00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մենք կշարժվենք առաջ. Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել

© Photo : Facebook / Արայիկ Հարությունյան Arayik HarutyunyanПрезидент Карабаха Араик Арутюнян в прямом эфире обратился к гражданам Карабаха (11 ноября 2020). Карабах
Президент Карабаха Араик Арутюнян в прямом эфире обратился к гражданам Карабаха (11 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱՀ նախագահի խոսքով՝ պետականաշինության բարդ ու դժվարին ճանապարհին եղել են անդառնալի կորուստներ, բայց արցախցիները միշտ մնացել են անսասան ու անկոտրում։

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ ուղերձ է հղել:

«Թե՛ 1991 թվականին և թե՛ 2006-ին տեղի ունեցած հանրաքվեների միջոցով մեր ժողովուրդը մեկ անգամ ևս հաստատել է սեփական հողի վրա ապրելու և արարելու, հայրենի երկիրը շենացնելու և զորացնելու իր կամքն ու վճռականությունը: Այսօր էլ մեր նպատակներն ու ձգտումները նույնն են, որոշումը՝ անփոփոխ»,-Facebook-ի իր էջում գրել է Հարությունյանը:

ԱՀ նախագահի խոսքով՝ պետականաշինության բարդ ու դժվարին ճանապարհին հաղթահարել են բազում փորձություններ ու դժվարություններ, ունեցել են անդառնալի կորուստներ, բայց միշտ մնացել են անսասան ու անկոտրում, ուժեղ ու հաստատակամ:

«Ծանրագույն մարտահրավերների առջև ենք կանգնել հատկապես վերջին ամիսներին՝ առերեսվելով անդառնալի ու ցավալի կորուստների, սակայն մեր ճամփան անշեղ է, մեր կամքը՝ ավելի ու ավելի ամուր: Եվ այսօր էլ, մեր մեջ պահելով անասելի ցավն ու կսկիծը, օր օրի բուժելով արյունահոսող վերքերը, մենք կշարժվենք առաջ, կկառուցենք մեր երազանքի Հայրենիքը, կկերտենք մեր սերունդների ապագան»,-գրել է նա:

Հիշեցնենք` Արցախում դեկտեմբերի 10-ը նշվում է որպես պետական անկախության հանրաքվեի և ԼՂՀ Սահմանադրության oր:

1991 թվականի այս օրն արցախահայությունն արտահայտեց իր կամքը, «Այո» ասելով ԼՂՀ անկախության հանրաքվեում: 2006 թ. նույն օրը կրկին համաժողովրդական հանրաքվեի արդյունքում ընդունվեց ԼՂՀ Սահմանադրությունը:

Серж Саргсян и Александр Лукашенко - Sputnik Արմենիա
Սարգսյանի և Լուկաշենկոյի «անկեղծ զրույցը»․ ո՞ւմ է պետք Արցախը 5 մլրդ–ով «գնելու» արտահոսքը

1991-ի նոյեմբերի 26-ին Ադրբեջանի Գերագույն խորհուրդը, կոպիտ խախտելով գործող օրենսդրությունը, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի լուծարման մասին օրենք ընդունեց` վերացնելով ազգատարածքային միավորի գոյությունը: Արցախահայությունը որոշեց անցկացնել համաժողովրդական հանրաքվե:

1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեն, որին մասնակցեց գրանցված ընտրողների թվի 82,2%– ը, ընթացավ հայկական բնակավայրերի անդադար ռմբակոծման ներքո: Քվեաթերթիկում, որ տպագրված էր երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն և ադրբեջաներեն, ձևակերպված էր հետևյալ հանցը. «Դուք համաձա՞յն եք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակվի անկախ պետություն, և ինքնուրույն որոշի համագործակցության ձևաչափերը այլ պետությունների և կազմակերպությունների հետ»։ 99,89%–ը «կողմ» քվեարկեց Ադրբեջանից անկախություն ստանալուն:

Ինչու չարժե վարվել Վրաստանի նման, կամ ո՞ր սխալները պարտությունը բերեցին մեզ Արցախում

Հանրաքվեի արդյունքներն ու դրա ժողովրդավարական բնույթը և թափանցիկությունը հաստատվել են անկախ միջազգային դիտորդների կողմից:

Դեկտեմբերի հանրաքվեից 15 տարի անց՝ 2006 թվականի դեկտեմբերի 10-ին համաժողովրդական հանրաքվեի արդյունքում ընդունվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությունը: ԼՂՀ Սահմանադրության ընդունմանը կողմ քվեարկեց 77 հազ. 279 քաղաքացի կամ քվեարկության մասնակիցների 98,58%-ը:

Ո՞վ էր արցախյան պատերազմի մեղավորը. ՌԴ–ում հարցում են անցկացրել

Լրահոս
0