00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ալեն Սիմոնյան
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. Ալեն Սիմոնյան
13:07
14 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Մեր երկրում քաղաքականություն կա՞, որ եկեղեցուն քաղաքական դաշտ ներքաշեն, կամ՝ ոչ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
14:21
11 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Առաջիկայում սպասում ենք Ֆրանսիայի նախագահին». Փաշինյանն ու Մակրոնը մշտական կապի մեջ են

© Photo / official site of the Prime minister of RAПремьер-министр Армении Никол Пашинян встретился с президентом Франции Эмануэлем Макроном в рамках Второго Парижского форума мира (12 ноября 2019). Париж
Премьер-министр Армении Никол Пашинян встретился с президентом Франции Эмануэлем Макроном в рамках Второго Парижского форума мира (12 ноября 2019). Париж - Sputnik Արմենիա, 1920, 14.07.2021
Բաժանորդագրվել
Ֆրանսիայի նախագահի հայաստանյան այցը կազմակերպելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

«Ուրախ եմ արձանագրել, որ մեր երկրների հարաբերություններն ավանդաբար գտնվում են բարձր մակարդակի վրա: Առաջիկայում սպասում ենք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցը մեր երկիր, ինչը կնպաստի հայ-ֆրանսիական բազմակողմանի հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ նախագահ Մակրոնի հետ գտնվում է մշտական կապի մեջ:

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և տարածաշրջանում կայունության ամրապնդման գործում:

Դեսպան Լաքոտը շնորհավորել է վարչապետի պաշտոնակատարին և ՀՀ քաղաքացիներին հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու կապակցությամբ և նշել, որ այդ ընտրություններով Հայաստանը հղեց ամուր ժողովրդավարական ուղերձ և միջազգային ասպարեզում, այդ թվում՝ Ֆրանսիայի հետ համագործակցության, նոր ուղի բացեց: 

Նա հավելել է, որ ակտիվ աշխատանքեր են տարվում Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարելիք այցի կազմակերպման ուղղությամբ, ինչը կարող է մեծ ազդակ հաղորդել հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացմանը, տարբեր ոլորտներում համատեղ նախագծերի իրականացմանը: Դեսպանն ընդգծել է, որ ֆրանսիական կողմը շահագրգիռ է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, արդյունաբերության, կրթության և այլ ոլորտներում:

Հիշեցնենք` Փաշինյանն այս տարվա հունիսի 1-ին Ֆրանսիա կատարած այցի ընթացքում Մակրոնին հրավիրել էր Հայաստան։

 

Լրահոս
0