ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի -Sputnik. Վրաստանի իշխանությունները որոշում են ընդունել չեղարկել պարետային ժամը, որը երկրում գործում էր անցյալ տարվա նոյեմբերից` կորոնավիրուսի տարածումը կանխելու համար։ Հանվել է նաև փողոցում դիմակներ դնելու արգելքը։ Տեղեկությունը հայտնել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ճեպազրույցի ժամանակ:
«Բաց տարածքներում այլևս պարտադիր չի լինի բժշկական դիմակներ դնելը, միայն տրանսպորտում և փակ տարածքներում։ Հուլիսի 1 - ից կվերացվի նաև գիշերային տեղաշարժի սահմանափակումը», - ասել է վարչապետը։
Վրաստանում պարետային ժամ էր սահմանվել 2020 թվականի մարտից։ Նույն տարվա ամռանը այն չեղյալ էր հայտարարվել, ապա կրկին կիրառվել` համաճարակային իրավիճակի վատթարացման պատճառով։ Նոյեմբերից երկրում գործել են նաև տեղաշարժի սահմանափակումներ` ժամը 21: 00-ից մինչև 05: 00-ն, մայիսից` 23: 00 մինչև 04:00–ը ընկած ժամանակահատվածում: