00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞վ կփոխարինի Մերկելին, կամ Արմին Լաշետ՝ համակրանք փախստականների ու Ռուսաստանի հանդեպ

© Sputnik / Alexey Vitvitsky / Անցնել մեդիապահոցКанцлер Германии Ангела Меркель во время саммита ЕС в Брюсселе
Канцлер Германии Ангела Меркель во время саммита ЕС в Брюсселе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Այս տարին մեծ իշխանափոխությունների տարի է։ Սպիտակ տունը լքեց Դոնալդ Թրամփը, աշնանը կհեռանա Եվրոպայի երևի թե ամենահզոր երկրի՝ Գերմանիայի ղեկավարը, որը մոտ 15 տարի ղեկավարել էր պետությունը։
Արմին Լաշետ ՝ համակրանք փախստականների եւ Ռուսաստանի հանդեպ

Ու երբ ոմանք Հայաստանում բողոքում էին, թե մեր ղեկավարները միշտ կառչած են իշխանությունից ու չեն ցանկանում հեռանալ, իշխող ուժի ներկայացուցիչները սառնասրտորեն հակադարձում էին՝ նայեք Գերմանիային՝ ժողովրդավարական երկիր է, բայց ղեկավարը երկար տարիներ չի հեռանում։

Избранный президент США Джо Байден во время присяги в качестве 46-го президента США в Капитолии США (20 января 2021). Вашингтон - Sputnik Արմենիա
Նման բան դեռ չէր եղել. աննախադեպ երդմնակալություն Վաշինգտոնում

Այստեղ գլխավորն այն է, որ Գերմանիան ժողովրդավարական երկիր է, Անգելա Մերկելն էլ իշխանությունից չի կառչում։ Ճիշտ այդպես, երբ մի քանի օր առաջ Հայաստանի առողջապահության նախարար նշանակեցին ջահել մի կնոջ, որը բժշկական կրթություն չունի, սոցիալական ցանցերից մեկում գրեցի՝ բայց ինչպես կարելի է նման բան անել, ինձ հակադարձեցին՝ Գերմանիայի նախարարն էլ մասնագետ չէ, բայց բոլորին է հայտնի, թե ինչ արդյունավետ է գործում իրենց առողջապահական համակարգը։ Ախր, էստեղ էլ ամենակարևորն էլ հենց այն է, որ իրենց առողջապահական համակարգը այնքան արդյունավետ է, որ այն կարող է ղեկավարել ցանկացած ոք։

Բայց դառնանք մոտ ապագային, երբ սեպտեմբերի 26-ին Գերմանիայում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու, որոնց արդյունքում բոլոր դեպքերում կընտրվի նոր վարչապետ, քանզի Մերկելը դեռ տարիներ առաջ հայտարարել էր, որ այլևս կանցլեր չի լինելու։ Ո՞վ կփոխարինի նրան։ Մի քանի օր առաջ տեղի ունեցավ Մերկելի կուսակցության՝ Քրիստոնեա-դեմոկրատական միության առցանց համագումարը, որտեղ ապագա կանցլերի ամենահավանական թեկնածու անվանվեց Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրամասի ղեկավար Արմին Լաշետը։

© REUTERS / Odd Andersen / Pool via REUTERSԱրմին Լաշետ
Ո՞վ կփոխարինի Մերկելին, կամ Արմին Լաշետ՝ համակրանք փախստականների ու Ռուսաստանի հանդեպ - Sputnik Արմենիա
Արմին Լաշետ

Համաձայնեք՝ գերմանացու համար բավական անսովոր ազգանուն է, ավելի շուտ ֆրանսիական երանգ ունի, և դա բացատրելի է։ Լաշետը սերում է բելգիական ֆրանկոֆոն ընտանիքից, նրա կնոջ մայրենի լեզուն ընդհանրապես ֆրանսերենն է։ Եվ դա զարմանալի չէ, նա սահմանային շրջանից է, որտեղ միախառնվում են մշակույթներն ու լեզուները։ Իր քաղաքական կարիերան Լաշետը սկսել է Աախեն քաղաքում, որը գտնվում է Բելգիայի և Նիդեռլանդների սահմանին։ Ասում են` հենց օտարազգիների հետ շփումը հանգեցրել է ներգաղթյալների նկատմամբ հանդուրժողականության։

