միայն Իրանի նախաձեռնությունը բավարար չէ, Հայաստանի իշխանությունները ևս պետք է ազատ առևտրի գոտու գործարկման գծով քայլեր ձեռնարկեն, ինչպես նաև ավարտեն «Հյուսիս–հարավ» ավտոմայրուղու շինարարությունը։

Հայաստանը կվերանորոգի Երևանից մինչև Իրանի ու Ադրբեջանի սահմաններ ձգվող ավտոճանապարհները

Բացի այդ, Հայաստանը կարող է նաև Ռուսաստանի և ԵԱՏՄ մյուս երկրների շուկաներ ապրանքի մատակարարման ապահովման հարցում միջնորդ երկիր դառնել։ Միսակյանը նշեց, որ դա մեր երկրի առավելությունն է, որն անհրաժեշտ է օգտագործել, և որի մասին տեղյակ են նաև Իրանում։

Евразийское экономическое сообщество (ЕАЭС) флаги  - Sputnik Արմենիա, 1920, 21.07.2021
ԵԱՏՄ-ն ու Իրանը ազատ առևտրի մասին նոր համաձայնագիր կստորագրեն

Արևելագետ, ռուսաստանցի փորձագետ Կարինե Գևորգյանն իր հերթին ընդգծեց այդ գործընթացում Հայաստանի առանձնակի դերը։ Նա կարծում է, որ վերջին իրադարձությունների լույսի ներքո Իրանի և Ռուսաստանի ռազմավարական գործընկերությունը կաճի, և այդ գործընթացն անխուսափելի է։

«Հայաստանն արդեն ԵԱՏՄ անդամ է և Թեհրանի և Մոսկվայի միջև փոխգործակցության կամուրջ կարող է դառնալ», – ասաց Գևորգյանը։

Ըստ նրա` Երևանը կարող է դիտարկել Իրանի հետ համագործակցության ողջ ներուժը` հաշվի առնելով Թեհրանի ընտրած ճանապարհը։ Նրա գնահատականներով` դա ոչ մի բանով Հայաստանին չի սպառնում և կարող է հավասարակշռել Թուրքիայի ակտիվությունը տարածաշրջանում։ 

Այս համատեքստում Գևորգյանը նաև ընդգծեց «Պարսից ծոց–Սև ծով» միջանցքի հատուկ դերը և դրանում Հայաստանի տարանցման ներուժի իրացումը։

ՀՀ–ն պետք է ակտիվ աշխատի Իրանի հետ. փորձագետը` Երևանին ու Բաքվին ուղղված ուղերձների մասին

Հիշեցնենք, որ ԵԱՏՄ–ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին ժամանակավոր համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2019 թվականի հոկտեմբերի 27-ին։ Համաձայնագիրը սահմանափակ ապրանքներ է ներառում, սակայն դրա մեջ մտնում են հիմնական  գրեթե բոլոր տեսակները (ԵԱՏՄ երկրներից ընդհանուր արտահանման շուրջ 55%–ը)։ Մասնավորապես, խոսքը գյուղատնտեսական և արդյունաբերական խմբի ապրանքների մասին է։

Լրահոս
0