00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սիրելի վարպետ, հանգչիր խաղաղությամբ». Փաշինյանն ու Սարգսյանը ցավակցական հեռագրեր են հղել

© Sputnik / Евгения Новоженина / Անցնել մեդիապահոցКонцерт Дживана Гаспаряна
Концерт Дживана Гаспаряна - Sputnik Արմենիա, 1920, 06.07.2021
Բաժանորդագրվել
Վիլյամ Սարոյանը Ջիվան Գասպարյանի նվագը լսելուց հետո ասել էր. «Ջիվան ջան, սա նվագ չէ, այլ աղոթք է»:

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագրեր են հղել աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի մահվան կապակցությամբ, տեղեկացնում են վարչապետի ու նախագահի աշխատակազմերից։

Президенты Армении и России Армен Саркисян и Владимир Путин на торжественной церемонии закрытия Вторых Европейских игр (30 июня 2019). Минск - Sputnik Արմենիա, 1920, 11.05.2021
ՀՀ նախագաh Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Նիկոլ Փաշինյանի հեռագրում մասնավորապես նշված է.

«Խոր ցավով տեղեկացա աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի մահվան մասին:

Անվանի վարպետը ողջ ստեղծագործական գործունեության ընթացքում հայկական ծիրանափողի փառքը տարածել է աշխարհով մեկ` հանդես գալով հեղինակավոր բազմաթիվ բեմերում, հայկական երաժշտության հնչյունները ներկայացնելով հայտնի ֆիլմերում, համագործակցելով հռչակավոր կոմպոզիտորների, համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտների հետ:

Վիլյամ Սարոյանը Ջիվան Գասպարյանի նվագը լսելուց հետո ասել էր. «Ջիվան ջան, սա նվագ չէ, այլ աղոթք է»: Վարպետի կատարումներով աղոթքներն ընդմիշտ կմնան ոչ միայն հայ, այլև ողջ աշխարհի արվեստասերների սրտերում ու հիշողություններում:

Կիսում եմ նրա ընտանիքի, գործընկերների, երկրպագուների և բոլորի վիշտն այս մեծ կորստի պահին: Սիրելի վարպետ, հանգչիր խաղաղությամբ»:

47 տարեկանում մահացել է հաղորդավար Գևորգ Եղիազարյանը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ցավակցական հեռագրում մասնավորապես նշված է, որ Ջիվան Գասպարյանը կախարդական սրինգին տիրապետելու իր անկրկնելի վարպետությամբ մեր ժողովրդական երաժշտությունը դուրս հանեց միջազգային բեմահարթակ, աշխարհի բեմեր և համաշխարհային կինո՝ տասնամյակներ շարունակ մեր ազգային մշակույթը հասանելի ու հասկանալի դարձնելով նաև օտար հանդիսատեսին:

Դուդուկի մեծ վարպետը մեր ժամանակակից մշակույթի հենասյուներից մեկն էր, ում անվան հետ է կապվում երաժիշտների և հատկապես դուդուկահարների մի ողջ սերնդի ստեղծագործական և աշխատանքային գործունեություն»:

Հիշեցնենք, որ Ջիվան Գասպարյանի մահվան մասին այսօր տեղեկացրել էր նրա թոռը։ 92-ամյա Գասպարյանը վերջին շրջանում գտնվում էր ԱՄՆ–ում։ Նա 92 տարեկան էր։

Լրահոս
0