Гехам Манукян выступает на акции протеста (28 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Ավարտվող տարվա իրողությունները. միայն Հայաստանում չէ, որ բողոքում են վարչապետից

Հիշում եք երևի՝ 2015 թվականին թուրքերը բացեցին իրենց սահմանները, և հարյուր հազարավոր, միգուցե նույնիսկ միլիոնավոր փախստականներ՝ սիրիացիներ, լիբիացիներ, նույնիսկ աֆղանցիներ մտան Եվրոպա։ Շատ պետություններ փակում էին սահմանները, մյուսները, ինչպես օրինակ Չեխիան, ընդհանրապես կտրականապես հրաժարվեցին իրենց երկրներում տեղավորել գեթ մեկ ներգաղթյալի։ Իսկ Անգելա Մերկելը ներս թողեց բոլոր ցանկացողներին։ Եվ Արմին Լաշետը այն մարդն էր, որ հստակորեն կանգնեց Մերկելի կողքին և 100 տոկոսով պաշտպանեց նրա քաղաքականությունը։

Ճիշտ է, խիստ քննադատության էլ արժանացավ, որովհետև ամենևին բոլորին չէր, որ դուր էին գալիս Անգելա Մերկելի և Արմին Լաշետի մոտեցումները։ Ոմանք երկրամասի ղեկավարին «թուրք Արմին» անվանեցին։

Ինչպես 11 երեխաներից կրտսերը դարձավ հայտնի և հարուստ. Պիեռ Կարդենի բրենդի պատմությունը

Միշտ չէ, որ Լաշետը կանցլերի պաշտոնին հավակնող ամենահավանական թեկնածուն է եղել։ Նրան օգնեց սկանդալը։ Մինչև 2018 թվականը այդ կուսակցության առաջնորդն էր Անեգրետ Կրամպ-Կարենբաուերը, և, ի դեպ, նույնիսկ սպասվում էր, որ Լաշետը միանշանակ կսատարի այդ կնոջը։ Սակայն հանկարծ պարզվեց, որ Թյուրինգիա երկրամասում քրիստոնեա-դեմոկրատները ակտիվորեն համագործակցում են այսպես կոչված «Այլընտրանք հանուն Գերմանիայի» ազգայնական կուսակցության հետ։ Այդ կնոջը հեռացրին, ինչն էր ճանապարհ բացեց Արմին Լաշետի համար։

Ռուսաստանին Արմին Լաշետը լավ է վերաբերվում։ Մի քանի անգամ խոսել է ռուսական մեծ մշակույթի մասին։ Ճիշտ է, երբ մի անգամ իր երկրամասում համաժողով էր կազմակերպել այս թեմայով, թե՛ գերմանացի, թե՛ ռուսաստանցի իրավապաշտպանները իրենց դժգոհությունն էին արտահայտում, սակայն Մոսկվայից եկած պաշտոնյաները և պատգամավորները ծափահարում էին։ Մասնագետները համոզված են, որ Արմին Լաշետը կանցլեր դառնալուց հետո անպայման ավարտին կհասցնի «Հյուսիսային հոսք-2» գազատարը։ Վերլուծաբանները նաև հիշեցնում են, որ վերջին ընտրությունների ժամանակ ենթադրություններ կային, թե Մոսկվան խառնվել է այդ ընտրություններին։

Դժվար է ասել, թե որքան հիմնավոր էին այդ ենթադրությունները։ Բայց բոլոր դեպքերում փորձագետները կարծիք են հայտնում՝ սեպտեմբերյան ընտրություններում հաստատ նման բան չի կինի, որովհետև շատ դժվար է պատկերացնել՝ ինչպես կարելի է պայքարել մեկի դեմ, որը քո հանդեպ անթաքույց համակրանք է տածում։

Լրահոս
0